Ընդամենը մի քանի տարի առաջ ուղևորատար ինքնաթիռով թռչելիս զրկված էիք մնացած աշխարհի հետ կապից։ Բայց հիմա ավելի շատ ավիաընկերություններ են առաջարկում Wi-Fi ինքնաթիռում: Շատերը ոգևորված են, բայց պարզվում է, որ կան նաև նրանք, ովքեր դեմ են նման նորամուծությանը։ Ո՞րն է պատճառը։ Մի՞թե կապը սրահում դա վատ է։

Եկեք պարզենք

Թվում է, թե Wi-Fi միացման կետերը այժմ պարզապես ամենուր են։ Ցանցին կարելի է միանալ ռեստորաններում, բանկերում, գրասենյակային շենքերում և նույնիսկ հասարակական տրանսպորտում: Իսկ ինչպե՞ս է իրավիճակը ինքնաթիռների դեպքում։ Ինչպե՞ս են նրանք միանում ինտերնետին 10 500 մետր բարձրության վրա:

Մոտ 10 տարի առաջ առաջին ուղևորներին հասանելի դարձավ ինտերնետը՝ միայն արբանյակային համակարգերի շնորհիվ։ Դրանք նույն արբանյակներն էին, որոնք օգտագործվում էին հեռուստատեսության և եղանակի կանխատեսումների համար։ Ինքնաթիռը Երկրի ուղեծրում գտնվող մոտակա արբանյակից ազդանշան էր ստանում ՝ շնորհիվ ֆյուզելյաժի վերին մասում գտնվող ալեհավաքի: Այնուհետև արբանյակը տվյալներ էր փոխանցում երկրի և ինքնաթիռի միջև:

Այդ ժամանակ թողունակությունը ցածր էր, որը բավարարում էր միայն էլեկտրոնային փոստը ստուգելու համար։ Եվ այն էլ՝ առանց նկարների: Այլապես նրանք ավելի երկար կներբեռնվեին, քան թռիչքն էր տևում։ Այնուհետեւ հայտնվեցին վերերկրյա համակարգերը։ Նրանք աշխատում են բջջային հեռախոսների սկզբունքով։ Ինքնաթիռի ներքևի հատվածում կա ալեհավաք, որն ազդանշան է ստանում երկրի վրա գտնվող աշտարակներից: Քանի որ ինքնաթիռը շարժվում է բարձր արագությամբ, այն մշտապես կապ է հաստատում մոտակա աշտարակների հետ, որպեսզի չընդհատվի ազդանշանը:

Ըստ էության, ամբողջ ինքնաթիռը դառնում է հասանելիության հսկայական կետ։ Իսկ օդանավում երթուղիչը ինտերնետ է ապահովում ուղևորներին։ Նրանք կարող են ոչ միայն ստուգել էլեկտրոնային փոստը, այլև զանգահարել, մուտք գործել սոցիալական ցանցեր, օգտվել օնլայն հավելվածներից և նույնիսկ ֆիլմ դիտել: Այս ամենը կատարվում է 3G արագությամբ, ինչպես երկրի վրա:

Նման կապի միակ խնդիրն այն է, որ այն հասանելի է միայն ցամաքի վրայով թռիչքի ժամանակ, քանի որ օվկիանոսներում աշտարակներ չկան։ Այնպես որ, արբանյակային համակարգերը դեռևս օգտագործվում են, որպեսզի օդում շարունակեք մնալ կապի մեջ: Կապը դարձել է ավելի առաջադեմ, և աշխատում է երկու դիապազոնում՝ նեղաշերտ և լայնաշերտ: Բայց միայն շնորհիվ լայնաշերտ դիապազոնի, ուղևորները կարող են ֆիլմը դիտել։ Նեղաշերտը դրա համար բավարար հզոր չէ:

Ներկայումս առավել զարգացած ենթակառուցվածքները՝ ինչպես արբանյակային, այնպես էլ վերերկրյա համակարգերի, ԱՄՆ-ում են։ Այնպես որ, Միացյալ Նահանգներում կապը կլինի ավելի լավ և ավելի էժան, քան Եվրոպայում։ Մնալ կապի մեջ և հնարավորություն ունենալ աշխատելու հենց օդում, իսկապես, հարմար է։

 

Բայց կան նաև նրանք, ովքեր հավանություն չեն տալիս նման գաղափարին

 

Նրանց կարծիքով ՝ ինքնաթիռները տեխնոլոգիաններից վերջին ազատ տարածքն են, որտեղ կարելի է կտրվել արտաքին աշխարհից, և մաքրել միտքը տեղեկատվության մշտական հոսքից։

Դա հնարավորություն է ֆիլմ դիտելու, որի համար ոչ մի կերպ ժամանակ չի մնացել, գիրք կարդալու, որը հետաձգել եք տարիներով, կամ պարզապես հարևանների հետ զրուցելու համար։ Կենդանի շփումը մեր օրերում դարձել է հազվադեպ։

Վերջապես, կա նաև անվտանգության հարցը։ Օրինակ, օգտվելով ցանկացած բաց ցանցից, վտանգի եք ենթարկում Ձեր անձնական և ֆինանսական տվյալները։ Իսկ ինքնաթիռում  աշխատելով և գործնական նամակներ ուղարկելով, Դուք ռիսկի եք ենթարկում նաև Ձեր ընկերության տվյալները։ Բայց նույնիսկ, եթե չեք վախենում կիսել ուրիշների հետ Ձեր անձնական տեղեկությունները, միշտ կա հավանականություն ներբեռնել վիրուս կամ վնասակիր հավելված։

Ավելի շատ ավիաընկերություններ առաջարկում են Wi-Fi ծառայություններ։ Սակայն շատերը բողոքում են, որ ինտերնետը շատ դանդաղ է։ Բանն այն է, որ օդանավում անլար կապի համար անհրաժեշտ սարքավորումները շատ թանկ են, և ավիաուղիները դրանք փոխում են ոչ այնքան հաճախ, որքան Դուք Ձեր սարքերը: Այն ժամանակ, երբ Դուք գնում եք նոր հեռախոս, մի քանի տարին մեկ։