Ձգտելով հարմարավետության և ժամանակի խնայողության, այսօր գնալով ավելի մեծ թվով հարուստ մարդիկ են նախընտրում ինքնաթիռներ վարձակալել կամ գնել: Կանոնավոր չվերթների համեմատությամբ դրանք շատ առավելություններ ունեն, որոնցից է երթուղուց և ժամանակացույցից կախում չունենալը: Հաճախորդը, ով մասնավոր ինքնաթիռ է պատվիրել Հայաստանում, ինքն է որոշում մեկնման և ժամանման ժամանակը՝ ելնելով սեփական գրաֆիկից:

AVIAV TM ընկերության միջոցով կարող եք շատ հեշտությամբ օդանավ վարձակալել: Այն հանդիսանում է Cofrance SARL-ի մասնաճյուղը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լազուրային ափում: Ընկերությունը մասնավոր ինքնաթիռներ է տրամադրում հաճախորդներին աշխարհի տարբեր երկրներից: Վերջերս Հայաստանը նույնպես ընդգրկվել է այդ ցուցակում: Այսօր երկրի բնակիչները և հյուրերը հնարավորություն ունեն պատվիրելու մասնավոր ինքնաթիռ՝ գործնական կամ անձնական նպատակով թռիչքներ իրականացնելու նպատակով:

Частные самолеты в Армении

Մասնավոր ինքնաթիռների առավելությունները

Վարձակալելուց բացի, հաճախորդները հնարավորություն ունեն նաև գնելու մասնավոր ինքնաթիռ: Երկու դեպքում էլ շահում եք հարմարավետության և արագության տեսանկյունից, ինչը հնարավոր չէ ասել կանոնավոր չվերթների մասին: Վերջիններս միայն անհարմարություններ են պարգևում, երբ ստիպված եք թռչել աղմկոտ և անհարմար ինքնաթիռի սրահում: Մասնավոր ինքնաթիռի դեպքում ուղևորը թռչում է առավելագույնս հարմարավետ պայմաններում՝ վայելելով թռիչքը միայնակ կամ միայն իրեն հաճելի մարդկանց շրջապատում:

Մասնավոր ինքնաթիռի մյուս առավելությունը, դա հնարավորությունն է արագ հասնելու Ձեզ անհրաժեշտ վայրը: Սովորական թռիչքների դեպքում Դուք ստիպված եք հարմարվել արդեն մշակված երթուղուն և ժամանակացույցին: Մասնավոր ինքնաթիռների սեփականատերերն ու վարձակալները նման խնդիր չունեն: AVIAV TM ընկերությունը առաջարկում է այնպիսի օդանավեր, որոնք կարող են վայրէջք կատարել նույնիսկ լեռնային և դժվար հասանելի տեղանքներում: Դա հնարավորություն է տալիս արագ հասնելու Ձեզ անհրաժեշտ վայրը:

Բիզնես ուղևորություններ

Որպես կանոն, Հայաստանում մասնավոր ինքնաթիռները, որոնց մոդելներին կարող եք ծանոթանալ AVIAV TM ընկերության կատալոգում, պատվիրվում են գործնական նպատակներով թռիչքներ իրականացնելու համար: Ինքնաթիռի սրահը հարմարեցվում է հաճախորդի ցանկություններին: Նրա համար կարող է կազմակերպվել գրասենյակ սրահում, որը համալրվում է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Հենց երկնքում  հնարավոր է տալ կարգադրություններ աշխատակիցներին, կազմակերպել խորհրդակցություններ և բանակցություններ վարել՝ օգտվելով կապի ժամանակակից միջոցներից:

Օդային էքսկուրսիաներ

Ժամանցային թռիչքները պակաս պահանջարկ չունեն: Դրանք նախընտրում են ինչպես տեղացիները, այնպես էլ զբոսաշրջիկները: Մասնավոր ինքնաթիռները, որոնց լուսանկարները կարելի է դիտել AVIAV TM կայքում, թույլ են տալիս թռչնի թռիչքի բարձրությունից տեսնել երկրի չքնաղ տեսարանները: Լեռնային շրջանները, բերրի հարթավայրերը, սքանչելի Սևանա լիճը, հնագույն մշակութային հուշարձանները պարզապես աննկարագրելի են բարձրությունից:

Ընկերությունը համագործակցում է միայն հուսալի ավիափոխադրողների հետ: Նման մոտեցում է ցուցաբերվում նաև վաճառքի հանված ինքնաթիռների նկատմամբ: Օդանավ  պատվիրելու համար բավական է կապ հաստատել  ընկերության ներկայացուցիչների հետ ՝ կայքի, հեռախոսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Բացի այդ, հաճախորդը կարող է անձամբ այցելել բրոքերի գրասենյակներից մեկը: Ընկերության աշխատակիցները կօգնեն հնարավորինս արագ կողմնորոշվելու Ձեզ անհրաժեշտ տարբերակի ընտրության հարցում:

 

Translate »