Հայաստանում ինքնաթիռների վարձույթ

Ուղղաթիռների վարձույթ Հայաստանում

Բժշկական ավիացիան Հայաստանում

Հայաստանում ինքնաթիռների վարձույթ

Հայաստանում ինքնաթիռների վարձույթ

Հայաստանում ինքնաթիռների վարձույթ

Տարեցտարի  բիզնես-ավիացիան ավելի ու ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Մասնավոր փոխադրումների զարգացման պայմանները այսօր երկրում բավականին բարենպաստ են. միջազգային ուղևորափոխադրումները անընդհատ աճում են, ավելի շատ ձեռնարկությունների ղեկավարներ նախընտրում են վարձակալել մասնավոր ինքնաթիռ, քան տեղափոխվել կանոնավոր չվերթով:

Երկրում առկա են թռիչքի և վայրէջքի ժամանակակից, բարձրորակ ուղիներ, նորացված ուղևորատար տերմինալներ, գերազանց ջեռուցվող անգարներ:

Մասնագիտացված բրոքերի ծառայությունները

Պատվիրել բիզնես-ջեթ Հայաստանում կարելի է AVIAV TM (Cofrance SARL) բրոքերի միջոցով:

Cofrance SARL-ն եվրոպական և համաշխարհային շուկաներում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մի ընկերություն է, որը հանդիսանում է NBAA և EBAA հեղինակավոր մասնագիտացված կազմակերպությունների անդամ և տրամադրում է չարտերային փոխադրումների ծառայություններ ցանկացած ուղղությամբ:

Բրոքերի բազայում առկա են գերազանց տեխնիկական վիճակում գտնվող, ժամանակակից ու բարձրակարգ բիզնես-ջեթեր: Մենք համագործակցում ենք փորձառու օդաչուների հետ, որոնք կանոնավոր կերպով անցնում են մասնագիտական ատեստավորում: Ահա թե ինչու, դիմելով մեզ կարող եք չանհանգստանալ թռիչքի անվտանգության մասին:

Լրացուցիչ ծառայություններ թռիչքի ժամանակ

Cofrance SARL ընկերությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեր թռիչքը լինի առավելագույնս հարմարավետ: Ձեզ կառաջարկվի անհատապես մշակված ճաշացանկ կամ ուտեստներ առաքված Ձեր սիրած ռեստորանից, ֆիլմերի դիտում, երաժշտական ուղեկցություն ուղևորության ընթացքում: Ցանկության դեպքում գործարար մարդկանց համար կկազմակերպվի մինի-գրասենյակ ինքնաթիռում՝ ինտերնետ մուտք գործելու հնարավորությամբ:

Pilot and stewardesses by plane

Բիզնես—թռիչքների արժեքը

Բիզնես-ջեթով թռիչքի միջին արժեքը մեկ ժամվա համար կազմում է 1000-3000 եվրո:

Թռիչքի ճշգրիտ  արժեքը  Ձեզ կհայտնի Cofrance SARL ընկերության ռուսալեզու խորհրդատուն:

Օգտվեք Հայաստանում ինքնաթիռների վարձակալման ծառայություններից և զգացեքթե ինչ է իրականազատությունը:

VIP ավիափոխադրումները տարեցտարի ավելի ու ավելի է պահանջված են դառնում: Եվ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝

  1. Թռիչքները իրականացվում են ցանկացած ուղղությամբ, աշխարհի ցանկացած վայր,
    • հարմար ժամանակ Ձեզ համար,
    • առավելագույն կոմֆորտով,
    • ինտերնետ մուտքի հնարավորությամբ հենց ինքնաթիռում,
  2. պրոֆեսիոնալ ​​սպասարկմամբ,
    • ընտանիքի, ընկերների, գործընկերների հետ թռչելու հնարավորությամբ, այսինքն, առանց կողմնակի անձանց,
    • անձնական մենեջերի ուղեկցմամբ, սկսած թռիչքի պատվիրումից մինչև ինքնաթիռի ընտրված վայրում վայրէջք կատարելը,
  3. գաղտնիության ապահովմամբ:

Գործարար մարդկանց գնալով ավելի ու ավելի են գրավում վերընշված պայմանների առկայությունը թռիչքների ժամանակ, քանի որ դրանք ապահովում են ժամանակի զգալի խնայողություն և գործերով զբաղվելու հնարավորություն են տալիս:

Cofrance ընկերությունը երկար տարիներ է, ինչ գործում է VIP ավիափոխադրումների շուկայում: Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Հայաստան և ամբողջ Եվրոպան՝ այն տարածքներն են, որտեղ մենք առաջարկում ենք բարձրակարգ ծառայություններ մասնավոր ավիափոխադրումների բնագավառում: Ավելին, մենք հանդիսանում ենք NBAA և EBAA հեղինակավոր մասնագիտացված ​​կազմակերպությունների անդամ:

Մեզ մոտ Դուք կարող եք վարձակալել՝

• Կոմպակտ թեթև ինքնաթիռներ,

• Միջին հեռավորության ավիալայներներ,

• Երկար հեռավորության ավիալայներներ:

VIP ավիափոխադրման պատվերի ձևակերպումից սկսած մինչև թռիչքի ավարտը, Ձեզ հետ անընդհատ կապի մեջ կլինի պրոֆեսիոնալ անձնական մենեջերը, ում միջոցով կկարողանք կարգավորել ուղևորության բոլոր նրբություններն ու մանրամասները:

Մեր օդանավերի սրահները աչքի են ընկնում իրենց առավելագույն հարմարավետությամբ, որոնք կահավորված են հաշվի առնելով գործարարների հատուկ կարիքները: Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք անցկացնել գործնական հանդիպումներ հենց օդում: Մենք դրանց համար ունենք հատուկ սրահներ ապահովված ինտերնետ հասանելիությամբ:

Նույնիսկ թռիչքից առաջ կհամոզվեք, թե որքան հարմարավետ է մասնավոր ավիափոադրման տարբերակն ընտրելը՝ չկան հերթեր և բազմամարդ սրահներ: VIP հաճախորդներին առաջարկվում են հատուկ պայմաններ և առանձին տերմինալներ:

Թռիչքի ընթացքում Ձեզ կառաջարկվեն համեղ ուտեստներ: Ճաշացանկը ընտրում եք անձամբ, իսկ Ձեր անձնական մենեջերը կպատվիրի այն ամենը, ինչ ընտրել եք թռիչքից առաջ, ներառյալ ալկոհոլային խմիչքները:

Մեր կողմից նախատեսված է ամեն ինչ, որպեսզի ժամանցը ինքնաթիռում լինի հետաքրքիր: Մենք առաջարկում ենք կինոֆիլմեր, գրքեր, ամսագրեր, իսկ եթե Դուք թռչում եք ընտանիքի և երեխաների հետ՝ նաև բազմաթիվ այլ զվարճանքներ: Թռիչքի ժամանակն անցնում է աննկատ:

Հետթռիչքային ծառայություններ

Նախատեսված վայրում վայրէջք կատարելուց հետո մեր հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու նաև այլ ծառայություններից: Ձեր անձնական մենեջերի միջոցով կարող եք պատվիրել VIP փոխադրում օդանավակայանից:

Դուք կարող եք օգտվել ներկայացուցչական դասի մեքենայի կամ ուղղաթիռ-տաքսի ծառայություններից, որոնք թույլ կտան հնարավորինս արագ հասնել անհրաժեշտ վայր` շրջանցելով խցանումները:

VIP թռիչքների արժեքը

VIP թռիչքի արժեքը կախված է մի քանի գործոններից՝
• ինքնաթիռի մոդելից,
• թռիչքի երթուղուց,
• լրացուցիչ ծառայությունների մատուցումից:
VIP թռիչքի մեկ ժամվա միջին արժեքը կազմում է 3000 եվրո:
Ուղղաթիռով կարճ հեռավորությունների վրա թռիչք իրականացնելը արժե 200-500 պ.մ.:
Cofrance SARL – ամեն ինչ Ձեր հարմարավետության համար:

Լավագույն Միշլենյան ռեստորանները Ֆրանսիական Ռիվիերայում

Լավագույն Միշլենյան ռեստորանները Ֆրանսիական Ռիվիերայում

Միշլենյան աստղի արժանացած ռեստորան այցելելը յուրաքանչյուր գուրմանի երազանքն է։ Ոչ պրոֆեսիոնալներին այս ռեստորանները այդքան էլ հետաքրքիր չեն։ Ֆրանսիան վաղուց հայտնի ...
Читать далее
Ու՞ր մեկնել գարնանը հանգստի։ Ընդունում ենք արևայրուք Ֆրանսիայի Լազուրային ափին։ Մարտ և ապրիլ

Ու՞ր մեկնել գարնանը հանգստի։ Ընդունում ենք արևայրուք Ֆրանսիայի Լազուրային ափին։ Մարտ և ապրիլ

Ամանորյա Տոներն ավարտվեցին, անցյալում են սառնամանիքները, պատուհանի ետևում դեռևս ձյուն է նստած, բայց արդեն ուզում ես պայծառ արև և ջերմ ...
Читать далее
Ունե՞ն արդյոք հեռանկար 21-րդ դարի դիրիժաբլները

Ունե՞ն արդյոք հեռանկար 21-րդ դարի դիրիժաբլները

Դիրիժաբլները անցյալի ինքնաթիռներ են: Ունե՞ն, արդյոք, նրանք հեռանկար 21-րդ դարում։ Կհաջողվի՞ արդյոք նրանց դառնալ այլընտրանք բեռնատար ինքնաթիռների և ուղղաթիռների համար, ...
Читать далее

Свяжитесь с нами:

Translate »