Մասնավոր ինքնաթիռների վարձակալությամբ հատկապես հետաքրքրված են գործարարները, որոնք փորձում են արագ լուծում տալ բիզնեսի առաջադրած խնդիրներին: Թռիչքը կարող է կազմակերպվել գործարար հանդիպման կամ բեռների տեղափոխման նպատակով: Բոլոր դեպքերում, ձեռնարկատերը ձգտում են հնարավորինս նվազագույնի հասցնել իրենց ծախսերը, և այս պարագայում օգնության են գալիս բիզնես-ջեթերը, որոնք հնարավոր է վարձակալել Aviav TM (Cofrance SARL) ընկերության միջոցով: Բացելով իր ներկայացուցչությունները Մոսկվայում և նախկին ԽՍՀՄ-ի այլ քաղաքներում, ընկերությունը ապահովում է արևմտաեվրոպական ստանդարտներին համապատասխանող սպասարկման բարձր որակ:
Մասնավոր թռիչքների առավելությունները
Պատվիրելով օդանավ, հաճախորդը նախապես նշում է իրեն անհրաժեշտ ծառայությունների ցանկը: Դա հնարավորություն է տալիս զերծ մնալ ավելորդ ծառայություններից, որոնց անհրաժեշտությունը չկա, սակայն որի արժեքը ներառում են գնացուցակում: Ինչ վերաբերվում է պարզ թռիչքներին, երբ ուղղակի անհրաժեշտ է Ա կետից Բ կետը հասնել, ապա իմաստ ունի կանգ առնել չարթերային թռիչքների վրա: Չնայած դրանց ցածր գնին, հարմարավետության մակարդակը մնում է անփոփոխ և միևնույն ժամանակ զերծ եք մնում օդնավակայում հերթերի մեջ երկար սպասելուց:
Aviav TM ընկերության կայքը թույլ է տալիս առցանց ինքնաթիռ պատվիրել՝ նախապես ծանոթանալով ընթացիկ առաջարկներին: Վայրը և ժամանակը նշանակություն չունեն, ինչպես նաև օդանավի տեսակը, քանի որ հաշվի են առնված բոլոր հնարավոր ցանկությունները: Պատվիրելով բիզնես-ջեթ Հայաստանում, որի գինը ձևավորվում է այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպիսիք են սրահի սարքավորումը, ուղևորների ապահովագրությունը, թռիչքի հեռավորությունը և պետական տուրքերը, հնարավորություն եք ստանում արագ հասնել Ձեզ անհրաժեշտ վայրը և լուծել բիզնեսի խնդիրները: Կանոնավոր թռիչքների համեմատությամբ՝ մասնավոր ջեթի վարձակալության առավելությունը ժամանակ խնայելու հնարավորության մեջ է, որը գործարար մարդու համար պարզապես անգնահատելի է:
Ծառայությունների արժեքը
Արժեքը կախված է օդանավի տեսակից: Բոլոր ծախսերը նախապես քննարկվում են Aviav TM ընկերության աշխատակիցների հետ, որը բացառում է անակնկալները վճարման էտապում: Հայաստանում հնարավոր է պատվիրել տարբեր դասի ինքնաթիռներ՝
- Light Jet – թեթև ինքնաթիռներ, որոնք նախատեսված են կարճ հեռավորության թռիչքների համար: Այս օդանավերը կախում չունեն օդանավակայաններից: Միջինում թռիչքի մեկ ժամը կազմում է 2,5 հազար եվրո, սակայն այն կարող է տեղավորել միայն 2-3 մարդ:
- Medium Jet – միջին ինքնաթիռներ, որոնք տեղավորում են մինչև 8 ուղևոր: Այս ինքնաթիռներն ամենամեծ պահանջարկն են վայելում: Թռիչքի մեկ ժամի արժեքը սկսվում է 3.5 հազար եվրոյից:
- Heavy Jet – ծանր ինքնաթիռներ, որոնք կարող են տեղավորել մինչև 16 մարդ: Թռիչքի մեկ ժամը կազմում է 4,5-7,5 հազար եվրո:
- Խոշոր լայներներ, որոնք կարող ավելի քան 20 մարդ տեղավորել: Սրանցով թռիչքի մեկ ժամի արժեքը սկսվում է 8 հազար դոլարից: Այս ինքնաթիռները պատվիրվում են հիմնականում մեծ հեռավորության թռիչքների համար:
Ընկերությունը տրամադրում է նաև իրավաբանական աջակցություն և լուծում թռիչքի հետ կապված այլ հարցեր:
Տնտեսման եղանակներ
Բիզնես-ջեթի վարձակալությունը Հայաստանում թույլ է տալիս նվազեցնել ծախսերը: Գնի վրա չի ազդում ուղևորների քանակը, որը հնարավորություն է ընձեռում համատեղ վարձակալել օդանավը, բաժանել ծախսերը և միաժամանակ հարմարավետ պայմաններում հասնել անհրաժեշտ վայրը՝ սովորական ավիատոմսի գնով: Հաշվի առնելով, որ թռիչքների մեծ մասը իրականացվում է միջին և ծանր ինքնաթիռներով, պատվիրատուները կարող են հենց այսօր պայմանավորվել համատեղ թռիչքների վերաբերյալ և մշտապես ազատվել կանոնավոր թռիչքներին բնորոշ անհարմարություններից:
Հայաստանում հնարավոր է բիզնես-ջեթ պատվիրել Aviav TM ընկերության կայքի, էլեկտրոնային փոստի կամ էլ պարզապես հեռախոսազանգի միջոցով: Մասնագետները կապի մեջ են շուրջօրյա և պատրաստ են խորհրդատվություն տրամադրել բոլոր հարցերի շուրջ: Անկախ ընտրված ծառայությունից, սպասարկումը շարունակում է մնալ ամենաբարձր մակարդակին, որի մասին է վկայում NBAA– ի և EBAA– ի խոշորագույն մասնագիտացված ասոցիացիաներին ընկերության անդամակցությունը: