Ինքնաթիռի վարձակալություն Հայաստանում
Ժամանակակից գործարար աշխարհը պահանջում է արագ լուծումներ և որոշումների արագ կայացում: Միայն այս դեպքում են գործարարները ձեռք բերում առավելություններ մրցակիցների նկատմամբ: Հայաստանում ինքնաթիռ վարձակալելով ազատվում եք կանոնավոր թռիչքներից կախվածությունից և հասնում եք աշխարհի ցանակցած կետ առանց ուշացման: Օդանավի պատվերը տրվում է նախապես, միևնույն ժամանակ հաճախորդը առաջնորդվում է միայն սեփական ժամանակացույցով:
Թռիչքները իրականացվում են ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի նպատակով: Ավիացիոն պարկը համալրված է օդանավերով, որոնք նախատեսված են տարբեր նպատակների համար: Բիզնես-ջեթերի որոշ մոդելներ կոմպակտ չափսերի են և կարող են վայրէջք կատարել փոքր հարթակների վրա: Նման օդանավերը օգտագործվում են հատկապես լեռնային շրջաններում, որոնք թույլ են տալիս հասնել երկրի նույնիսկ ամենահեռավոր վայրերը:
Հասնելով անհրաժեշտ վայրը, պատվիրատուն կարող է անմիջապես ուղևորվել իր գործերով՝ առանց երկար ժամեր հատկացնելով գրանցմանը և փաստաթղթերի ձևակերպմանը: Նույնը վերաբերվում է նաև ուղեբեռին, բոլոր անհրաժեշտ իրերը բարձրացվում են ինքնաթիռ և հետո իջեցվում անձնակազմի կողմից: Մասնավոր ինքնաթիռի վարձակալությունը իրենից ներկայացնում է արագության և հարմարավետության յուրահատուկ համադրություն, որը հեշտացնում է կյանքը և միաժամանակ հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով օգտագործել ժամանակը:
AVIAV TM (Cofrance SARL) ընկերության օդային ծառայությունը
AVIAV TM ընկերությունը, որը հանդիսանում է Cofrance SARL ընկերության մասնաճյուղը, առաջարկում է մասնավոր ինքնաթիռների վարձակալություն և ուղևորություն դեպի Հայաստան: Այստեղ պատվիրատուներին տրամադրվում է համապարփակ սպասարկում: Այն ներառում է Հայաստանում մասնավոր ինքնաթիռի վարձակալությունը, ժամանակի և երթուղու համաձայնեցումը, իրավական և այլ հարցերի լուծումը, ինչպես նաև սպասարկման բարձր մակարդակ թռիչքի ընթացում (հաշվի առնելով հաճախորդի ցանկությունները): Ծառայությունը հասանելի է ինչպես նախկին ԽՍՀՄ-ի, այնպես էլ այլ երկրների բնակչներին: Մեր ընկերության ներկայացուցչությունները գտնվում են Մոնակոյում, Նիցցայում, Լոնդոնում և Փարիզում:
Պատվերը հնարավոր է ձևակերպել կապի տարբեր միջոցների օգնությամբ՝ սկսած հեռախոսից և ընկերության կայքից մինչև էլեկտրոնային փոստ: Դիմումի մշակումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում, որից հետո պատվիրատուն ստանում է ամբողջական տեղեկատվություն մեկնման ժամանակի և օդանավակայանի վերաբերյալ, որտեղ նրան կսպասի վարձակալված ինքնաթիռը: Անվտանգության համար պատասխանատու է փորձառու անձնակազմը, որն իրականացրել է մի քանի հազար թռիչքային ժամ: Հատուկ ուշադրություն է դարձվում տեխնիկական մասին, բոլոր օդանավերը վերջերս են թողարկվել և կանոնավոր կերպով տեխսպասարկում են անցնում:
Ծառայությունների արժեքը
Պատասխանելով այն հարցին, թե որքան արժե ինքնաթիռի վարձակալությունը Հայաստանում, AVIAV TM մասնագետները հիմնվում են օդանավի դասի վրա: Կատալոգում ավիացիան բաժանված է երեք կատեգորիաների.
- Թեթև ինքնաթիռներ: Դրանք պատվիրում են ոչ երկարատև թռիչքների համար, մասնավորապես՝ օդային էքսկուրսիաների և կարճ հեռավորության գործարար թռիչքների համար: Վարձակալության մեկ ժամը կազմում է մոտ 2-2,5 հազար եվրո:
- Միջին ինքնաթիռներ: Սրանց դեպքում հաճախորդը կարող է իրականացնել անդրսահմանային ուղևորություններ՝ իր հետ վերցնելով ևս մի քանի մարդ: Դրանք կարող են լինել ընտանիքի անդամները, ընկերները կամ պրոֆեսիոնալ թիմը: Վարձակալության մեկ ժամը կազմում է 3-3,5 հազար եվրո:
- Ծանր ինքնաթիռներ: Սրանք անգնահատելի են բեռների արագ տեղափոխման համար: Վարձավճարը մեկ ժամի համար տատանվում է 4,5- 7,5 հազար եվրոյի սահմաններում: Գինը կախված է բեռի առանձնահատկություններից, ծառայությունների ցանկից և այլն:
Բոլոր դեպքերում, ներդրումները արագորեն փոխհատուցվում են, իսկ համեմատած կանոնավոր թռիչքների հետ զգալի օգուտներ են ստեղծում: Վերլուծելով, թե որքան արժե Հայաստանում մասնավոր ինքնաթիռի վարձակալությունը անհրաժեշտ է հիշել, որ հաճախորդը թռիչքի ընթացքում զերծ է մնում ոչ հաճելի ուղեկիցներից և այլ անախորժություններից: Բարեկեցիկ կյանքը ենթադրում է հարմարավետության հատուկ մակարդակ, որն արդարացնում է դրա վրա կատարված ֆինանսական ներդրումները:
Մասնագիտացված ծառայություն
Կապ հաստատելով ընկերության մասնագետների հետ հաճախորդները կարող են լուծել ցանկացած խնդիր: Ի թիվս այլ բաների, նրանց հասանելի է նաև բեռնատար ինքնաթիռի վարձակալությունը Հայաստանում: Բեռնափոխադրումները կատարվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրների միջև: Ընդ որում, հաճախորդը կարող է թռչել բեռի հետ միասին կամ վստահել փոխադրումը մասնագետներին:
Բրոքերը կազմակերպում է բիզնես-թռիչքներ` տրամադրելով հաճախորդներին աշխատասենյակներ ինքնաթիռում, որոնցում կան հաղորդակցման բոլոր միջոցները:
Առաջարկվում են նաև օդային էքսկուրսիաներ, որոնք հնարավորություն են տալիս թռչնի թռիչքի բարձրությունից տեսնելու ամենահին քաղաքները, Սևանա լիճը և երկրի այլ տեսարժան վայրերը: