Ժամանակակից բիզնես աշխարհը թելադրում է նոր պայմաններ, պահանջելով տարբեր հարցերի արագ լուծում և, հետևաբար, արագ  տեղափոխվելու հնարավորությունների առկայություն՝ ոչ միայն մեկ մեգապոլիսի շրջանակներում, այլև տարբեր քաղաքների և երկրների միջև: Նման պարագայում բիզնես ավիացիան պարզապես անգնահատելի է: Այսօր այն հասել է նոր մակարդակի և ուրախացնում է ուղևորներին օդանավերի արագությամբ և հարմարավետությամբ: Պետք է նշել, որ բիզնես-ջեթերի մեծ մասը կախում չունեն օդանավակայաններից, ինչպիսին են, օրինակ, փոքր օդանավերը, որոնք կարող են թռչել և վայրէջք կատարել լեռնային տեղանքներում և հասնել դժվար հասանելի վայրեր: Մինչև վերջերս նման օդանավեր կարող էին իրենց թույլ տալ միայն բարձրաստիճան պաշտոնյաները և օլիգարխները: Այսօր իրավիճակը գնալով փոխվում է, որին նպաստում են գները և սպասարկման որակի կատարելագործումը:

Հայաստանում բիզնես թռիչքների կազմակերպմամբ հանդես է գալիս Aviav TM (Cofrance SARL) ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Նիցցայում: Ավիաբրոքերը, որը հանդիսանում է խոշոր միջազգային ավիացիոն միավորումների անդամ (NBAA, EBAA), առաջադրում է  սպասարկման նոր ստանդարտներ: Հաճախորդներին է առաջարկվում ծառայությունների լայն շրջանակ: Օդանավի պատվերը տրվում է հաշված րոպեների ընթացքում օրվա ցանկացած պահին, քանի որ ընկերության աշխատակիցները հասանելի են 24/7 ռեժիմով:

Ընկերությունը առաջարկում է գնել կամ վարձակալել մասնավոր ինքնաթիռներ, որոնց մոդելներին հնարավոր է ծանոթանալ ընկերության կատալոգում կամ պարզել ընկերության աշխատակցից անհրաժեշտ օդանավի առկայությունը: AVIAV TM- ի հսկայական բազան ներառում է առաջատար արտադրողների ինքնաթիռները, ինչպիսիք են Cessna-ն, Hawker-ը, Premier-ը և այլն:
Самолеты малой авиации

Փոքր ավիացիայի առանձնահատկությունները

Հատկանշական առանձնահատկությունը, որի շնորհիվ բիզնես ավիացիայի ինքնաթիռները մեծ պահանջարկ են վայելում, դա նրանց փոքր չափսն է: Կոմպակտ կոնստրուկցիան ենթադրում է փոքր շահագործման ծախսեր, քանի որ այն հնարավոր է պահել պարզապես ավտոտնակում, չվարձակալել անգար և տեխնիկական անձնակազմ: Բացի այդ, ոչ մեծ օդանավերը ավելի մատչելի են:

Հաճախորդների ուշադրությանն են ներկայացվում մինչև 7 տեղանոց օդանավեր, որոնց թռիչքի հեռավորությունը կազմում է մինչև 4,5 հազար կմ: Դա բավարար է գործարար այցելությունների համար:

Պատվիրելով մասնավոր ջեթ անկախություն եք ձեռք բերում կանոնավոր թռիչքների ժամանակացույցից: Սեփականատերը կամ վարձակալը զերծ է մնում օդանավակայանում գրանցման և ստուգումների ընթացքում հերթերի մեջ սպասելուց և այլ անհարմարություններից:

Aviav TM (Cofrance SARL) ընկերության հետ համագործակցությունը

Aviav TM (Cofrance SARL) նպատակն է հետխորհրդային տարածքի երկրների բնակիչներին ծանոթացնել մասնավոր ինքնաթիռների առավելություններին: Արդեն այսօր, երբ ճանապարհները ծանրաբեռնված են, իսկ մեքենաների թիվը անընդհատ ավելանում է, երբ  երկաթուղային փոխադրումները չեն հասցնում բավարարել ժամանակակից սպառողի պահանջները, մասնավոր ինքնաթիռները հնարավորություն են տալիս արագ փոխադրվել առավելագույնս հարմարավետ պայմաններում:

Դա հատկապես կարևոր է ժամանակից բիզնես աշխարհում, որը պահանջում է խնդիրների արագ լուծում և ամեն րոպեն էական նշանակություն ունի: Ընկերության մասնագետները իրենց վրա են վերցնում բոլոր հարցերի լուծումը, այդ թվում՝ ուղեբեռի, ապահովագրության ձևակերպումը, օդանավակայանի վարչակազմի հետ  համաձայնեցումը և այլ հարցեր: Բոլոր փաստաթղթերով զբաղվում է անձնական մենեջերը, իսկ հաճախորդին մնում է պարզապես վայելել հանգիստը՝ ուշադիր և հոգատար անձնակազմի ուղեկցությամբ:

Օդանավի վարձակալության  դեպքում  հաշվի են առնվում հաճախորդի  անհատական ցանկությունները: Օրինակ, կարող է առաջարկվել հատուկ ճաշացանկ կամ գրասենյակ անմիջապես ինքնաթիռում: Հաճախորդների վերաբերյալ ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը խստորեն պահպանվում է, իսկ օդաչուները ամեն տարի բարձրացնում են իրենց որակավորումը Ֆրանսիայի, Գերմանիայի  և ԱՄՆ-ի լավագույն օդաչվական դպրոցներում: