Մասնավոր ինքնաթիռների վարձակալության ծառայությունը, որը հետխորհրդային տարածք է ներմուծվել Արևմտյան Եվրոպայից և ԱՄՆ-ից, անգնահատելի է աշխարհի ցանկացած կետ արագ հասնելու հարցում: Միևնույն ժամանակ, անդրկովկասյան երկրներից հաճախորդների մեծամասնությանը առաջին հերթին հետաքրքրում է, թե որքան արժե մասնավոր ինքնաթիռով թռիչքը: Այդ հարցով կարող եք դիմել Aviav TM (Cofrance SARL) ընկերությանը, որը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ՝ կապված չվերթների ամրագրման, օդանավերի գնման կամ վարձակալության հետ:
Գնային դիապազոնը
Ամեն ինչ կախված է օդանավի տեխնիկական բնութագրերից և դրա չափսերից, որոնք էլ պայմանավորում են վարձակալության արժեքը: Օրինակ, թեթև ինքնաթիռը ավելի էժան է և կախում չունի օդանավակայաններից: Միևնույն ժամանակ, նման ինքնաթիռը միայն կարող է երկու – երեք ուղևոր վերցնել և օգտագործվել միայն կարճ հեռավորության թռիչքների համար: Նման օդանավերը պահանջված են հատկապես օդային էքսկուրսիաների համար, իսկ թռիչքի մեկ ժամի արժեքը սկսվում է 2,5 հազար եվրոյից: Այս գումարը ներառում է վառելիքը, ուղևորների ապահովագրությունը, անձնակազմի վճարները և այլն:
Գները գրեթե նույնն են շատ երկրների համար, քանզի համարյա միշտ պատվիրվում են նույն արտադրողների ինքնաթիռները, իսկ փոխադրողները աշխատում են միջազգային ստանդարտներին համապատասխան:
Շատերին է հետաքրքրում Հայաստանում մասնավոր ինքնաթիռով թռիչքի արժեքը, հատկապես մեծ թվով ուղևորների համար: Պետք է նշել, որ նրանց թիվը չի ազդում գնի վրա, սակայն նման փոխադրումների համար օգտագործվում են ավելի բարձր հզորությամբ ինքնաթիռներ: Սովորաբար, այդ նպատակով պատվիրվում են միջին և խոշոր ինքնաթիռներ: Առաջինը կարող է տեղավորել մինչև ութ մարդ, իսկ երկրորդը ՝ մինչև տասնվեց:
Միջին ինքնաթիռի վարձակալությունը սկսվում է 3.5 հազար եվրոյից, իսկ խոշորը արժե 4,5-7,5 հազար եվրո:
Հաճախորդներին առաջարկվում են նաև այնպիսի օդանավեր, որոնք կարող են տեղափոխել 20-ից ավելի ուղևոր: Դրանք կարող են հասնել աշխարհի ցանկացած կետ, իսկ վարձակալության մեկ ժամի արժեքը սկսվում է 8 հազար եվրոից:
Արևմտյան երկրներում ( հիմա նաև ԱՊՀ-ում) տարածված է ինքնաթիռի համատեղ վարձակալության պրակտիկան, որի դեպքում թռիչքի ծախսերը բաժանում են միմյանց միջև: Արդյունքում շատ հաճախ է ստացվում, որ ուղևորի համար նման թռիչքը ավելի էժան է նստում, քան սովորական ավիատոմս գնելը: Միևնույն ժամանակ, ուղևորները շահում են որակի, սպասարկման և արագության տեսանկյունից:
Լրացուցիչ ծառայություն
Եթե որոշել եք մասնավոր ինքնաթիռով թռիչք պատվիրել Հայաստանում, հարկավոր է իմանալ, որ յուրաքանչյուր օդանավակայան որոշակի վճար է գանձում: Եթե հետխորհրդային տարածքի երկրների համար դրա չափը ընդհանուր առմամբ նույնն է, ապա եվրոպական քաղաքներում, հատկապես խոշոր մեգապոլիսներում, ինչպիսիք են օրինակ՝ Լոնդոնը կամ Փարիզը, տարբերությունը կարող է մի քանի հազար եվրոյի հասնել:
Aviav TM ընկերության մասնագետները քաջատեղյակ են գների դինամիկային և հաճախորդներին են առաջարկում այնպիսի տարբերակներ, որոնք հնարավորություն են տալիս խնայելու զգալի գումարներ:
Վարձակալության առանձնահատկությունները
Եթե պատվերը միանգամյա բնույթ է կրում, ասենք, օրինակ, ցանկանում եք օդային էքսկուրսիա իրականացնել հանգստյան օրերին կամ այցելել հեռվում բնակվող բարեկամներին, ապա իմաստ չունի մտածել խնայելու մասին: Մի քանի հարյուր եվրոն շատ մեծ խնայողություն չէ: Ավելին, հենց նման պահերին կարող եք Ձեզ թույլ տալ թուլանալ և պարզապես վայելել թռիչքը, որը պարգևում է անմոռանալի տպավորություններ:
Ամեն ինչ այլ է, երբ մասնավոր ինքնաթիռը պատվիրվում է գործարարի կողմից, որը կանոնավոր կերպով թռիչքներ է իրականացնում: Նրա համար կարևոր է, իհարկե, նվազագույնի հասցնել ծախսերը՝ հասնելով գնի և հարմարավետության օպտիմալ հարաբերակցության: Aviav TM ընկերության մասնագետները միշտ պատրաստ են օգնելու Ձեր գրպանին համապատասխան տարբերակի ընտրության հարցում:
Ընկերության աշխատակիցները հասանելի են 24/7 ռեժիմով և արագ լուծում են բոլոր առաջադրված խնդիրները: