Частные реактивные самолеты

Բարձրաստիճան պաշտոնյաները, ընկերության ղեկավարները և պարզապես հարուստ մարդիկ շատ հաճախ են արագ փոխադրամիջոցի կարիք ունենում: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը Հայաստանում նրանց ուշադրությանն է ներկայացնում մասնավոր ռեակտիվ ինքնաթիռներ, որոնք հնարավոր է ինչպես վարձակալել, այնպես էլ գնել: Այս ինքնաթիռների ձեռք բերմամբ մեկընդմիշտ ազատվում եք կանոնավոր թռիչքների անհարմարություններից և շատ արագ հասնում Ձեզ անհրաժեշտ վայրը:

Ռեակտիվ ինքնաթիռները առանձնանում են իրենց արագությամբ և առանց վերալիցքավորման մեծ հեռավորություններ անցնելու հնարավորությամբ:  Կախված տեսակից՝  այս ինքնաթիռները կարող են հեշտությամբ օգտվել տարբեր թռիչքավայրէջքային ուղիներից, ինչպես նաև հարթակներից այնպիսի վայրերում, որտեղ օդանավակայան չկա: Հաճախորդների են ներկայացվում առաջատար ընկերությունների (Dassault Falcon, Bombardier, Gulfstream) կողմից արտադրվող ինքնաթիռները, որոնք կանոնավոր կերպով տեխսպասարկում են անցնում՝ երաշխավորելով հարմարավետ, անվտանգ թռիչք:

Այս ինքնաթիռները հարմար են գործնական և անձնական նպատակով իրականացվող թռիչքների համար: Առաջարկվում են նաև օդային էքսկուրսիաներ, որոնք թույլ են տալիս թռչնի թռիչքի բարձրությունից վայելել Հայաստանի ողջ գեղեցկությունը: Ինքնաթիռ կարող եք պատվիրել AVIAV TM ընկերության կայքի կամ հեռախոսազանգի միջոցով: