Պատվիրեք ինքնաթիռ Հայաստանում
Օդանավերի վարձակալությունը աստիճանաբար դադարում է լինել շքեղ կյանքի ատրիբուտ և այսօր հասանելի է ավելի լայն զանգվածներին: Այդ ծառայությունից ավելի ու ավելի շատ գործարարներ և զբոսաշրջիկներ են օգտվում, ովքեր ձգտում են բազմազանություն մտցնել իրենց կյանքում: Վարձակալելով ինքնաթիռ Aviav TM (Cofrance SARL) ընկերությունից խնայում եք ժամանակը և պահպանում հոգեբանական հավասարակշռությունը, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր գործարարի համար:
Մինչև վերջերս ծառայությունը ավելի շատ պահանջարկ էր վայելում աշխարհի հայտնի քաղաքական գործիչների, շոու բիզնեսի ներկայացուցիչների և սպորտսմենների շրջանում: Այսօր նրանց շարքերը համալրել են գործարարները և զբոսաշրջիկները, ովքեր նախընտրում են օդային էքսկուրսիաներ երկրի տարբեր հատվածներով: Ի դեպ, Հայաստանում կան դրա համար բոլոր պայմանները. լեռների, լճերի և հարթավայրերի գեղեցիկ տեսարաններ, իսկ խիտ բնակեցված քաղաքներից դուրս՝ հնագույն վանքեր: Օդային զբոսանքն օգնում է գնահատել երկրի բնական գեղեցկությունն ու մշակութային ժառանգությունը՝ ստանալով նրա մասին հնարավորինս ամբողջական պատկերացում:
Մասնավոր ավիացիայի առավելությունները
Բոլոր դեպքերում, պատվիրատուն զերծ է մնում օդանավակայանում երկար սպասելու անհրաժեշտությունից, որը ավելորդ անհարմարություն է պատճառում: Գործերը չեն սպասում, ընտանիքի անդամները (եթե թռիչքը կապված է ընտանեկան տոնակատարության հետ) արդեն սեղան են գցել, սիրելի անձնավորությունը անհանգստանում է և զանգում է հինգ րոպեն մեկ, իսկ թռիչքը պարզապես հետաձգվում է: Բացի այդ, ժամանակ են խլում գրանցման սեղանի մոտ հերթերը, անվտանգության ստուգումները և այլն:
Այս բոլոր խնդիրները հնարավոր է լուծել պատվիրելով մասնավոր ինքնաթիռ Հայաստանում, որի արժեքը շատ չի տարբերվում կանոնավոր թռիչքների գնից, իսկ հարմարավետության մակարդակը անհամեմատելի է: Այս դեպքում ամեն ինչ հարմարեցվում է պատվիրատուի ժամանակացույցին, իսկ գրանցումը, մաքսային ստուգումները և այլ անհարմարությունները փաստացիորեն բացակայում են:
Aviav TM (Cofrance SARL) ծառայությունների առանձին ոլորտն են հանդիսանում VIP ուղևորությունների ձևակերպումը, որոնք ուղեկցվում են սպասարկման բարձր մակարդակով: Հաճախորդներին է սպասում ինքնաթիռի հարմարավետ սրահը, որը համալրված է հաճախորդի ցանկություններին համապատասխան: Սպասարկում են մեծ փորձ ունեցող բորտուղեկցորդները:
Հաճախորդը ինքնուրույն է ընտրում ինքնաթիռի տեսակը` օգտվելով ընկերության կատալոգից, որը ընդգրկում է հայտնի արտադրողների, անթերի տեխնիկական վիճակում գտնվող և կանոնավոր կերպով ստուգումներ անցնող օդանավեր:
Կանոնավոր չվերթների հետ համեմատությունը
Օդանավի վարձակալության հիմնական խթաններից է հարմարավետությունը: Սովորական ինքնաթիռի սրահում ուղևորները հաճախ են տհաճ իրավիճակների հետ բախվում: Բարձր խոսող ուղևորները, երեխաների լացը, սրահով անընդհատ տեղափոխվող ուղևորները և այլ հանգամանքները միայն մի ցանկություն են առաջացնում՝ արագ տեղ հասնել: Բնականաբար, այս պայմաններում հանգստանալ կամ խաղաղ վայելել բացվող տեսարանները պարզապես անհնար է:
Որպեսզի զերծ մնաք տհաճ իրավիճակներից և հանգիստ պայմաններում մի քանի ժամ անցկացնեք, բավական է պատվիրել մասնավոր ինքնաթիռ Հայաստանում՝ դիմելով Aviav TM (Cofrance SARL) ընկերություն: Հայտը կարող եք թողնել կայքում: Ընկերության աշխատակիցները հասանելի են 24/7 ռեժիմով և սիրով պատասխանում են հետաքրքրող բոլոր հարցերին: Բացի այդ, հաճախորդը կարող է կապ հաստատել մեզ հետ հեռախոսով և էլեկտրոնային փոստով:
Եթե գործարար թռիչք է իրականացվում, որի դեպքում պատվիրատուին անհրաժեշտ է մշտական կապի մեջ լինել աշխատակիցների կամ գործընկերների հետ, ինքնաթիռում նրան գրասենյակ է առաջարկվում: Այն ներառում է աշխատասեղան, կապի և տեսահամաժողովների միջոցներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ, որպեսզի նա մեկ րոպե անգամ ընթացիկ իրադարձություններից հետ չմնա:
Aviav TM (Cofrance SARL) կարևորագույն առավելություններից է թռիչքի իրավական ուղեկցությունը, որը ենթադրում է տեղական բյուրոկրատական համակարգի հետ կապված ցանկացած հարցի լուծում: