Մասնավոր թռիչքները օրեցօր դառնում են ժամանակակից կյանքի անբաժանելի մասը: Եվրոպայում և ԱՄՆ-ում օդանավերը արդեն հասցրել են գերիշխող դիրք զբաղեցնել իրենց հարմարավետության և արագության շնորհիվ: Հետխորհրդային տարածքի երկրներում նույնպես մասնավոր ինքնաթիռների վարձակալությունը սկսել է մեծ պահանջարկ վայել: Գնալով ավելի շատ գործարարներ են նախընտում օգտվել այդ ծառայությունից, իսկ որոշներն էլ արդեն սկսել են հետաքրքվել դրանով:

Միևնույն ժամանակ, շատերին թվում է, թե այդ ծառայությունը չափազանց թանկ է և միայն ընտրայալների համար է նախատեսված: Դա զարմանալի չէ, քանզի մասնավոր օդանավը մինչև վերջերս հասանելի էր միայն հարուստ խավին: Այսօր իրավիճակը փոխվել է և դրանից կարող են ավելի շատ մարդիկ օգտվել:

Վարձակալել մասնավոր օդանավեր կարող եք Aviav TM (Cofrance SARL) ընկերության միջոցով, որի ծառայություններից արդեն հասցրել են օգտվել Արևմտյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հազարավոր բնակիչներ: Ընկերությունը հանդիսանում է խոշոր միջազգային ավիացիոն միավորումների անդամ (NBAA, EBAA) և ստացել է համապատասխան վկայականներ:

AVIAV TM- ի օգնությամբ կարող եք Հայաստանում պատվիրել մասնավոր ինքնաթիռ հաշված րոպեների ընթացքում: Դա անելու համար պարզապես մուտք գործեք ընկերության կայք, որտեղ ընկերության մասնագետը կտրամադրի պատվերի հետ կապված ողջ տեղեկատվությունը: Հաճախորդը ծանոթանում է օդանավերի հետ, նշում է ժամանակը, տեղը և այլ անհրաժեշտ պարամետրերը: Նա միշտ կարող է անձամբ ներկայանալ և ուսումնասիրել ընտրված մոդելը: Սովորաբար դրա անհրաժեշտությունը չի լինում,  քանի որ բոլոր օդանավերը մանրակրկիտ ստուգվում և պարբերաբար տեխզննում են անցնում: Ընկերության բազայում ներկայացված օդանավերը 10 տարեկան էլ չկան և կանոնավոր կերպով թարմացվում են:
снять чартерный самолет в Армении

Օդանավերի դասակարգումը և գները

Aviav TM (Cofrance SARL) ընկերությանը հնարավոր է պատվեր տալ ինչպես նախապես, որի դեպքում ուղևորությունը մանրակրկիտ ձևով պլանավորվում է, այնպես էլ  անմիջապես, եթե շատ շտապ պետք է թռիչքը իրականացվի: Ընկերության մասնագետները սիրով կառաջարկեն օդանավի անհրաժեշտ տարբերակը, որը կարող է պատվիրվել տարբեր նպատակներով՝ օդային զբոսանք, բարեկամներին այցելություն կամ գործարար ուղևորություն:

Մինչև Հայաստանում մասնավոր ինքնաթիռ վարձակալելը, որի գինը կախված է օդանավի տեսակից, մոդելից և տարողունակությունից, անհրաժեշտ իմանալ ուղևորների քանակն ու թռիչքի հեռավորությունը:

Տեխնիկական պարկը բաժանված է մի քանի հիմնական կատեգորիաների, որոնք ներառում են `

  • Թեթև ինքնաթիռներ, որոնք կարող են տեղավորել մինչև 7 ուղևոր և թռչել կարճ հեռավորության վրա (սովորաբար ոչ ավել քան 5 հազար կմ): Միջինում վարձակալության մեկ ժամը կազմում է մոտ 2 500 եվրո:
  • Միջին ինքնաթիռներ – դրանք կարող են մինչև 12 մարդ տեղավորել, իսկ թռիչքի հեռավորությունը կազմում է 7-8 հազար կմ: Վարձակալության մեկ ժամը կազմում է 3 500 եվրո:
  • Ծանր ինքնաթիռներ – վարձակալության գինը տատանվում է 4-8 հազար եվրոյի սահմաններում, ուղևորների թիվը հասնում է 16-ի, իսկ թռիչքի հեռավորությունը 8-10 հազար կմ է:
  • Լայներներ, որոնք կարող են տեղավորել մոտ 40 մարդ: Թռիչքի հեռավորությունը կազմում է 11 000 կմ: Սովորաբար դրանք պատվիրվում են խմբային չվերթների համար:

Aviav TM (Cofrance SARL) ընկերության հետ համագործակցության առանձնահատկությունները

Ընկերության միջոցով կարող եք շատ արագ Հայաստանում մասնավոր ինքնաթիռ պատվիրել: Միաժամանակ ուղևորների թիվը չի ազդում արժեքի վրա, ինչը համատեղ վարձակալության հնարավորություն է տալիս: Արժեքի հիմնական չափորոշիչներն են վառելիքի գինը, անձնակազմի վարձավճարները և վայրէջքի վայրում կոմիսիոն վճարները: Ընկերության աշխատակիցները շատ լավ ծանոթ են շուկային և միշտ կարող են ամենացածր տարիֆով օդանավակայանն առաջարկել, հատկապես որ սպասարկման տեսանկյունից տարբերություն չկա:

Առաջնահերթությունը տրվում է անվտանգությանը և հարմարավետությանը: Բոլոր օդանավերը անցնում են կանոնավոր և նախաթռիչքային ստուգումներ, իսկ թռիչքի անձնակազմը կազմված է միայն փորձառու մասնագետներից:

Translate »