Բիզնես ավիացիան Հայաստանում

Առևտրաշրջանառության աճը և հետխորհրդային տարածքում բիզնեսի վարման առանձին մշակույթի առաջացումով պայմանավորված, մեծանում է նաև մասնավոր ավիափոխադրումների պահանջարկը: Ամենահեռանկարային ուղղություններից մեկն է հանդիսանում բիզնես ավիացիան Հայաստանում: Ուղևորահոսքը անընդհատ աճում է, իսկ գործարարները փորձում են խուսափել կանոնավոր թռիչքներից, քանզի գնահատում են իրենց ժամանակն ու հարմարավետությունը: Aviav TM (Cofrance SARL) ընկերությունը առաջարկում է թռիչքների կազմակերպման և օդանավերի երկարաժամկետ վարձակալության իր ծառայությունները: Այսօր Հայաստանում գործարար մարդուն հասանելի է օդային տրանսպորտային միջոցների լայն ընտրանի, իսկ Aviav TM-ի փորձառու անձնակազմը օգնում է կողմնորոշվել ընտրության հարցում:

Թռիչքա-վայրէջքային ենթակառուցվածքը պայմանավորում է օդանավի տեսակի ընտրությունը: Բեռնատար և տարողունակ օդանավերը կախված են օդանավակայաններից, իսկ թեթև ինքնաթիռներն ու ուղղաթիռները կարող են օգտագործել ցանկացած հարթակ և հասնել լեռնային շրջանների հեռավոր անկյուններ:Бизнес авиация в Армении

 

Գործարար փոխադրումների առավելությունները

Արագ փոխադրումները բիզնեսի հաջող վարման երաշխիքն են, որոնք մի քանի անգամ բարձրացնում են բանակցությունների, հանդիպումների և գործարար մարդու ջանքերի արդյունավետությունը: Դեռևս ժամանակակից տնտեսագիտության հիմնադիր-հայրերն էին խորհուրդ տալիս նախևառաջ գնահատել ժամանակը: Սակայն, ի տարբերություն մեր ժամանակակիցների, Ադամ Սմիթը և Բենջամին Ֆրանկլինը չունեին հնարավորություն օգտվելու օդային հաղորդակցության առավելություններից:

Օգտվելով Aviav TM (Cofrance SARL) ընկերության ծառայություններից, գործարարները արագ հասնում են իրենց անհրաժեշտ վայրը կամ բեռներ են ուղարկում աշխարհի ցանկացած կետ: Գների համեմատությունը օգնում է ավելի լավ գնահատել բիզնես ավիացիայի առավելությունները: Հայաստանում գները շարունակում են համաշխարհային մակարդակի մնալ.

  • Թեթև ինքնաթիռներ – վարձակալության 1 ժամը սկսած 2 500 եվրոյից,
  • Միջին ինքնաթիռներ – վարձակալության 1 ժամը սկսած 3 500 եվրոյից,
  • Ծանր ինքնաթիռներ – վարձակալության 1 ժամը սկսած 4 500 – 7 500 եվրոյից:

Կարևոր դեր են խաղում օդանավի տեսակը և պատվերի առանձնահատկությունները: Գործարարը կարող է հայտնել իր ցանկությունները ինքնաթիռում պայմանների,  սպասարկման նախապատվությունների, հանդիպումների կազմակերպման և այլնի վերաբերյալ: Այս ամենը իրականացվում է ինչպես հարկն է՝ երաշխավորելով արագ և հարմարավետ թռիչք:

Aviav TM-ի հետ համագործակցությունը

Aviav TM ընկերությունը հանդիսանում է եվրոպական Cofrance SARL բրոքերի դուստր ստորաբաժանումը, որը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ: Հաճախորդների համար կազմակերպվում են անհատական և խմբակային թռիչքներ, էքսկուրսիաներ և բեռների տեղափոխում: Մասնագիտացված ենթակառուցվածքի գոյությունը կամ բացակայությունը ժամանման վայրում նշանակություն չունի: Բրոքերի աշխատակիցները միշտ կգտնեն հարմար տարբերակը՝ ապահովելով գործարարների համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Նիցցայում, իսկ բոլոր տարածաշրջանային ստորաբաժանումների համար մշակվել են սպասարկման միասնական ստանդարտներ: Պատվիրատուների համար երաշխավորվում է սպասարկման բարձր մակարդակ, որի մասին են վկայում են եվրոպական (EBAA) և ամերիկյան (NBAA) գործարար ավիացիայի ասոցիացիաներից ստացած վկայագրերը: Գնահատումը արվում է ելնելով այնպիսի չափանիշներից, ինչպիսիք են հաճախորդների հարմարավետությունը, սպասարկման արագությունը և բացառիկ բնույթը:

Տեխնիկական պարկ և անձնակազմ

Ընկերության կատալոգում ներկայացված են առաջատար արտադրողների ինքնաթիռները, ինչպիսիք են Boeing, Airbus, Bombardier, Gulfstream, Cessna և այլն: Նրանք տարբեր տիպի են, որոնցում առաջարկվում են գրասենյակի կազմակերպում, ժամանցային ծրագրեր կամ VIP դասի պայմաններ: Բոլոր օդանավերը կանոնավոր կերպով տեխսպասարկում են անցնում և մանրակրկիտ ստուգվում են թռիչքից առաջ: Թռիչքի անձնակազմը ներառում է օդաչուներ և մասնագետներ, ովքեր ունեն հարուստ փորձառություն: Նույնը վերաբերում է բորտուղեկցորդներին և այլ սպասարկող անձնակազմին:

Առաջարկելով բիզնեսի ավիացիայի ծառայութուններ Հայաստանում, Aviav TM (Cofrance SARL)-ն բերում է իր հետ հիմնովին նոր մոտեցում հարմարավետության և հաճախորդների սպասարկման տեսանկյունից: Այն արտացոլում է եվրոպական եւ ամերիկյան սպասարկման վերջին ձեռքբերումները` հիմնված հուսալիության, արագության և ամբողջական գաղտնիության վրա:

Դուք կարող եք պատվիրել օդանավ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ ընկերության կայքի միջոցով: Aviav TM –ի մասնագետները արագ կպատասխանեն Ձեզ, որոնք կապի մեջ են շաբաթը 7 օր 24 ժամ ռեժիմով: