Ինչպե՞ս Հայաստանում ինքնաթիռ ձեռք բերել` անձնական օգտագործման համար
Դիմելով Aviav TM (Cofrance SARL)ընկերությանը, Դուք կկարողանաք ձեռք բերել ինքնաթիռ Հայաստանում՝ անձնական օգտագործման համար: Ընկերությունը տեղակայված է Ֆրանսիական Ռիվիերայում և գործում է եվրոպական և ամերիկյան բիզնես- ավիացիայի ասոցիացիաների (EBAA, NBAA) ստանդարտներին համաձայն: Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին, կտրամադրեն խորհրդատվություն կապված ինքնաթիռի տեխնիկական վիճակի, սրահի ներքին հարդարման վերաբերյալ և կառաջարկեն լավագույն տարբերակը:
Մենք սերտորեն համագործակցում ենք օդանավեր արտադրողների հետ և ստեղծել են կատալոգ, որը ներառում է միայն փորձված մոդելներ: Զուգահեռաբար իրականացվում է նրանց տեխսպասարկումը, ընտրվում է փորձառու թռիչքային անձնակազմ և բորտուղեկցորդներ: Aviav TM ընկերությունը իր վրա է վերցնում օդանավի ձևակերպումը, սեփականատիրոջ և ուղևորների ապահովագրությունը, ինչպես նաև լուծում է բոլոր հարցերը կապված օդանավակայանի պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների հետ:
Օդանավերի ցանկը, որը հասանելի է հայաստաբնակ հաճախորդներին, ներառում է հայտնի կոնցեռների ՝ Cessna, Bombardier, Gulfstream, Dassault մոդելները: Նրանցից յուրաքանչյուրը համալրված է վերջին սարքավորումներով:
Արժեքը սկսվում է 5 մլն եվրոից և կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ՝ օդանավի դասը, ուղևորների քանակը և այլն: Պատվերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում հաճախորդի բոլոր ցանկությունները ` օդանավի ներքին հարդարանքից սկսած մինչև նախընտրած երաժշտությունն ու ճաշացանկը:
Գործընթացը ներառում է հետևյալ էտապները՝
– դիմում կամ զանգ Aviav TM ընկերությանը` մոդելի, գնի և այլ պարամետրերի ճշգրտում.
– բրոքերի ներկայացուցիչների ուղեկցությամբ այց օդանավակայան և անձամբ ինքնաթիռի ստուգման իրականացում.
– մտադրությունների մասին նամակ, որում նշվում է գործարքի գումարը, պայմանները և ժամկետը.
– մինչև 10% կանխավճարի վճարում.
– նախավաճառքային ստուգում.
– առք ու վաճառքի պայմանագրի կնքում.
– ինքնաթիռի տեխնիկական ընդունում.
– հիմնական գումարի փոխանցում.
– ինքնաթիռի առաքում և սեփականություն իրավունքի փոխանցում.
– ինքնաթիռի ապահովագրություն:
Բոլոր էտապներում Aviav TM-ի մասնագետները բազմակողմանի օգնություն են ցուցաբերում` երաշխավորելով արագ և անվտանգ գործարք: