Այս հոդվածում Դուք չեք գտնի հեղափոխական մեթոդներ, որոնք մեկընդմիշտ կազատեն Ձեզ ինքնաթիռով թռչելու վախից: Մենք առաջարկում ենք մի քանի պարզ, բայց արդյունավետ միջոցներ սրա դեմ պայքարելու համար:

Մենք թռչում ենք շատ հաճախ և բոլորովին տարբեր ավիաուղղիներով: Երբեմն ինքնաթիռը ընկնում է ուժեղ թափահարման գոտի, որի ժամանակ որոշ մարդիկ սկսում են երկյուղ զգալ։ Եվ դրանում արտասովոր ոչինչ չկա։ Շատ ուղևորներ վախենում են ինքնաթիռ նստել: Եվ որքան շատ են մտածում թռչելու մասին, այնքան ավելի են վախենում:

Մարդիկ, ովքեր չեն վախենում ինքնաթիռ նստելուց, նրանք ընդհանրապես չեն մտածում թռիչքի մասին: Նրանք զբաղվում են իրենց գործերով, մտածում են, կարդում, զրուցում ընկերների հետ: Ուստի այս հոդվածում մենք կպատմենք մի քանի մեթոդների մասին, որոնք կօգնեն Ձեզ շեղվել անհանգստություն պատճառող մտքերից:

Այսպիսով, Դուք արդեն օդանավ եք նստել, այն պատրաստվում է թռիչքին և  անհրաժեշտ է, որ ինքներդ Ձեզ ինչ-որ բանով շեղեք։ Դրա համար բազմաթիվ տարբերակներ կան. կարող եք երաժշտություն լսել, ֆիլմ նայել, խաղ ներբեռնել սմարթֆոնի մեջ և խաղալ։ Շատ լավ կլինի ինքնաթիռ վերցնեք  այն, ինչը Ձեզ կարող է շեղել մտքերից։ Դա կարող է լինել լուսանկարչական ապարատ, սպիններ կամ գործելու համար շյուղեր: Կարևորը ամբողջությամբ գործընթացի մեջ ընկղմվելն է:

Դա արվում է այն բանի համար, որ կտրվեք թռիչքի մասին մտքերից: Իհարկե,  պետք չէ ընդհանրապես մտածել թռիչքի մասին և լավ կլինի, որպեսզի պատուհանից նույնպես դուրս չնայեք և ամբողջությամբ այն փակեք:

Ալկոհոլ

Կարծիք կա, որ եթե վախենում եք ինքնաթիռով թռչել, ապա թռիչքից առաջ անպայման պետք է ալկոհոլ օգտագործել: Իրականում, եթե դա իսկապես օգնում է Ձեզ, ապա 50 գրամ կոնյակը կամ 100 գրամ լավ գինին միանգամայն թույլատրելի են: Բայց այստեղ երկու խնդիր կա: Նախ` եթե Դուք հաճախ եք թռչում, ապա պետք չէ չարաշահել ալկոհոլը։ Երկրորդ ՝ ինքնաթիռում ալկոհոլից շուտ են հարբում: Այսինքն, 10,000 մետր բարձրության վրա 50 գրամ կոնյակը նույնն է, ինչ 250 գրամ կոնյակը երկրի վրա: Հետևաբար այն օգտագործեք ավելի զգույշ և փոքր քանակությամբ:

Թռիչք

Օդ բարձրանալիս ինքնաթիռը շատ տարօրինակ ձայներ է արձակում։ Դրանք տարբեր մեխանիզմների, պոմպերի և շատ այլ բաների ձայներն են: Եթե  չեք հասկանում, թե որտեղից են գալիս ձայները, ապա ավելի լավ է դրեք ականջակալները և հանգստացեք: Ականջ մի դրեք այդ ձայներին, քանզի դրանք միայն կվախեցնեն Ձեզ։

Թռիչքի ամենավախենալու պահը, դա օդ բարձրանալն է։ Այս ընթացքում, ինքնաթիռը անցնում է տարբեր տեսակի ամպերի միջով, ձայներ է հանում, մանյովրներ կատարում: Եվ դրա պատճառով պարբերաբար առաջանում է բացասական գերաբեռնման զգացողություն: Ձեզ թվում է, թե ընկնում եք: Եվ ահա, թե ինչու է դա Ձեզ թվում:

Այն, ինչ մեր մարմինը ընկալում է որպես անկում, պարզապես ինքնաթիռի կողմից բարձրանալու արագության փոփոխությունն է: Այն պահին, երբ ինքնաթիռը որոշակի էշելոն է զբաղեցնում օդում մեր նստատեղը ռուսական այբուբենի «Г» տառի տեսքով ֆիգուրա է պատկերում  և փոքր-ինչ ծանրաբեռնվածություն է զգում, ինչպես ամերիկյան բլրակներ ատրակցիոնի ժամանակ:

Ահա մի քանի մեթոդ, որոնք կօգնեն ազատվել այդ տհաճ զգացողությունից, որն օգտակար է նաև տուրբուլենտության գոտում հայտնվելիս։ Այդ մեթոդը իրականում շատ պարզ է: Օդ բարձրանալիս կամ տուրբուլենտության գոտում հայտնվելիս անհրաժեշտ է պարզապես փոխել Ձեր մարմնի դիրքը` ուղիղից ծալվածին: Իսկ որպեսզի, դա կողքից ծիծաղելի չթվա, Դուք կարող եք, օրինակ, կապել սպորտային կոշիկի քուղերը կամ փորփրել Ձեր պայուսակը: Ծալված դիրքը օգնում է ոչ միայն օդ բարձրանալիս, այլև տուրբուլենտության գոտում հայտնվելիս:

Սակայն, որպեսզի դադարեք մտածել, թե ինչ է կատարվում պատուհանից այն կողմ, ինչու է ինքնաթիռը ցնցվում կամ ինչ եք զգում, պարզապես սկսեք խոսել։ Խոսեք Ձեր հարևանի հետ, խոսեք այն մարդու հետ, ով վախենում է, բռնեք նրա ձեռքը: Զրուցելը իսկապես շատ է օգնում։ Դուք իսկապես մոռանում եք այն ամենի մասին, ինչ կատարվում է այդ պահին:

 

Ամփոփենք

  1. Փորձեք հնարավորինս շեղել Ձեր ուղեղը և որոշակի գործերով զբաղվել:
  2. Զերծ պահեք Ձեզ ինքնաթիռների հետ կապված ցանկացած բացասական ինֆորմացիայից: Մի կարդացեք այս թեմայի վերաբերյալ լուրերը:
  3. Տարօրինակ է, բայց խորհուրդ ենք տալիս ավելի շատ ինքնաթիռով թռչել։ Ինչքան շատ եք թռչում, այնքան սկսում եք ավելի քիչ վախենալ: