Եվս մեկ անգամ անցնենք VIP փոխադրումների աշխարհով: Այսօրվա հերոսն է  բոլոր իմաստներով ազնվացեղ մի ինքնաթիռ ՝ բնիկ բրիտանացի, ով անցել է  տասը տարիների սելեկցիան և հարմարավետության և պրակտիկության լավագույն լուծումների հղկման միջով:

Դիմավորեք ջենտլմենին

Hawker 850XP – բիզնես ավիացիայի միջին դասի ռեակտիվ ինքնաթիռ է, Hawker 800 սերիայի մոդիֆիկացիան, որը ստեղծվել է ամերիկյան Hawker Beechcraft- ի կողմից՝ հայտնի BAe 125-ի հիման վրա:

Hawker 850XP- ի ամբողջական պատկերը ստանալու համար ծանոթանանք նրա «տոհամածառի» հետ: Բիզնես ջեթերի այս սերիան սկիզբ է առել հեռավոր 60-ական թվականներին de Havilland DH բրիտանական ընկերության պատերի ներսում: Այդ ժամանակ նրանք ցանկանում էին ստեղծել ռեակտիվ ադմինիստրատիվ ինքնաթիռների բոլորովին նոր սերունդ, որոնք կգերազանցեին միջին դասի ցանկացած անալոգին: Եվ առաջին հերթին այդ ժամանակ լավ հայտնի  տուրբոպտուտակային ինքնաթիռներին, ինչպիսիք են Gulfstream 1-ը:

Եվ դա նրանց հաջողվեց։ DH.125 Jet Dragon անունով ինքնաթիռը բավականին լավն էր, և հաջողությամբ մատակարարվում էր հաճախորդներին 1964 թվականից ի վեր:

Այդ ժամանակվա բրիտանական ավիաշինարարության վերակազմավորման գործընթացը չշրջանցեց նաև այս ինքնաթիռին: Havilland-ը դարձավ Hawker Siddeley կորպորացիայի մի մասը, ուստի ժամանակի ընթացքում DH.125- ը վերածվեց HS-125-ի: Իսկ երբ 70-ականներին Hawker Siddeley- ն ինքը մտավ British Aircraft Corporation-ի կազմի մեջ, ինքնաթիռը սկսեց կոչվել BAe 125։ Այնուհետև այն կրկին փոխեց անունը բիզնեսի վաճառքից-վերավաճառքից հետո, բայց մենք շատ չենք խորանա:

Այսպիսով, Hawker 850XP – ունի ցածր տեղակայված նետաձև թևեր, երեք հենք ունեցող շասսի, երկու ռեակտիվ շարժիչ, որը գտնվում է ֆյուզելյաժի պոչի մասում, տարողունակությունը՝ 8 ուղևոր, թռիչքային զանգվածը ՝12,7 տոննա: Միջին դասի դասական ջեթ: BAe 125-ը ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինեն դրանք:

Օդանավի երկարությունը 15,6 մետր է, թևերի բացվածքը՝ 16,5 մետր: Օդանավի թևի արտաքին տեսքը հուշում է, որ այն երեկ չի նախագծվել: Մեխանիզացիան հնարավորինս պարզ է` առանց ցնցող նորամուծությունների կամ դիզայներական լուծումների: Դասական մեկ սեկցիա ունեցող փականներ և էլերոններ:

Առաջին հայացքից թվում է, թե թևի կառուցվածքն ամենևին էլ տպավորիչ չէ: Բայց, որքան էլ տարօրինակ լինի, դա մոդելի առավելություններից մեկն է: Պարզ կոնստրուկցիան հեշտությամբ սպասարկվում է, և ի սկզբանե իդեալականորեն ընտրված աերոդինամիկան և փոքր նետաձևության  թևի հաստացումը ապահովում են լավ կառավարելիություն և ցածր արագությամբ թռչելու հնարավորություն: Ինքնաթիռը, որը հնացած է թվում, դեռևս պատշաճ պահանջարկ ունի:

BAe 125 ինքնաթիռը դարձել էր հիանալի միջին բիզնես-ջեթ և մեծ պահանջարկ էր վայելում ամբողջ աշխարհում: Իր հայրենի երկրում նա Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիմնական փոխադրամիջոցներից մեկն էր, իսկ արտասահմանում, նրանով էին տարվել ամերիկացիները: Նույնիսկ չնայած ԱՄՆ-ի շուկայում տիրող բուռն մրցակցությանը, հարյուրավոր պատրաստված օդանավերից առյուծի բաժինը գնում էր այնտեղ: Բացի այդ, գերազանց թռիչքային ցուցանիշները, հատկապես օդանավակայանների նկատմամբ անպահանջկոտությունը, նպաստեցին ուժայինների կողմից մեծ պահանջարկի ներկայացմանը։ Վերջիններս ակտիվորեն գնում և հարմարեցնում էին դրանք իրենց կարիքներին:

Բայց արդյունաբերությունը տեղում կանգնած չէր: Արտադրողները շարունակում էին ակտիվորեն զարգացնել իրենց ինքնաթիռները: Նախ ծնվեց BAe 125 800 մոդիֆիկացիան, այնուհետև նաև BAe 125 1000-ը:

BAe 125 1000 ինքնաթիռը ավելի թանկ էր, ավելի բարդ և արդեն միջմայրցամաքային: Բայց նա փոքր-ինչ զիջում էր շուկայում իր մրցակիցներին և մեծ ճանաչում ձեռք չբերեց: Նման մոդելներից մոտ 50-ն է արտադրվել: BAe 125 800- ը ավելի հաջողակ դուրս եկավ: Արտադրության առաջին տարում վաճառվեց մոտ 200 մեքենա: Հետագա բարելավումների արդյունքում ծնվեց Hawker 850XP մոդելը ՝ մեր այսօրվա հերոսը: Ինքնաթիռը ձեռք է բերել կատարելագործված ավիոնիկա, վինգլետներ և ավելի հարմարավետ ինտերիեր:

Վարձակալեք ցանկացած տեսակի և մոդելի բիզնես ինքնաթիռ Cofrance մասնագիտացված ավիաբրոքերի միջոցով: Բոլոր հետաքրքրող հարցերով դիմեք մեր բարձր որակավորում ունեցող անձնակազմին: