Մեր մոլորակի վրա դեռ շատ վայրեր կան, որոնք չեն ուսումնասիրվել, կամ վատ են ուսումնասիրվել: Նրանց մասին քիչ բան է հայտնի, ավելին նրանց մասին պատմելն անհնար է: Բայց մենք Ձեզ կպատմենք աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզիներից մեկի և երկրագնդի ամենամեկուսացված կետերի մասին: Կոլտնտեսություն Աշխարհի ծայրին՝ սա մի խորհրդավոր, քիչ հայտնի և ռոմանտիկ վայր է: Մի փոքրիկ քաղաք, որը  տեղակայված է Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի միջև և պաշտոնապես գտնվում է Միացյալ Թագավորության իրավասության տակ:

Որպես կանոն այստեղ զբոսաշրջիկներ չեն լինում: Միայն հազվագյուտ ճանապարհորդներ են պատահում, որոնք անհայտ է, թե ինչպես են  հասել օվկիանոսում կորած կղզի: Նույիսկ պաշտոնական իշխանությունները հաճախ չեն այցելում քաղաք: Մի քանի ամսվա ընթացքում մեկ, կամ երկու անգամ: Տեղի բնակիչները հանգիստ կյանք են վարում: Գաղութը ստացել է Յոթ ծովերի Էդինբուրգ պոետիկ անունը: Այն տեղակայված է Տրիստան դա Կունյա արշիպելագի կղզիներից մեկում: Ըստ էության դա գործող հրաբուխ է, որի վերին մասը բարձրանում է ջրից վեր և կրում է նույն անունը, ինչ արշիպելագը:

Արշիպելագի ընդհանուր մակերեսը  կազմում է  98 քառ. կմ, բայց տարածքի հիմնական մասը հրաբխի կտրուկ լանջերն են: Հեռավոր 1961 թվականին  Տրիստան դա Կունյա հրաբխի ուժեղ ժայթքում տեղի ունեցավ  և  բնակիչները ստիպված էին արտակարգ կարգով լքել իրենց տները: Քաղաքի նավահանգիստը ամբողջությամբ ավերվել էր: Ենթակառուցվածքները  հնարավոր եղավ վերականգնել սեղմ ժամկետում ՝ երկու տարվա ընթացքում, և Տրիստանի բնակիչները կարողացան վերադառնալ իրենց հայրենի վայրերը: Քաղաքի գլխավոր հրապարակում է գտնվում աշխարհով մեկ հայտնի հեռավորության ցուցիչը դեպի տարբեր քաղաքներ ՝ Լոնդոն, Քեյփթաուն, Օսլո, Ռիո դե Ժանեյրո և այլն:

Ի դեպ, հեռավորությունների մասին. մինչև Հարավային Ամերիկայի մոտակա բնակավայրը ՝ Ռիո դե Ժանեյրոն, 3360 կիլոմետր է, իսկ մինչև աֆրիկյան Քեյփթաուն ՝ 2400 կիլոմետր: Ոստի քաղաքը միայնակ է մնացել հազարավոր կիլոմետրերում: Կղզու և մայրցամաքի միջև ցամաքային հաղորդակցությունը բացակայում է, ծովայինն էլ կարգավորված է ոչ այնքան լավ: Քաղաքի նավահանգիստը հարմարեցված չէ մեկ, կամ երկու ամիսը մեկ անգամ մոտակայքով անցնող խոշոր նավերի կայանման համար:

Խոշոր նավերին դիմավորելու համար փոքրիկ նավակներ են դուրս  գալիս օվկիանոս, որոնք ուղևորներ և բեռներ են հասցնում կղզի: Եթե ​​ նավերի անցնելու պահին ծովում փոթորիկ է մոլեգնում, ապա նավը պարզապես կանցնի կղզու կողքով ՝ առանց դրան մոտենալու: Կղզին լքելու մի փոքր հույս կա ՝ միանալով այն հազվագյուտ այցելող զբոսաշրջիկներին, ովքեր վարձակալած նավերով, անհասկանալի կերպով հասել են գաղութ: Ժամանակակից տեխնոլոգիաներն այստեղ հայտնվում են մեծ ուշացումով: Օրինակ ՝ ինտերնետը հայտնվել է ընդամենը մի քանի տարի առաջ: Էներգակիրները և դիզվառելիքը  չեն բավարարում բայց իշխանությունները փորձում են լուծել բոլոր խնդիրները:

Սակայն քաղաքում սննդի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Գաղութն այս առումով բացարձակ ինքնավար է: Տեղի բնակիչները հող են մշակում, բուծում են ընտանի կենդանիներ՝ հիմանակում ոչխարներ, զբաղվում են ձկորսությամբ: Կարգավորված է խեցգետինների վերամշակումը և փաթեթավորումը, որոնց կլորիկ գումարներով վաճառում են ծովամթերք սիրող ճապոնացիներին: Գաղութում աշխատում են մեկ բժիշկ և մեկ ոստիկան: Այստեղ կա դպրոց, սրճարան, խանութ, փոստային բաժանմունք և երկու եկեղեցի՝ անգլիական և կաթոլիկ:

Այս վայրը կոչվում է կոլտնտեսություն, քանի որ կղզու հողերը գտնվում են քաղաքի բնակիչների կոլեկտիվ սեփականության մեջ (ընդամենը 270 մարդ): Օտարներն այստեղ այնքան էլ չեն սիրում:

Խոսակցական լեզուն անգլերենն է, բայց 19-րդ դարի Անգլիայի հյուսիսային շրջանները անցյալի ակնհայտ մնացորդներն են:

Կղզու կլիմայական պայմանները դասվում են օվկիանոսային տիպին: Ձմռանը օդի ջերմաստիճանը հազվադեպ է իջնում ​​10°C- ից, իսկ ամռանը լինում է 24°C: Սակայն տրիստանցիների համար 24 աստիճանը շատ տաք է: Արևի տակ մնալով ՝ հնարավոր է մի քանի ժամ անց արևայրուք ստանալ, քանի որ եղանակը հիմնականում քամոտ է: Քամիների դեմ պայքարելու համար պարագծով տնկվում են նորզելանդական կտավատի թփեր, որը մոլախոտ է համարվում: Աճել նրանց չեն թողնում, սակայն մարդու հասակի երեք չափով հզոր թփերը, փրկում են քամու ուժեղ պոռթկումներից:

Այսպիսին է օվկիանոսում գտնվող քաղաքը, որն անվանվել է ի պատիվ անգլիական թագուհու որդու, ով գաղութ էր ժամանել այցով: