Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը հիստերիայի մեջ է տխրահռչակ կորոնավիրուսի պատճառով, մենք առաջարկում ենք մի քիչ շեղվել այս թեմայից և ուսումնասիրել ավելի հետաքրքիր Virus, մասնավորապես Pipistrel Virus-ը՝ ուլտրաթեթև ինքնաթիռ, որը մշակվել և արտադրվում է սկսած 1995 թ.-ից, «Pipistrel» («Չղջիկ») ընկերության կողմից:

Կարճ «Pipistrel» –ի մասին

Դա մի ընկերություն է, որը գտնվում է Սլովենիայում։ Նա իր գործունեությունը սկսել է դելտապլանների արտադրությամբ։ Եվ քանի որ սկզբում տղաները անօրինական էին թռչում, սովորաբար թռիչքները կատարվում էին մայրամուտին, երբ արդեն մթնում էր։ Դրա համար էլ իրենց անվանում էին «Pipistrel»՝ «Չղջիկներ»։ Այսպես է առաջացել ընկերության անվանումը, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում։

Հսկայական քանակությամբ ինտելեկտուալ աշխատանք է ներդրվում ինքնաթիռների մշակման մեջ։ Հետեւաբար, ստացվում են մոդելներ, որոնք եզակի են իրենց դասում:

Ինչո՞վ է հետաքրքիր Virus-ը։ Նախ, դա կոմպոզիտային ինքնաթիռ է, որը մշակվել է որպես մոտոպլաներ։ Այդ պատճառով էլ այս ինքնաթիռը սավառնում է պլաներների պես։

Հաջորդը նրա եզակի հատկանիշներ են՝

  • Հզոր շարժիչ,
  • Բենզինի ծախսը՝ 15-18 լիտր,
  • Կրուիզային արագությունը 270 կմ/ժ է։

Պարզ ասած, Pipistrel Virus-ը թռչում է շատ արագ և շատ խնայողաբար։ Որպես ապացույց այս պնդման, կարելի է բերել այն փաստը, որ Virus ուլտրա-թեթեւ ինքնաթիռը բազմիցս թռիչք է կատարել ամբողջ երկրագնդով մեկ։ Այս ինքնաթիռով մարդիկ հասնում Էին Հարավային և Հյուսիսային բևեռներ՝ Pipistrel Virus-ով համարձակվում են կատարել հեռավոր թռիչքներ:

Pipistrel ընկերության փիլիսոփայությունը՝ հանգույցների միասնականացում։ Օրինակ, Virus-ը արտադրվում է մի քանի մոդիֆիկացիաներով։ Ֆյուզելյաժը մնում է նույնը, բայց թևերը փոխվում են։ Կան մոդելներ, ինչպես առջևի, այնպես էլ հետևի կայուն ելուստով:

Հետաքրքիր է, որ ինքնաթիռը սերիայով արտադրվում է էլեկտրական շարժիչով, ինչը սեփականատիրոջը հնարավորություն է տալիս մեկ ժամ թռիչք կատարել։ Այսինքն, օդանավակայանի տարածքում վերապատրաստման թռիչքների համար միանգամայն հարմար տարբերակ է:

Մինչեւ 15 մետր թևերի բացվածքով Pipistrel Virus մոդելները այնքան էլ արագ չեն, բայց զգալիորեն երկար հեռավորությունների վրա կարող են թռչել և, համեմատաբար, ավելի երկար մնալ օդում։ Ըստ արտադրող ընկերության ՝ Virus-ի թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում է 6000 կմ։ Դա կազմում է մոտ 30 թռիչքային ժամ։ Ընկերությունն աչքի է ընկնում ինքնաթիռների սարքավորումների մանրուքների և կահավորման նկատմամբ իր մեծ ուշադրությամբ, ինչը, իհարկե, շատ գովելի է և աննկատ չի մնում ավիատորների կողմից:

Pipistrel ընկերությունը պարծենալու շատ բան ունի։

Ցանկացած տեսակի և մոդելի ինքնաթիռների վարձակալության կամ գնման հետ կապված հարցերով կարող եք դիմել Cofrance ընկերությանը: Մեր մասնագետները կպատասխանեն ոչ միայն Ձեր ցանկացած հարցին, այլև կօգնեն ընտրել Ձեր խնդրին համապատասխան օդանավը: