Cofrance Sarl ընկերությունը պրոֆեսիոնալ աջակցություն է ցուցաբերում ուղղաթիռների ձեռքբերման հարցում: Ժամանակակից աշխարհում ուղղաթիռները կարճ հեռավորությունների վրա փոխադրման հարմար, արագ և անվտանգ միջոց են: Շնորհիվ իրենց բարձր շարժունակության, ուղղաթիռները այսօր մեծ պահանջարկ են վայելում: Պետք է հիշել, որ ուղղաթիռը շքեղություն չէ, այլ ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոց, անկախ այն հանգամանքից՝ հանդիսանում է այն մասնավոր սեփականություն կամ վարձակալվում է մասնագիտացված ընկերություններից:
Ինչպես ուղղաթիռ ընտրել
Ուղղաթիռի գնմամբ Դուք ձեռք եք բերում հարմարավետ և շատ ճանապարհորդելու հնարավորություն:
Մեր ընկերության նպատակն է օգնել Ձեզ ուղղաթիռի ընտրության և գնման հարցում: Cofrance Sarl ընկերությունը հանդիսանում է Եվրոպական բիզնես ավիացիոն ասոցիացիայի (EEBA) անդամ, ինչը հաստատում է, որ ընկերության կողմից ավիատրանսպորտի վաճառքի կամ վարձակալության հարցերում ապահովվում է սպասարկման բարձր մակարդակ, հուսալիություն և պրոֆեսիոնալիզմ: Մենք հաճախորդներին առաջարկում ենք ձեռք բերել ուղղաթիռ ֆրանսիական հուսալի Airbus ավիաարտադրողից: Ուղղաթիռ ընտրելիս խորհուրդ ենք տալիս հաշվի առնել հետևյալ տեխնիկական բնութագրերը.
- ուղղաթիռի չափսը՝ հաշվի առնելով ռոտորի չափսը,
- ուղղաթիռի քաշը, նրա տարողունակությունը և ուղևորների նստատեղերի քանակը,
- թռիչքի առավելագույն և աշխատանքային բարձրությունը, ինչպես նաև թռիչքի հեռավորությունը,
- ժամում վառելիքի սպառումը,
- ուղղաթիռի համար կայանատեղու (ակումբ, օդանավակայան, սեփական տարածք և այլն) առկայությունը,
- օդաչու վարձելու հնարավորությունը (օդաչուի մշտական ներկայություն, ժամանակավոր վարձակալություն, ինքնասպասարկում),
- թռիչքի առավելագույն արագությունը:
Ելնելով վերը նշվածից կարող եք հաշվարկել ինքնաթիռի ձեռքբերման և պահպանման ծախսերը:
Ուղղաթիռի առավելությունները
Ուղղաթիռը ժամանակակից և շքեղ միջոց է ճանապարհորդելու համար:
Անձնական ուղղաթիռը մի շարք կարևոր առավելություններ ունի ինքնաթիռի կամ մեքենայի համեմատությամբ.
- ուղղաթիռի արժեքը շատ ավելի ցածր է, քան մասնավոր ինքնաթիռինը,
- շահագործման և տեխսպասարկման ծախսերը նույնպես զգալիորեն քիչ են,
- ուղղաթիռները ավելի արագ են, քան մեքենաները ժամանակակից ճանապարհների վրա, որտեղ խցանումները հազվադեպ երևույթ չեն,
- ուղղաթիռը հնարավորություն է տալիս վայրէջք կատարել գրեթե ամենուր, չի պահանջում հատուկ օդանավակայան, ինչպես օրինակ ինքնաթիռի դեպքում է և առանց որևէ դժվարության ուղևորը կամ բեռը հասցվում են նույնիսկ դժվարհասանելի վայրեր:
Ֆրանսիական ուղղաթիռները աշխարհում ամենաանվտանգներից են:
Ուղղաթիռով թռչում են ցանկացած նպատակով ցանկացած վայր: Այսօր ուղղաթիռները օգտագործվում են.
- ճանապարհորդությունների և տեսարժան վայրեր այցելելու համար,
- գործնական և մասնավոր այցեր կատարելու համար,
- հանգստի և զբոսաշրջության (որսորդություն, ձկնորսություն, հանգիստ կղզիներում, էքստրեմալ ճանապարհորդություն, ջունգլի կամ լեռներ) նպատակով,
- ապրանքների, մասնագետների, փրկարարական սարքավորումների տեղափոխման համար և այլն:
Մեր ընկերությունում ուղղաթիռների վաճառքի գործարքները իրականացվում են ֆրանսիացի փորձառու իրավաբանների, տեխնիկական մասնագետների և խորհրդատուների ուղեկցությամբ: Ուղղաթիռ ձեռք բերելու համար դիմեք Cofrance ընկերություն, որտեղ հաճախորդներին մատուցվում է բարձրորակ սպասարկում առաջատար մասնագետների կողմից: Բացի այդ, կարող եք պատվիրել այլ ծառայություններ և ստանալ ուղղաթիռների ձեռքբերման, վարձակալման, շահագործման, տեխսպասարկման և այլ հարցերի հետ կապված մանրամասն խորհրդատվություն: