Cofrance Sarl ընկերությունը պրոֆեսիոնալ աջակցություն  է ցուցաբերում ուղղաթիռների ձեռքբերման հարցում: Ժամանակակից աշխարհում ուղղաթիռները կարճ հեռավորությունների վրա փոխադրման հարմար, արագ և անվտանգ միջոց են: Շնորհիվ իրենց բարձր շարժունակության, ուղղաթիռները այսօր մեծ պահանջարկ են վայելում: Պետք է հիշել, որ ուղղաթիռը շքեղություն չէ, այլ ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոց, անկախ այն հանգամանքից՝ հանդիսանում է այն մասնավոր սեփականություն կամ վարձակալվում է մասնագիտացված ընկերություններից:

Ինչպես ուղղաթիռ ընտրել

Ուղղաթիռի գնմամբ Դուք ձեռք եք բերում հարմարավետ և շատ ճանապարհորդելու հնարավորություն:

Մեր ընկերության նպատակն է օգնել Ձեզ ուղղաթիռի ընտրության և գնման հարցում: Cofrance Sarl ընկերությունը հանդիսանում է Եվրոպական բիզնես ավիացիոն ասոցիացիայի (EEBA) անդամ, ինչը հաստատում է, որ ընկերության կողմից ավիատրանսպորտի վաճառքի կամ վարձակալության հարցերում ապահովվում է սպասարկման բարձր մակարդակ, հուսալիություն և պրոֆեսիոնալիզմ: Մենք հաճախորդներին առաջարկում ենք ձեռք բերել ուղղաթիռ ֆրանսիական հուսալի Airbus ավիաարտադրողից: Ուղղաթիռ ընտրելիս խորհուրդ ենք տալիս հաշվի առնել հետևյալ տեխնիկական բնութագրերը.

  • ուղղաթիռի չափսը՝ հաշվի առնելով ռոտորի չափսը,
  • ուղղաթիռի քաշը, նրա տարողունակությունը և ուղևորների նստատեղերի քանակը,
  • թռիչքի առավելագույն և աշխատանքային բարձրությունը, ինչպես նաև թռիչքի հեռավորությունը,
  • ժամում վառելիքի սպառումը,
  • ուղղաթիռի համար կայանատեղու (ակումբ, օդանավակայան, սեփական տարածք և այլն) առկայությունը,
  • օդաչու վարձելու հնարավորությունը (օդաչուի մշտական ներկայություն, ժամանակավոր վարձակալություն, ինքնասպասարկում),
  • թռիչքի առավելագույն արագությունը:

Ելնելով վերը նշվածից կարող եք հաշվարկել ինքնաթիռի ձեռքբերման և պահպանման ծախսերը:

Ուղղաթիռի առավելությունները

Ուղղաթիռը ժամանակակից և շքեղ միջոց է ճանապարհորդելու համար:

Անձնական ուղղաթիռը մի շարք կարևոր առավելություններ ունի ինքնաթիռի կամ մեքենայի համեմատությամբ.

  • ուղղաթիռի արժեքը շատ ավելի ցածր է, քան մասնավոր ինքնաթիռինը,
  • շահագործման և տեխսպասարկման ծախսերը նույնպես զգալիորեն քիչ են,
  • ուղղաթիռները ավելի արագ են, քան մեքենաները ժամանակակից ճանապարհների վրա, որտեղ խցանումները հազվադեպ երևույթ չեն,
  • ուղղաթիռը հնարավորություն է տալիս վայրէջք կատարել գրեթե ամենուր, չի պահանջում հատուկ օդանավակայան, ինչպես օրինակ ինքնաթիռի դեպքում է և առանց որևէ դժվարության ուղևորը կամ բեռը հասցվում են նույնիսկ դժվարհասանելի վայրեր:

Ֆրանսիական ուղղաթիռները աշխարհում ամենաանվտանգներից են:

Ուղղաթիռով թռչում են ցանկացած նպատակով ցանկացած վայր: Այսօր ուղղաթիռները օգտագործվում են.

  • ճանապարհորդությունների և տեսարժան վայրեր այցելելու համար,
  • գործնական և մասնավոր այցեր կատարելու համար,
  • հանգստի և զբոսաշրջության (որսորդություն, ձկնորսություն, հանգիստ կղզիներում, էքստրեմալ ճանապարհորդություն, ջունգլի կամ լեռներ) նպատակով,
  • ապրանքների, մասնագետների, փրկարարական սարքավորումների տեղափոխման համար և այլն:

Մեր ընկերությունում ուղղաթիռների վաճառքի գործարքները իրականացվում են ֆրանսիացի փորձառու իրավաբանների, տեխնիկական մասնագետների և խորհրդատուների ուղեկցությամբ:  Ուղղաթիռ ձեռք բերելու համար դիմեք Cofrance ընկերություն, որտեղ հաճախորդներին մատուցվում է բարձրորակ սպասարկում առաջատար մասնագետների կողմից: Բացի այդ, կարող եք պատվիրել այլ ծառայություններ  և ստանալ ուղղաթիռների ձեռքբերման, վարձակալման, շահագործման, տեխսպասարկման և այլ հարցերի հետ կապված մանրամասն խորհրդատվություն: