Ցանկանու՞մ եք տեսնել աշխարհի ամենաերջանիկ մարդկանց: Այդ դեպքում պետք է ուղևորվեք Դանիա: 2017 թ.-ին Դանիան ճանաչվեց որպես աշխարհի ամենաերջանիկ երկիր: Դանիան սահմանադրական միապետություն է, որն ամենահինն է աշխարհում: Այն իշխում է ավելի քան 1000 տարի շարունակ։ Դանիայի դրոշը ամենահինն է աշխարհում, որն օգտագործվում է անկախ պետության կողմից: Այն հայտնվել է 14-րդ դարում և մինչ օրս չի փոխվել: Հետաքրքիր է այն, որ Դանիայում, օրենքով արգելվում է ցանկացած երկրի դրոշի հրապարակային այրումը, բացառությամբ դանիականի:

Եթե սոցիոպաթ եք և Ձեր երազանքն է ապրել անմարդաբնակ կղզում, ապա Դանիան հիանալի տարբերակ է: Թագավորությունը բաղկացած է 444 կղզիներից: Եվ նրանցից միայն 72-ն է բնակեցված մարդկանցով։ Բացի այդ, ցնցող Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, նույնպես պատկանում են Դանիային: 1946 թվականին ԱՄՆ-ն ցանկանում էր 100 միլիոն դոլարով գնել Գրենլանդիան, բայց դանիացիները հրաժարվեցին:

Դանիան Նիդերլանդները չէ, բայց նույնպես հեծանիվների երկիր է: Այստեղ երկու անգամ ավելի շատ հեծանվորդ կա, քան մեքենայի վարորդ:  Հեծանիվներ վարում են ցանկացած եղանակին: Դրանք վարում են նույնիսկ քաղաքական գործիչները և խոշոր գործարարները: Եղանակը հազվադեպ է ուրախացնում: Եղանակը հաճախ անձրևոտ է և մռայլ։ Վիճակագրության համաձայն ՝ տարվա մեջ մոտ 176 օր անձրև է գալիս:

Դանիան ծովային երկիր է: Մեկ ժամվա ընթացքում ցանկացած կետից կարող եք հասնել ծով: Հետաքրքիր փաստ է այն, որ բոլոր դանիացիները գիտեն լողալ, ի տարբերություն Հնդկաստանի բնակիչների, որտեղ բնակչության մեծ մասը չգիտի, թե ինչպես դա անել: Փաստն այն է, որ լողը, որպես առարկա, պարտադիր դասավանդվում է յուրաքանչյուր դպրոցում:

Դանիան աշխարհում առաջին երկիրն է, որտեղ օրինականացված է պոռնոգրաֆիան: Այսօր սովորական պարբերականների հետ միասին, ցանկացած կրպակում և բենզալցակայանում ազատորեն վաճառվում են պոռնկագրական ամսագրեր:

Սահուն անցում կատարենք պոռնոգրաֆիայից ուղիղ դեպի տնտեսություն: Դանիայում այն ամուր է և կայուն: Դանիան, Նոր Զելանդիայի պես, ճանաչվել է որպես աշխարհի ամենաչկոռումպացված երկիր: Հենց դանիացիներն են հնարել Lego-ն և Skype-ը: «Leg-godt» – ը դանիերենից թարգմանվում է «լավ խաղա»:

Հետաքրքիր է այն փաստը, որ ընկերությունը, որը թողարկում է Lego- ն, սկզբում արտադրում էր փայտե խաղալիքներ: Իր ստեղծման օրվանից սկսած  մինչ օրս, Lego- ի բոլոր տարբերակների էլեմենտները մնում են իրար հետ համատեղելի: Օրինակ ՝ 60-ականներին թողարկված էլեմենտները հեշտությամբ կարող եք համատեղել այսօր պատրաստված էլեմենտների հետ:

Կոպենհագենի տեսարժան վայրերից մեկը Tivoli զբոսայգին է: Ուոլթ Դիսնեյն իր այցի ընթացքում այնքան տպավորված և հիացած էր զբոսայգով, որ նա ցանկացավ ստեղծել նմանատիպ մի բան Ամերիկայում: Այժմ այն ​​հայտնի Disneyland-ն է:

Դանիայում ավելացված արժեքի հարկի դրույքաչափը ամենաբարձրներից մեկն է աշխարհում (25%): Գները համապատասխան են: Եվ ևս մեկ նուրբ թեմա: Դանիայում մանկապիղծները համարվում են ոչ թե հանցագործ, այլ հիվանդ մարդիկ: Այսինքն, կան հատուկ խմբակներ, որտեղ նրանք հավաքվում և կիսվում են իրենց խնդիրներով` պետությունը պարտավորվում է ոչ թե պատժել մանկապիղծներին, այլ բուժել նրանց:

Դանիան աշխարհին տվել է 13 Նոբելյան մրցանակի դափնեկիր, ինչը բավականին բարձր ցուցանիշ է 5 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, և սա նաև աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Ամենահայտնի դանիացին Հանս Քրիստիան Անդերսենն է: Դանիացիները Ձեզ կպատմեն աշխարհահռչակ գրողի տարօրինակությունների մասին: Ասում են, որ նա անընդհատ իր հետ վերցնում էր մի ուղեպայուսակ, որը լցված էր ամեն տեսակ անպետքություններով: Եվ նա միշտ իր հետ երկար պարան ուներ, որպեսզի հրդեհի դեպքում կարողանար իջնել պատուհանից:

Դանիայում ծննդյան վկայականը տրվում է ոչ թե պետական մարմնի, այլ այն եկեղեցու կողմից, որն ամենամոտն է ծննդատանը: Դա արվում է նույնիսկ այն դեպքում, եթե նորածինը քրիստոնյա չէ: Այս պրակտիկան հին օրենքի հետևանք է, որն ընդունվել է շատ դարեր առաջ և դեռ գործում է: Դանիայում մեկից ավելի երեխա հազվադեպ են ունենում, իսկ որոշ ընտանիքներ նույնիսկ հրաժարվում են դա անել, նրանք կարծում են, որ երեխաները ուրախության շատ կասկածելի աղբյուր են:

Դանիայում կենսամակարդակը անհավանական բարձր է, սոցիալական անհավասարությունը` նվազագույն: Երկրում բժշկությունն ու կրթությունն լիովին անվճար են, իսկ ուսանողներին վճարում են իրական աշխատավարձ համալսարանում սովորելու համար: Շքեղության առարկաները, թանկարժեք մեքենաները կամ հագուստը Դանիայում համարվում են ոչ վայելուչ:

Մասնավոր ինքնաթիռով ամենահարմարավետ պայմաններում դեպի ամենաերջանիկ երկիր թռիչք կատարելու հարցում Ձեզ կօգնի Cofrance ընկերությունը: Դիմեք մեզ։