Ավելի քան 40 տարի առաջ այս շրջանը համարվում էր մոլորակի ամենահետադիմական շրջաններից մեկը:

Օմանն աշխարհի ամենաանսովոր և յուրահատուկ երկրներից մեկն է: Մոտ 40 տարի առաջ այն իր  զարգացման մակարդակով դասվում էր ամենահետադիմական աֆրիկյան երկրների շարքին: Այսօր սա այն վայրն է, որտեղ կարող եք Ձեզ բացարձակապես անվտանգ զգալ, այստեղ վաճառողների հետ կարելի է հեշտությամբ սակարկել ապրանքների գները, այստեղ չեն գողանում կամ թալանում, այստեղ կրթությունն ու բժշկությունն անվճար են: Միայն այս երկրում յուրաքանչյուր քաղաքացի, դառնալով չափահաս, կրկին անվճար, հող է ստանում իր տունը կառուցելու համար, իսկ պետության ամենակարևոր տոնին Սուլթանը հայտարարում է վարկային ամնիստիա: Այստեղ բանտ են նստեցնում դավաճանության համար, իսկ փողոցներում չեք տեսնի ոչ մի անտուն կամ մուրացկան: Այս ամենը Օմանն է:

Օմանի Սուլթանությունը, որը գտնվում է Արաբական թերակղզու արևելյան կողմում, որտեղ անապատը հանդիպում է Հնդկական օվկիանոսին, ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Երկրում դեռ պահպանվում է ազգային ինքնությունն ու յուրահատուկ մշակույթը, չնայած տեղի ունեցած մոդերնիզացմանն ու համաշխարհայնացմանը:

Մինչև 1650 թվականն այստեղ պորտուգալացիներն էին կառավարում, որոնց արտաքսումից հետո Օմանը սկսեց ապրել մեկուսացված ՝ առանց որևէ օտար ազդեցության:

Երկրի աշխարհագրությունը մեծապես որոշել է պետության պատմությունը: Օմանի Սուլթանությունը գտնվում է հիմնական առևտրային ուղիների խաչմերուկում` Պարսից ծոցի մուտքի մոտ: Ափը ձգվում է 1700 կիլոմետր: Օմանը երեք կողմից շրջապատված է ջրով: Մի կողմից՝ Օմանի ծոցը, մյուս կողմից ՝ Արաբական ծովը, իսկ երրորդ կողմից ՝ Պարսից ծոցը: Ուստի պարզ է դառնում, թե ինչու է ծովային առևտուրը միշտ եղել երկրի տնտեսության հիմնական ուղղությունը:

Լեռնաշղթաները, անապատները և գետահովիտները զբաղեցնում են պետության տարածքի գրեթե 82% -ը: Երկրի տարածքը 309 500 քառ. կմ է, բնակչությունը ՝ 4.8 միլիոն մարդ: Մայրաքաղաքը Մասկատն է:

Սուլթանության մայրաքաղաք Մասկատը հնագույն ժամանակներից եղել է Արաբական թերակղզու ամենազարգացած և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նավահանգիստներից մեկը: Պետությունն ունի ավելի քան մեկ դարվա պատմություն և լի է զարմանալի իրադարձություններով: Օմանում են կառուցվել մարդկության պատմության մեջ առաջին համեմատաբար խոշոր նավերը, որոնք ունակ են երկար ճանապարհորդություններ կատարել:

Արաբիայի այս անկյունում նավահանգիստները հայտնվել են շատ վաղուց՝ դեռևս մեր թվարկությունից առաջ: Հնդկաստանից այստեղ էին բերում վառ գույներով գործվածքներ և համեմունքներ՝ պղնձի, ոսկու և անուշաբույր խնկի դիմաց փոխանակելու համար:

1970 թվականը շրջադարձային էր Օմանի պատմության համար: Այդ ժամանակ,  բրիտանացիների օգնությամբ, իշխանության եկավ Սուլթան Քաբոսը, որը համոզել էր իր հորը պաշտոնաթող լինել: Եվ բառացիորեն մեկ տարի անց, երկրում, որտեղ չկային ոչ հիվանդանոցներ, ոչ դպրոցներ, ոչ էլ ճանապարհներ, դրանք սկսեցին հայտնվել մեկը մյուսի հետևից: Անապատը, որը այս վայրի իրական տերն ու տիրակալն էր, սկսեց նահանջել:

30-40 տարվա ընթացքում Սուլթան Քաբոսը, որին տեղացիները պաշտում են, կարողացավ Օմանը վերածել ծաղկուն պետության, հանգստի սիրված վայրի՝ ինչպես հարուստ, այնպես էլ անպահանջկոտ զբոսաշրջիկների համար:

Ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ կարողանան վայելել կյանքը նույնիսկ ուժեղ շոգի պայմաններում, ինչը հատկապես անտանելի է ամռան կեսին:

Այսօր Օմանը Պարսից ծոցի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկն է: Օրինակ, այստեղ կանայք հնարավորություն ունեն դիմելու ցանկացած աշխատանքի: Այստեղ կան կին ոստիկաններ և տաքսու վարորդներ: Կանայք իրավունք ունեն դիմել ամուսնալուծության համար, և ամուսնալուծության պատճառը կարող է լինել ոչ միայն ամուսնու դավաճանությունը, այլ նաև բնավորությունների անհամապատասխանությունը:

Օմանի մայրաքաղաք Մասկատը ապշեցուցիչ շուկա ունի: Ինչպես ասում են զբոսաշրջիկները, սա աշխարհում միակ վայրն է, որտեղ վաճառողներն իջեցնում են ապրանքի գինը այն բանից հետո, երբ Դուք այն արդեն իջեցրել եք: Սա դուրս է ցանկացած տրամաբանությունից, բայց հենց այդպիսի մանրուքներից է ձևավորվում երկրի մթնոլորտն ու պատկերը: Եվ պարզ է դառնում, թե ինչպես է այս պետությանը հաջողվում լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ: