Դանիացիները սիրում են զվարճանալ: Այդ իսկ պատճառով էլ շատերին դուր է գալիս այստեղ ժամանակ անցկացնելը: Եվրոպայի ամենահին թագավորությունը իրենից ներկայացնում է մի վայր, որտեղ կյանքը եռում է, որտեղ իրականությունն ու ֆանտազիան միահյուսվել են իրար, իսկ ամառային մթնշաղը կարծես թե շարունակվում է ընդմիշտ:

Դանիացիները գիտեն, թե ինչ է նշանակում լավ ապրել և լավ ժամանակ անցկացնել: Դրա համար լավագույն վայրերից մեկը Տիվոլի պարկն է։

Տիվոլին Կոպենհագենի բնակիչների ամենասիրած զվարճանքների այգին է: Այսօր այստեղ ավելի շատ ատրակցիոններ կան, բայց Տիվոլիի ոգին մնում է անփոփոխ ավելի քան 150 տարի: Միայն դանիացիները կարող էին նման զվարճանքների այգի ստեղծել: Սա կախարդական պարտեզ է հենց քաղաքի կենտրոնում:  Այստեղ Դուք կմոռանաք Ձեր առօրյա հոգսերի մասին:

Աշխատող ամերիկացիները հաճախ կարծում են, որ ժամանակ չունեն ճանապարհորդությունների համար: Նրանց թվում է, որ եթե թեկուզ կարճ ժամանակով բացակայեն գրասենյակից, ապա ամեն ինչ կփլուզվի: Մենք շատ բան կարող ենք սովորել դանիացիներից: Բանը նրանում է, որ մենք սկսում ենք ավելի լավ աշխատել, երբ չենք մոռանում հանգստանալու մասին:

Դանիայում կյանքի որակին մեծ նշանակություն են հատկացնում: Դանիա եկած աշխատամոլները, երբեմն այնքան են ոգեշնչվում, որ տուն են վերադառնում  իրենց կյանքը փոխելու հաստատակամ մտադրությամբ: Այստեղ գործարարները հեծանիվով են գնում աշխատանքի: Այստեղ լավ ապրելը նշանակում է ընկերների հետ հավաքվել հացկերույթի սեղանի մոտ: Եվ այստեղ  շատ ունենալ չի նշանակում ավելի լավ ապրել:

Ինչ որ ժամանակ  դանիական հողում էին ապրում հյուսիսային Եվրոպայի վրա ահ ու սարսափ տարածող վիկինգները։ Նրանք կռվել են Գերմանիայի և Շվեդիայի դեմ, և ժամանակ կար, որ նույնիսկ  ղեկավարում էին Անգլիան: Այսօր այն աշխարհի ամենախաղաղ և ամենաառաջադեմ երկրներից մեկն է:

Կոպենհագենը երկրի ամենաաղմկոտ և ամենաաշխույժ քաղաքն է, սակայն այն այնքան էլ  մեծ չէ: Ի տարբերություն մի շարք այլ եվրոպական մայրաքաղաքների, այստեղ չկան հսկայական քարե կառույցներ, միայն այստեղ և այնտեղ վեր են խոյանում աշտարակիկներ ու սրաձողեր: Կոպենհագեն թարգմանաբար նշանակում է «առևտրային ծովածոց», բայց զբոսաշրջիկները այս բառի մեջ լսում են հմայք: Կան նեղ փողոցներ, հին տներ և գեղատեսիլ ջրանցքներ:

Կոպենհագենում մի տեղից մյուս տեղը գնալը հեշտ է: Կարելի է օգտվել անվճար քաղաքային հեծանիվներից: Հասարակական տրանսպորտը շատ լավ է գործում: Քանի որ ամեն ինչ մոտ է գտնվում, կարող եք պարզապես ոտքով հասնել:

Եթե ​​տեսնելու շատ բան ունեք, գնացեք զբոսաշրջային կենտրոն և գնեք Կոպենհագենի քարտեզը: Այն իրավունք է տալիս երթևեկել մետրոյով և ավտոբուսներով, ինչպես նաև անվճար մուտք է ապահովում ավելի քան 60 թանգարանի և ժամանցի այլ վայրերի համար: Եվ սա երեք օրվա համար է` անվճար կօգտվեք ավտոբուսներից, գնացքներից և համարյա բոլոր թանգարաններից:

Ջրահարսի արձանը ստեղծվել է 1913 թվականին, իսկ դիսնեյան ֆիլմի շնորհիվ այն երկրպագուների մի ամբողջ սերունդ է ձեռք բերել:

20-րդ դարի կեսերին սկանդինավյան բոլոր երկրները աշխարհում լայնորեն հայտնի էին դարձել դիզայնի մեջ իրենց ներդրմամբ: Մասնավորապես Դանիան առաջատար է ճարտարապետության և կահույքագործության ոլորտում: Դանիայի դիզայնի կենտրոնում կարող եք տեսնել, թե ինչպես են սահմանվում ոճի ստանդարտները:

Տեղացի դիզայներները միջազգային հեղինակություն են վաստակել ՝ մաքուր գծերով, նրբագեղ ձևերով և առավելագույն ֆունկցիոնալությամբ առարկաների ստեղծման համար: Նրանք կարծում են, որ կահույքը պետք է հարմար լինի օգտագործման համար:

Զբոսաշրջիկների մեծ մասի համար դանիական լավագույն «գլուխգործոցը» նրանց թխվածքեղենն է: Թխվածքեղենի արտադրամաս  այցը գրեթե արդարացնում է ինքնաթիռի տոմսի գինը: Շերտավոր, հիանալի համ ունեցող արտադրանքներն այնքան լավն են, որ ամբողջ աշխարհում դրանց անվանում են  պարզապես «դենիշ»: Կոպենհագենի յուրաքանչյուր անկյունում թխվածքեղենի խանութ կա։

Cofrance ընկերությունը կօգնի Ձեզ իրականացնել մասնավոր թռիչք դեպի աշխարհի ցանկացած կետ: