«Ինչպես անվանես նավը, այնպես էլ այն կլողա»: Ասացվածքը լիովին տեղին է վերջերս Վիկտոր անունով կատվի հետ պատահած դեպքի համար: Լատիներենից «victor» բառը թարգմանվում է որպես «հաղթող»: Բայց ամեն ինչ հերթականությամբ …

Վիկտոր կատվի սեփականատեր Միխայիլ Գալինը պետք է թռչեր Ռիգա-Մոսկվա-Վլադիվոստոկ ուղղությամբ: Իհարկե, նա իր սիրելի կատվին վերցրեց իր հետ: Ի դեպ, սա կատվի և Միխայիլի առաջին ճանապարհորդությունը չէր: Ռիգայից Մոսկվա կատուն մեկնեց առանց որևէ միջադեպի, եթե հաշվի չառնենք, որ ճնշման տատանումների պատճառով, կենդանին որոշակի անհարմարություն է զգացել: Միխայիլը ստիպված էր փակել կատվի ականջները ինքնաթիռի օդ բարձրանալու և վայրէջք կատարելու ժամանակ , սրբել թուքը, որը առատորեն հոսում էր կենդանու բերանից: Կատուն ինքը չէր հասկանում, թե ինչ է կատարվում և միայն սրտաճմլիկ կերպով նայում էր տիրոջը:

Մոսկվայում Վիկտորը անասնաբուժական ստուգումն անցավ առանց որևէ թյուրիմացության: Այնուհետև անհրաժեշտ էր գրանցում անցնել Վլադիվոստոկ չվերթի համար, որտեղ Վիկտորին սպասում էր օդանավակայանի մանրախույզ աշխատակցուհին: Կատվին քթից մինչև պոչի ծայրը չափելուց և կշռելուց հետո աշխատակցուհին հայտնեց, որ կենդանու 10 կգ քաշը անցնում է թույլատրելի սահմանը և նա պետք է տեղափոխվի բեռնախցիկ: Միխայիլը բացատրեց աշխատակցուհուն, որ բեռնախցիկում կատուն չի կարողանա թռչել, նա պարզապես չի դիմանա նման փորձությանը: Սակայն աշխատակցուհուն դա համոզիչ չթվաց:

Միխայիլը առանց երկար մտածելու հրաժարվեց թռչել առանց իր սիրելի Վիկտորի և հանձնեց տոմսը: Ահա, թե ինչ արեց Միխայիլը իր սիրելի կատվի համար: Ընկերների ու ծանոթների օգնությամբ, նա շատ կարճ Ժամանակահատվածում գտավ անհրաժեշտ պարամետրերով մինի-Վիկտոր։ Դա ութ կիլոգրամ քաշով փոքրիկ մի կատու էր, որի անունն էր Ֆիբի:

Մնում էր լուծել Մոսկվա – Վլադիվոստոկ չվերթի տոմսերի հարցը: Վիկտորի բախտը բերեց: Կաին բիզնես դասի տոմսեր, որոնք էլ ձեռք բերեց Միխայիլը։

Ամեն ինչ բարեհաջող անցավ։ Վիկտորի փոխարեն կշռվեց Ֆիբին, իսկ ինքնաթիռ բարձրացավ «հաստլիկը»: Վիկտորը մեկնեց բիզնես դասով՝ հարմարավետ պայմաններում և գոհունակ մռութով:

Ի դեպ, Դուք նույնպես կարող եք թռչել բիզնես դասով և նույնիսկ պատվիրել մասնավոր ինքնաթիռ Ձեր սիրելի ընտանի կենդանիների համար: Եվ այս հարցում Ձեզ կօգնի Cofrance ընկերությունը: