Գրեթե ցանկացած մարդ երազներ է տեսնում: Նույնիսկ, եթե Դուք պնդում եք, որ երբեք դրանք չեք տեսնում, սա ամենևին էլ չի նշանակում, որ գիշերն անցնում է առանց երազների: Ուղղակի որոշ մարդիկ չեն հիշում իրենց տեսածը: Մինչդեռ երազները մեր կյանքի խորհրդավոր ոլորտներից մեկն են:

Մասնագետները կարող են շատ բան պատմել մարդու հոգեբանական վիճակի մասին ՝ հիմնվելով նրա երազների և համապատասխան զգացողությունների վրա: Երազների մեկնաբանման մանրամասնությունների և նրբությունների մեջ չենք խորանա, այլ ուղղակի կանդրադառնանք դրանց տեսակներից մեկին ՝ օդանավերով թռիչքներին  և այն ամենին, ինչ նրանց հետ է կապված:

Կփորձենք միասին հասկանալ, թե ինչ է նշանակում երազում օդանավ տեսնելը կամ դրանով թռչելը և ինչպես վերաբերվել հոգեբանների և երազահանների  մեկնաբանությանը:

Եթե երազում տեսել եք  երկնքում թռչող ինքնաթիռ, ապա, ըստ հոգեբանների, դա կարող է նշանակել.

  • Ձեր նպատակների իրականացման արդյունքում մեծ շահույթ եք ունենալու։ Սակայն, Դուք պետք է ցուցաբերեք Ձեր բոլոր ունակություններն ու ստեղծագործականություն դրսևորեք,
  • հնարավոր բաժանում, որից կարող եք խուսափել բազմազանություն և նորություն մտցնելով Ձեր զուգընկերոջ հետ համատեղ կյանքում,
  • դավաճանություն կողակցի կամ մտերիմ ընկերոջ/ընկերուհու կողմից:

Եթե երազում երկնքում թռչող և իր հետևից վառ սպիտակ հետք թողնող ինքնաթիռ եք տեսել, ապա հնարավոր է ունենաք խնդիրներ ոչ լավագույն ելքով Ձեզ համար:

Նրանց, ում անհանգստացնում է կարիերայի աստիճանով առաջխաղացումը, թռչող ինքնաթիռը կարող է լավ ազդանշան լինել, որպեսզի լրացուցիչ ջանքեր գործադրեն նպատակներին հասնելու համար: Մեծ է հավանականությունը, որ նախաձեռնված փորձերը կբերեն ցանկալի արդյունքի:

Ըստ Ֆրեյդի երազահանի՝ ինքնաթիռը դա ազդանշան է, որը նախազգուշացնում է հնարավոր սեռական խնդիրների մասին, իսկ երկնքում ինքնաթիռի թողած հետքը, խոսում է զուգընկերոջ հնարավոր դավաճանության մասին:

Ըստ Միլլերի երազահանի՝ բարձր երկնքում ճախրող ինքնաթիռը խոսում է այն մասին, որ հաճելի և անսպասելի նորություն կստանաք հեռվից:

Ըստ Լոֆֆի երազահանի՝ երկնքում սավառնող ինքնաթիռը կորոշի Ձեր հուզական վիճակն ու տրամադրությունը տվյալ օրվա համար ՝ կախված երազի ընթացքում ունեցած զգացողություններից:

Եթե երազի ընթացքում տեսել եք, թե ինչպես եք նախապատրաստվում թռիչքին, ապա մեծ է հավանականությունը, որ Ձեր կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է նաև, որ տեղափոխվեք այլ երկիր:

Թռիչքից վախը, որը զգացել եք քնի ժամանակ, վկայում է ինչ-որ հարցի լուծման հետ կապված Ձեր անվստահության մասին: Սա ազդանշան է, որ այս պահին  սթրեսի մեջ եք և Ձեր նյարդային համակարգը շատ ծանրաբեռնված է:

Գրեթե բոլոր հոգեբանները միակարծիք են, երբ խոսքը վերաբերում է երազում ինքնաթիռով կտրուկ վեր բարձրանալուն։ Սա կարող է նշանակել նոր խթան զարգացման և ինքնակատարելագործման, կարիերայում, հարաբերություններում, ցանկացած այլ բնագավառում բարձունքների հասնելու ցանկության տեսանկյունից:

Երբ երազում թռչում եք ինքնաթիռով և վախ եք զգում, դա վկայում է, որ  դեռ պատրաստ չեք որոշում կայացնել, ինչը կարող է խանգարել հաջողության հասնելուն:

Սակայն պետք չէ ֆանատիկորեն հավատալ երազներին: Դրանք կարող են հուշել, բայց չեն կարող Ձեր գործողությունների և արարքների համար ուղեցույց հանդիսանալ: