Երկրի նախագահը պարզապես ղեկավար չէ,  այլ նաև հանդիսանում է պետության գլխավոր խորհրդանիշը։

Այնպես է ստացվել,  որ նախագահական ինքնաթիռը խորհրդանշում է նախագահի իշխանությունը։ Այդ «թռչող նստավայր»-ը պետք է հագեցած լինի ամենանոր սարքավորումներով, որը թույլ կտա  ղեկավարել երկիրը անգամ երկնքից։ Պետության ղեկավարի ինքնաթիռը, ի վերջո,  հանդիսանում է  պետության «այցեքարտ»-ը։

« Բորտ համար մեկ».  ինչպես դեսպանատունն է դիտարկվում որպես  տվյալ  պետության տարածք , այնպես էլ հենց այս  ինքնաթիռն են տեսնում պետության ղեկավարի  այցելությունների  ժամանակ։ Պետությունների  ղեկավարների ինքնաթիռները էականորեն տարբերվում են միմյանցից։ Օրինակ, արաբական արքայազների ինքնաթիռները միշտ  հեքիաթային պալատներ են հիշեցնում։ Իսկ երրորդ կարգի երկրների ղեկավարները հանգիստ թռչում են սերիական արտադրության ինքնաթիռներով։

Կփորձենք համեմատել աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդների ինքնաթիռները՝ Պուտինինը և Թրամփինը։ Մի քիչ այն մասին, թե ինչպես է առաջացել «Բորտ համար մեկ» հասկացությունը։ Այդ գաղտնաբառը օգտագործում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները այն ինքնաթիռի համար, որով  այդ պահին թռչում է պետության ղեկավարը։ Օրինակ, եթե հանգամանքներից ելնելով, երկրի ղեկավարը ստիպված է թռչել առաջին իսկ  պատահած ինքնաթիռով միևնույն է այն այդ պահին համարվելու  է«Բորտ համար մեկ»։

Տերմիններին ծանոթանալուց հետո անցնենք Պուտինի և Թրամփի ինքնաթիռներին։

 

Ինչ ինքնաթիռով է թռչում Վլադիմիր Պուտինը

Պետք է միանգամից նշել , որ «Ռոսիա» թռիչքային հատուկ ջոկատը, որը զբաղվում է նախագահի տեղափոխությամբ, իր տնօրինության տակ ունի ԻԼ֊96֊300 տեսակի 9 ինքնաթիռ։ Բացի այդ ունի նաև 2 ուղղաթիռ և ինքնաթիռներ ՝ ՏՈՒ֊154Մ , ՏՈՒ֊134 և ԻԼ֊62Մ։

Մենք կանդրադառնանք այն ինքնաթիռին,  որով Ռուսաստանի նախագահը կատարում է իր թռիչքների մեծամասնությունը և որը կրում է P  96016 անվանումը։

Այդ ինքնաթիռի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ նախագահը առանց որևէ խնդրի կարող է զբաղվել իր գործերով հենց ինքնաթիռում և ղեկավարել երկիրը՝  լինելով անգամ երկրից մի քանի կիլոմետր բարձրության վրա։ Այն հագեցած է  ժամանակակից սարքավորումներով, ամենանոր համակարգիչներով և կապի հատուկ համակարգով, որի օգնությամբ վայրկյանների ընթացքում Պուտինը կարող է կապնվել երկրի ցանկացած բաժանորդի հետ։

Հայրենասիրական նկատառումներից ելնելով ինքնաթիռը այնպես է պատրաստված , որ նրա  վրա  չկա  ոչ մի ներմուծված դետալ , ամեն ինչը տեղական է մինչև անգամ ամենափոքրիկ պտուտակը։ Ինքնաթիռը նախագծվել և կառուցվել է Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններից մեկում, որը տեղակայված է Օմսկ քաղաքից ոչ հեռու։ Ինքնաթիռի ինտերիերը նույնպես ռուս վարպետների գործն է։ Սրահի զարդարանքը պատրաստել են Պավլովո Պոսադսկի վարպետները և Զլատոուստի ոսկերիչները։ Չկան ոսկե զուգարանակոնքեր, ոչ էլ թանկարժեք ջահեր։ Ամեն ինչ ժամանակակից է, համեստ և վառ  գույների մեջ։

Ինքնաթիռի գլխավոր սենյակը դա  իհարկե նախագահի աշխատասենյակն է։ Բացի այդ, կա կոնֆերենց դահլիճ, ննջասենյակ նախագահի համար, ննջասենյակներ հյուրերի համար, երկու խոհանոց, բար, սպորտդահլիճ, լոգախցիկներ և աշխատասենյակներ։ Կա նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բժշկի կաբինետ։ Անհրաժեշտության դեպքում այստեղ կարելի է իրականացնել նույնիսկ բարդ վիրահատություն։ Բժշկական անձնակազմը միշտ ուղեկցում է նախագահին թռիչքների ժամանակ։

Պուտինի ինքնաթիռը համեստ դասական ոճով է պատրաստված և հատուկ նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաններին ընդունելու համար։

Նախագահական ինքնաթիռի անվտանգությունը ապահովվում է ինչպես ցամաքում, այնպես էլ օդում։ Նրան ուղեկցում է hակաօդային պաշտպանությունը թռիչքի սկզբից մինչև վերջ։ Օդային հսկիչ խումբը նախագահական ինքնաթիռը ուղեկցում է մինչև այլ պետության սահմաններ և հանձնում տվյալ պետության օդաչուների պաշտպանությանը, քանի որ ոչ մի երկիր թույլ չի տա, որ իր օդային տարածք մտնի այլ պետության սավառնակախումբը։

Բայց չնայաց առաջարկվող պաշտպանությանը, նախագահի ինքնաթիռը ունի նաև իր սեփական պաշտպանական համակարգը, որն ապահովում է նախագահի անվտանգությունը օդում։ Ինքնաթիռի պաշտպանվածության բարձր մակարդակի մասին մնում է միայն ենթադրել, քանի որ շատ տեղեկություններ գաղտնի են պահվում։

Ինչ ինքաթիռով է թռչում Դոնալդ Թրամփը

Թրամփի թռիչքը ԱՄՆ֊ում միշտ դասակարգվում է որպես ռազմական օպերացիա։ Թռիչքի նախապատրաստումը ուղեկցվում է բոլոր անհրաժեշտ միջոցառումներով,  արարողակարգերով և այլ գործողություններով։

Իհարկե Թրամփի ինքնաթիռի պատշպանական համակարգը ոչնչով չի զիջում նախագահ Պուտինի ինքնաթիռի պաշտպանական համակարգին։ Պետք է հատուկ նշել էլեկտրամագնիսական իմպուլսների արգելափակման համակարգի առկայության մասին։ Այդպիսի արգելափակումը երաշխավորում է բոլոր էլեկտրոնային համակարգերի անխափան աշխատանքը անգամ միջուկային հարվածի ժամանակ։

Թրամփի նախագահական ինքնաթիռը իսկական թռչող բունկեր է, որը կարող է դիմակայել գրեթե ցանկացած հարվածի և հարձակմանը։ Հետաքրքիր է նաև այն, որ ամերիկյան « Բորտ համար մեկ»-ը կարող է թռչել գրեթե անսահմանափակ ժամանակ։

Որպես նախագահական ինքնաթիռներ հանդես են գալիս երկու միանման Բոինգ 747֊200B տեսակի ինքնաթիռները։ Ինքնաթիռները բաժանված են երեք մակարդակի։ Առաջին ներքին հատվածը նախատեսված է բեռ տեղափոխելու համար։ Երկրորդում գտնվում է աշխատանքային և ուղևորային զոնան՝ երկու խոհանոց , բժշկական կաբինետ, ննջասենյակներ, լողասենյակներ, մարզասրահ և ծառայողական սենյակներ։ Կա նաև հատուկ գոտի նախագահին ուղեկցող լրագրողների համար։

Ինքնաթիռները օժտված են բարձր հարմարավետությամբ և կարող են տեղափոխել70 ուղևոր և անձնակազմի 26 անդամի։

Դոնալդ Թրամփի աշխատասենյակը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս նախագահին ուղիղ հեռարձակմամբ դիմել ազգին։

Ինքնաթիռի ամբողջ երրորդ մակարդակը զբաղեցնում  է կապի կենտրոնը։ Միայն հեռախոսները այստեղ  ութանասունից ավելին են  և դրանցից յուրաքանչյուրով կարելի է առանց խոչընդոտների կապ հաստատել երկրի ցանկացած կետի հետ։

Ամփոփելով արդյունքները, հարկավոր է նշել, որ տեխնիկական և անվտանգության տեսանկյունից երկու պետությունների նախագահների ինքնաթիռները չեն զիջում միմիյանց, սակայն  ինտերիերի շքեղության առումով Թրամփը առաջ է անցել Պուտինից։

Նախագահ Թրամփի պահանջներով վերասարքավորված «Բորտ համար մեկ» -ի գինը 500 000 000 դոլարից հասել է մինչև 1 000 000 000 դոլար։ Սակայն Թրամփը գոհ չէ և այժմ բանակցություններ են ընթանում «Բոինգ»  ընկերության հետ  ինքնաթիռի նոր վերասարքավորման մասին։ Նախագահի նոր քմահաճույքները կարժենան 4 000 000 000 դոլար։ Սակայն ամերիկյան բյուջեն պատրաստ  չէ նման ծախսերին։

Պետք է ընդունել, որ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը ավելի լավն է, քան Պուտինինը։ Սակայն անձնական լիմուզինի ընտրության հարցում Պուտինը անցել է ամերիկացի մրցակիցին։