Բուրգունդիան գրավում է զբոսաշրջիկներին իր միջնադարյան եկեղեցիներով, գետերով, գեղեցիկ գյուղերով և աշխարհով մեկ հայտնի խաղողի այգիներով: Բուրգունդիայի լավագույն գինիները արտադրվում են 40 կիլոմետր ձգվող հողատարածքի վրա: Այստեղի հողը պարգևում է համաշխարհային կարգի կարմիր, սպիտակ գինիներ, իսկ Բոն քաղաքը տարածաշրջանի սիրտն է: Արտասովոր, աշխույժ և գինով լիովին տարված Բոնը ամուր հիմք է ծառայում Բուրգունդիայի համար: Այստեղ սով չեք զգա. Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մի քանիսը գտնվում են Բոնում:

14-րդ և 15-րդ դարերում Բուրգունդիան կառավարում էր Ֆլանդրիան, որն այսօր դարձել է Բելգիա և Հոլանդիա: Ֆլամանդական ազդեցությունն ակնհայտ է դառնում, երբ նայում եք Hôtel-Dieu de Beaune-ի (նախկինում հիվանդանոց) կղմինդրյա տպավորիչ տանիքին:

Բոնը բուրգունդական գինիների հետ ծանոթանալու լավագույն վայրն է: Այն, որ Բուրգունդիայում են արտադրվում լավագույն գինիները, չի նշանակում, որ այն ինչ բուրգունդական է բարձրակարգ է: Եթե ​​ցանկանում եք համտեսել լավագույն գինիներից լավագույնը, խոսեք գինեվաճառի հետ:

Ավելի անհոգ գինու սիրահարները կարող են մեկ օրով դեգուստացիայի ուղևորվել Côte-d’Or  և զբոսնել հայտնի քարե գյուղի խաղաղ փողոցներով:

Այստեղ ուր էլ նայեք խաղողի այգիներ են: Շատ գինեգործներ բացում են իրենց մառանները այցելուների առջև և հրավիրում են համտեսելու գինիները։ Փնտրեք գինիների համտեսման և վաճառքի ցուցանակներ:

Գինին Բուրգունդիայի կյանքի միջոցն է: Որոշ գյուղերի յուրաքանչյուր բնակիչ խաղողի վազեր ունի: Քաղաքում զրույցները պտտվում են եղանակի թեմայի շուրջ՝ բավականաչափ անձրև եկե՞լ է արդյոք, արև կա՞, աշունը չոր կլինի, թե՞ թաց: 10 ակր խաղողի որթ ունենալը այս ոսկե գյուղական վայրում կարող է Ձեզ շատ հարստացնել … եթե Ձեր բախտը բերի եղանակի հարցում:

Բուրգունդիայի մայրաքաղաք Դիժոնը գտնվում է Côte-d’Or-ի հյուսիսային կողմում: Դիժոնը բարգավաճել է 14-րդ և 15-րդ դարերում:

Դուք կարող եք վայելել բուրգունդական բոլոր բարիքները տեղական շուկայում կամ բաց սրճարանից հիանալ Դիժոնի բնատեսարաններով: Բուրգունդիայում համեղ ճաշը իրադարձություն է, որը չպետք է բաց թողնել: Ի վերջո, սա աշխարհի գաստրոնոմիայի և գինու մայրաքաղաքն է:

Բուրգունդիան այն վայրն է, որտեղ մոռանում ես առօրյա հոգսերն ու պարզապես վայելում կյանքը: Սեմյուր ան Օսուան  անմոռանալի տպավորություններ թողնող քաղաքներից մեկն է:

Այն բազմիցս ամրացվել է զավթիչների դեմ պարիսպներով և աշտարակներով, որոնցից միայն չորսն է մնացել այսօր: Դրանցից ամենահզորն ունի 42 մետր բարձրություն: Սեմյուրի շրջակայքը եզերված է ջրանցքներով: Ֆրանսիայի մեծ մասը կարելի է անցնել նավարկելով վարձակալված նավով կամ լաստանավով ջրանցքների և գետերի երկայնքով, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 8000 կիլոմետր:

Նախկինում ջրանցքները օգտագործվում էին Փարիզի բնակիչների համար փայտ, քար և գինի տեղափոխելու համար: Բուրգունդիան ուսումնասիրելու հիանալի ուղիներից մեկը հատուկ լաստանավն է: Ջրանցքներով ուղևորությունը թույլ է տալիս առանց շտապելու վայելել Բուրգունդիան:

Դիժոնից մոտ ութսուն կիլոմետր հեռավորության վրա է գտնվում հեքիաթային Noyers-sur-Serein գյուղը: 12-րդ դարում մի հզոր եպիսկոպոս հսկայական ամրոց կառուցեց այստեղ և Noyers-ը սկսեց բարգավաճել: Այսօր ամրոցն այլևս չկա, բայց 15-րդ դարի հիասքանչ տները իրենց բաց փայտե շրջանակներով և արտասովոր փորագրությամբ մնում են:

Այսօր այս կախարդական գյուղը յոթ հարյուր բնակիչ ունի:

Ամենահիասքանչ գանձերից մեկը Vézelay քաղաքն է ՝ իր միջնադարյան բազիլիկայով: XI և XII դարերում այստեղ են բերել Սուրբ Մարիամ Մագդաղենացու աճյունը: Ողջ աշխարհից ուխտավորները գալիս էին այստեղ այն տեսնելու համար: 11-րդ դարում ամբողջ Բուրգունդիայի տարածքով եկեղեցիներ հայտնվեցին ՝ նրա բնակիչների հարստության և խաղաղ ժամանակի արդյունքում: Այդ դարաշրջանի ոճը հայտնի է որպես ռոմանտիզմի դարաշրջան:

Լուարայի հովիտ

Եթե ​​Բուրգունդիան հայտնի է իր ռոմանտիկական և գոթական արվեստով, Լուարայի հովիտը հայտնի դարձավ Վերածննդի դարաշրջանում: Այնտեղ ամրոցներին փոխարինեցին պալատները, իսկ խրամների տեղում սկսեցին հայտնվել փարթամ այգիներ: Լուարայի հովիտը գտնվում է Փարիզից 150 կիլոմետր հարավ: Հարյուրավոր պալատներ զարդարում են Լուարայի և նրա վտակների ափերը:

Ամրոցներով պաշտպանվող, նախկինում ռազմադաշտ հանդիսացող Լուարայի հովիտը դարձավ թագավորների հանգստավայր: Հովտի երկայնքով ձգվում են շքեղ ամրոցներով գեղատեսիլ քաղաքներ:

Ամբուազ քաղաքը հրաշալի վայր է գիշերելու համար: Այն փոքր է և ոչինչ չի համեմատվի այն զգացողության հետ, որ տան բակի ետևում պալատ է կանգնած: Ամբուազը դաստիարակել է ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի ամենավառ աստղերից մեկին` Ֆրանսուա Առաջինին: Ֆրանսուայի և նրա արքունիքի անդամների ուժերով ստեղծվեցին և նորոգվեցին Լուարայի հովտի բազմաթիվ ամրոցներ։ Դրանք ամրոցներից վերածվեցին քաղաքամերձ կալվածքների: Իր թագավորության ընթացքում Ֆրանսուան տեղափոխվում էր մի պալատից մյուսը: Մոտ 18 000 պալատականներ ձիերով հետևում էին նրան: Նա իր հետ վերցնում էր իր ամբողջ ոսկեղենը, արծաթեղենը, գոբելեններն ու կահույքը:

Լինելով որսի մեծ սիրահար Ֆրանսուան կառուցեց որսորդական տնակ ՝ Շամբորը: Այսօր այն Լուարայի ամենամեծ դղյակն է ՝ Վերածննդի դարաշրջանի գանձը: Մեծն Լեոնարդո դա Վինչին իր ներդրումն է ունեցել նրանում։

Cofrance ընկերությունը առաջարկում է ցանկացած մոդելի օդանավերի վարձակալություն՝ աշխարհի ցանկացած կետ հարմարավետ թռիչքի համար: Նվիրեք Ձեզ և Ձեր սիրելիներին անմոռանալի տպավորություններ և ռոմանտիկ մթնոլորտ: