Աճող համաճարակի պայմաններում կանոնավոր չվերթով ինքնաթիռով թռչելը լավագույն գաղափարը չէ: Բայց գործերը չեն սպասում, և լիովին արգելել մարդկանց, առավել ևս գործարար մարդկանց տեղաշարժը, հնարավոր չէ։

Մանրէաբանները տալիս են հստակ հրահանգներ, թե ինչպես վարվել ինքնաթիռում, որպեսզի խուսափեք վտանգավոր վիրուսով վարակվելուց: Ինքնաթիռի սրահը փակ տարածք է, այնտեղից դուրս գալ չի ստացվի։ Ուղևորները միմյանց շատ մոտ են նստած, և եթե օդանավում լինի առնվազն մեկ վարակված ուղևոր, ապա բոլոր թռչող մարդկանց վարակման հավանականությունը մոտենում է 100 տոկոսի:

Իհարկե, ձեռնարկվում են անվտանգության բոլոր միջոցները՝ ինքնաթիռի սրահում բոլոր մակերեսները ախտահանվում են, ինքնաթիռը օդափոխվում է և մշակվում է անտիսեպտիկներով յուրաքանչյուր թռիչքից հետո: Բայց այդ միջոցները բավարար չեն, և նրանք չեն երաշխավորում 100% անվտանգություն ինքնաթիռում վարակված ուղևորի հետ վիրուսի ներթափանցման դեպքում:

Ստեղծված իրավիճակից ելնելով ավիացիոն ոլորտը հսկայական վնասներ է կրում։ Շատ կանոնավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել։

Այլ իրավիճակ է մասնավոր ավիացիայում։ Գործարար մարդիկ, ովքեր ունեն բավարար եկամուտ, կարող են իրենց թույլ տալ անվտանգ տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ, վարձակալելով մասնավոր ինքնաթիռներ կամ զբոսանավեր։

Insignia Group-ից Ռիչարդ Լյուիսի հարցազրույցից մեջբերում. «Մասնավոր ինքնաթիռների պահանջարկը աճել է, ինչը, առաջին հերթին, վերաբերում է հեռավոր թռիչքներին»։ Ընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություններ հարուստ հաճախորդների համար։ Դա պայմանավորված է նրանով, ըստ Լյուիսի, որ ՝ «Նրանք չեն ուզում կիսել ինքնաթիռի սրահը այլ մարդկանց հետ»:

Մեկ այլ մեջբերում գերմանական Der Spiegel ամսագրից՝ “Մասնավոր ինքնաթիռներ, զբոսանավեր, անհետաձգելի օգնության սեփական բաժանմունքներ. կորոնավիրուսի տարածման ֆոնին որոշ ունևոր մարդիկ դիմում են այնպիսի միջոցների, որոնք անհնարին են թվում քաղաքացիների մեծամասնության համար”:

Մեծ պահանջարկ է վայելում բժշկական ինքնաթիռների և ուղղաթիռների վարձակալությունը։ Հարուստները գերադասում են վարակված շրջաններից մեկնել առավել անվտանգ վայրեր։ Այդ նպատակով նրանք դիմում են մասնավոր ավիափոխադրողների ծառայություններին, ինչը միանգամայն արդարացված է։

Դուք ինքներդ եք ընտրում այն օդանավը, որով Դուք և Ձեր մտերիմները թռչելու եք եւ կարող եք վստահ լինել, որ անվտանգությունը երաշխավորված է: Մասնավոր ինքնաթիռում մահացու վիրուսով վարակվելը ընդհանրապես չի սպառնում։

Նույնը կարելի է ասել ուղղաթիռների և զբոսանավերի վարձակալության  մասին։ Մասնավոր օդանավերն ու զբոսանավերը համաճարակի տարածման ժամանակաշրջանում Ձեր անվտանգության 100% երաշխիքն են։

Եթե որոշել եք վարձակալել ինքնաթիռ կամ զբոսանավ, դիմեք Cofrance ընկերությանը։ Մենք առաջարկում ենք օդանավերի և զբոսանավերի տարբեր մոդելներ և տեսակներ ամենաշահավետ պայմաններով։