Ուղղաթիռով թռիչքներ դեպի Ֆրանսիայի լեռնադահուկային կուրորտներ. Ակտուալ ուղղությունները և գները


Եթե ​​պլանավորում եք մեկնել Ֆրանսիայի լեռնադահուկային կուրորտներ, ապա Ձեզ կարելի է միայն նախանձել: Հեղինակավոր Կուրշևելը, հայտնի Մերիբելը, շքեղ Մեժևը, հիանալի Վալ Տորանսը և Վալ դ’Իզերը ամբողջ սեզոնի ընթացքում պատրաստ են ընդունելու այցելուների չդադարելով զարմացնել նորանոր անակնկալներով: Ալպերը նման են ձմեռային կախարդական հեքիաթի` իր ֆանտաստիկ տեսարանների, հարմարավետ շալեների, ժամանցի հետաքրքիր տարբերակների և որ ամենակարևորն է՝ անվերջ դահուկային երթուղիների շնորհիվ, որոնք նախատեսված են տարբեր մակարդակների համար՝ սկսնակից մինչև առաջատար:

Դա է պատճառը, որ ֆրանսիական լեռնադահուկային կուրորտները ամեն տարի գրավում են ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների աշխարհի տարբեր ծայրերից: Բայց քանի որ ինքնաթիռով ուղիղ չվերթներ չկան դեպի ձյունածածկ լեռնագագաթներ, այնտեղ են հասնում մոտակա քաղաքներից: Կարելի է օգտվել ավտոմեքենայից, բայց այս տարբերակը ժամանակատար է: Բացի այդ, ոլորապտույտներով ճանապարհը հոգնեցուցիչ է և դժվար թե ցանկանայիք նման կերպով  անցկացնել Ձեր արձակուրդը:

Իդեալական լուծումը ուղղաթիռն է, և առաջին հերթին այն պատճառով, որ օդային ուղիղ չվերթի միջոցով երկու կամ նույնիսկ երեք անգամ կրճատվում է ճանապարհը: Այսպիսով,  եթե ճանապարհը մեքենայով տևում է մի քանի ժամ, ապա ուղղաթիռով մի քանի րոպե: Ավելին, ուղղաթիռով թռիչքը մի քանի անգամ ավելի հաճելի տպավորություններ է պարգևում:  Դուք հնարավորություն ունեք հիանալու բարձությունից անկրկնելի տեսարաններով: Ձեզ սպասվում են անմոռանալի պահեր, հաճելի զգացողություններ և տպավորիչ լուսանկարներ:

Առավել հարմար է պատվիրել ուղղաթիռը AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով այնպիսի հիանալի կուրորտներ թռչելու համար, ինչպիսիք են Կուրշևելը, Մերիբելը, Վալ դ’Իզերը, Մեժևը, Վալ Տորանսը և այլն: Ստորև մանրամասն  կնկարագրենք յուրաքանչյուր ուղղությունը և կծանոթացնենք թռիչքների իրական գներին: Արժեքը ներկայացված է ամբողջ օդանավի համար: Ձեր ուշադրության են ներկայացվում հինգ և վեց տեղանոց ուղղաթիռներ: Սովորաբար տուրիստները նման կազմով են ուղևորվում լեռնադահուկային կուրորտներ: Որպեսզի վարձակալության արժեքը հնարավորինս ցածր լինի անհրաժեշտ է պարզապես ավելի շատ ընկերներ վերցնել Ձեզ հետ և լրացնել բոլոր տեղերը:

Թռիչքներ դեպի Կուրշևել և Մերիբել

Կուրշևել և Մերիբել Արշամից՝ սկսած 2312 եվրոյից

Այս հրաշալի երթուղին տևում է ոչ ավելի, քան քսան րոպե և մեկ զբոսաշրջիկի համար արժե 468 եվրո: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը սիրով առաջարկում է Ձեզ հինգ տեղանոց As-350 ուղղաթիռը 2312 եվրոյով կամ վեց տեղանոց H-130-ը՝ 2812 եվրոյով: Սրանք էկոնոմ և շատ հուսալի տարբերակներ են: Համարվում են իրենց դասում ամենաանաղմուկները: Նրանք, ովքեր նախընտրում են ճանապարհորդել առավել հարմարավետությամբ, սիրով առաջարկում ենք հինգ տեղանոց A-109SP ուղղաթիռը 4125 եվրոյով կամ վեց տեղանոց Aw-139 –ը՝  6250 եվրոյով: Այս ուղղաթիռների հարմարավետ և նրբաճաշակ սրահները Ձեզ կպարգևեն հաճելի հիշողություններ և թռիչքից կստանաք մեծ բավականություն:

 

Կուրշևել և Մերիբել Ժնևից՝ սկսած  3187 եվրոյից

Ֆրանսիական լեռնադահուկային կուրորտներ կարելի է հասնել նաև հարևան երկրներից, օրինակ` Շվեյցարիայից: Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերից Ժնևի օդանավակայան են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր ցանկանում են այցելել Կուրշևելի և Մերիբելի դահուկային երթուղիները: Ճանապարհորդությունը հինգ տեղանոց As-350 ուղղաթիռով արժե 3187 եվրո: Արագընթաց վեց տեղանոց H-130-ը արժե 3812 եվրո: 95 կմ հեռավորությունը, որն ընկած է ուղղաթիռի մեկնման և նշանակման վայրի միջև, օդանավը անցնում է կես ժամում: Ավտոմեքենայով ճանապարհը կրկնապատկվում է: Շքեղության սիրահարների համար AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը առաջարկում է հինգ տեղանի A-109SP ուղղաթիռը 5500 եվրոյով կամ վեց տեղանի AW-139 – ը՝ 8000 եվրոյով: Այս տարբերակները հաճախ են ընտրվում պետության առաջին դեմքերի կողմից: Կարող եք իմանալ ավելին այս հրաշալի մոդելների մասին՝ այցելելով մեր ընկերության կայք կամ կապ հաստատելով մենեջերի հետ:

 

Կուրշևել և Մերիբել Լիոնից՝ սկսած  3625 եվրոյից               

Եթե ​​պատրաստվում եք այցելել Կուրշևել և Մերիբել Լիոնից, ապա պարզապես անհնար է գտնել ավելի լավ տարբերակ, քան ուղղաթիռն է: Քառասուն րոպեի ընթացքում ուղղաթիռի միջոցով կհաղթահարեք մեծ հեռավորություն, կժամանեք ձմեռային հեքիաթ գերազանց տրամադրությամբ, լի էներգիայով և պատրաստակամությամբ նվաճելու ալպյան գագաթները: Վարձակալել հինգ տեղանոց As-350 ուղղաթիռը հնարավոր է 3625 եվրոյով, իսկ վեց տեղանոց H-130-ը՝ 3937 եվրոյով: Բոլոր ծախսերը ներառված են գնի մեջ, այնպես որ ստիպված չեք լինի լրացուցիչ վճարումներ կատարել: Առավելագույն հարմարավետությամբ թռիչքը ավելի թանկ կնստի, բայց հաճելի զգացողությունները, որոնք ստանում եք դրա ընթացքում ավելին են: Սպիտակ էրգոնոմիկ բազկաթոռներ՝ պատրաստված էկո կաշվից, օդափոխության համակարգ, մուլտիմեդիոն զվարճանքներ, հաճելի միջավայր՝ այս ամենը սպասվում է Ձեզ հինգ տեղանոց A-109SP-ում 6250 եվրոյով կամ վեց տեղանոց AW-139 ուղղաթիռում 8845 եվրոյով: Ընդամենը մեկ զանգ AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը և ուղղաթիռը Ձեզ կտրամադրվի:

 

            Կուրշևել և Մերիբել Գրենոբլից՝ սկսած  3875 եվրոյից              

Գրենոբլից հասնել Կուրշևել կամ Մերիբել շատ ժամանակ չի պահանջի, հատկապես, եթե օգտվում եք ուղղաթիռից: Նույնիսկ մեքենայով հեռավորությունը ընդամենը 130 կիլոմետր է կազմում: Ուղղաթիռով ճանապարհը կկրճատվի երկու անգամ և տեղ կհասնեք հաշված րոպեների ընթացքում: Պատվիրեք As-350 ուղղաթիռը 3875 եվրոյով հինգ համարձակ ճանապարհորդների համար կամ վեց տեղանոց H-130-ը 4125 եվրոյով  AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով: Դուք կհամատեղեք օպերատիվ թռիչքը հետաքրքիր օդային էքսկուրսիայի հետ: Ընտրեք շքեղ ուղղաթիռներ A-109SP-ը 5875 եվրոյով կամ AW-139-ը 9250 եվրոյով և զգացեք իրական հաճույքը:

 

Կուրշևել և Մերիբել Անսիից՝ սկսած  2625 եվրոյից

Անսիից Կուրշևել կամ Մերիբել ուղղաթիռով ուղևորությունը 20 րոպե էլ չի տևի: Հեռավորությունը կազմում է 67 կմ և իրական հաճույք է այն հաղթահարել օդով: Օգտագործեք ժամանակակից և  հուսալի հինգ տեղանոց As-350 -ը 2650 եվրոյով կամ վեց տեղանոց էկոնոմ H-130-ը 2812 եվրոյով: Շքեղության սիրահարները կարող են պատվիրել հիանալի հինգ տեղանոց A-109SP-ին 4312 եվրոյով կամ վեց տեղանոց AW-139-ը 5437 եվրոյով:

Կուրշևել և Մերիբել Շամբերիից՝ սկսած  2937 եվրոյից

Շամբերի շատերն են գալիս կրթություն ստանալու համար, սակայն դասերից էլ անհրաժեշտ է հանգստանալ:  Իսկ ինչը կարող է ավելի լավ լինել, քան արձակուրդը լեռնադահուկային կուրորտ Կուրշևելում կամ Մերիբելում անցկացնելը:  Հավաքվեք հինգ ընկերներով և ուղևորվեք գերազանց As-350-ով 2937 եվրոյով կամ վեց հոգով հիանալի Н-130 -ով 3187 եվրոյով: Ճանապարհը կտևի մոտ 25 րոպե: Իսկ, եթե Ձեր հետ թռչելու են շատ կարևոր մարդիկ, ապա պատվիրեք ավելի շքեղ տարբերակներ՝ հինգ տեղանոց A-109SP-ը 4875 եվրոյով և վեց տեղանոց Aw-139 -ը 6125 եվրոյով: Մի մոռացեք լուսանկարչական ապարատ վերցնել, քանի որ կցանկանաք հավերժացնել պահերը և լուսանկարել սքանչելի տեսարանները դեռևս օդում:

 

Կուրշևել և Մերիբել Մոնակոյից, Նիցցայից և Կաննից ՝ սկսած  5375 եվրոյից

Читайте также  Ֆրանսիայի տեսարժան վայրերը թռչնի թռիչքի բարձրությունից

Բոլորն են երազում կյանքում գոնե մեկ անգամ լինել Լազուրային ափում: Սակայն կրկնակի երջանիկ կլինեք, եթե այնտեղ գնանք լեռնադահուկային սեզոնի ժամանակ, քանի որ սքանչելի Նիցցան, Կաննը, Մոնակոն, Սեն — Տրոպեն և այլ քաղաքները այցելելուց հետո հնարավորություն կունենաք հասնել Ալպեր լավագույն դահուկային երթուղիներով սահելու համար: Իրականություն դարձնել այս հիանալի երազանքը այնքան էլ դժվար չէ, քանի որ այս վայրերը հեռու են միմյանցից 195 կիլոմետրով, որը ուղղաթիռը կարող է հաղթահարել ընդամենը մեկ ժամում: Մեքենայով ստիպված 580 կիլոմետր ճանապարհ պետք է անցնել, որը ոչ բոլորին է հարմար: Այս դեպքում լավագույն տարբերակն է զանգահարել AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը և ուղղաթիռ պատվիրել: Ընտրեք As-350 կամ Н-130 ուղղաթիռը 5375 եվրոյով կամ հիանալի հինգ տեղանոց A-109SP -ին 11125 եվրոյով: Շատ կարևոր հյուրերի համար կարող ենք տրամադրել Aw-139- ը 15 հազար եվրոյով: Թռիչքը կընթանա հարմարավետ պայմաններում, իսկ եթե Ձեր հետ նաև երեխաներ կան, ապա ուղղաթիռով զբոսանքը նրանց համար անմոռանալի նվեր կլինի:

 

Թռիչքներ դեպի Մեժև

Մեժև Արշամից՝ սկսած 1812 եվրոյից

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը սիրով առաջարկում է Ձեզ ուղղաթիռային թռիչքներ դեպի Մեժև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից: Հայտնի ուղղություն է համարվում թռիչքը Արշամից: Թռիչքի տևողությունը մի քանի րոպե է, որի ընթացքում ճանապարհորդներին դուր է գալիս բարձունքից համեմատել տարբեր դահուկային երթուղիները: Թռչել Արշամից Մեժև հնարավոր է հինգ տեղանոց As-350 ուղղաթիռով 1812 եվրոյով կամ վեց տեղանոց H-130-ով՝ 1937 եվրոյով: Դե իսկ որպեսզի Ձեր ճանապարհորդությունը լինի անմոռանալի և շատ հարմարավետ, պատվիրեք շքեղ և հիանալի հինգ տեղանոց A-109SP ուղղաթիռը 2750 եվրոյով կամ շքեղ AW-139-ը՝ 5750 եվրոյով:

 

Մեժև Ժնևից՝ սկսած 2687 եվրոյից

Իհարկե, չի կարելի անտեսել չվերթը Ժնևից, քանի որ այն շատ հայտնի ուղղություն է լեռնադահուկային կուրորտներ մեկնողների շրջանում: Էկոնոմ թռիչքը հինգ ուղևորի համար կարժենա 2 687 եվրո կամ 2 937 եվրո՝ վեց ուղևորի համար: Առավելագույնս հարմարավետ թռիչքը հինգ տեղանոց A-109SP-ով արժե 4125 եվրո, իսկ վեց տեղանոց AW-139-ով՝ 7500 եվրո: Իրականում, ինչու՞ խնայել հաճույքների վրա: Անհրաժեշտության դեպքում AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը կտրամադրի Ձեզ ոչ միայն ուղղաթիռ, այլ նաև տաքսի ուղղաթիռային հարթակ հասնելու համար և նույնիսկ կապահովի լանչով թռիչքի ժամանակ: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի թռիչքը լինի Ձեզ համար առավելագույնս հարմարավետ և հաճելի:

Մեժև Լիոնից՝ սկսած  3312  եվրոյից

Շատերն են ուղևորվում Մեժև Լիոնից, և դա է պատճառը, որ մենք  կազմակերպել ենք հատուկ Ձեզ համար ուղիղ ուղղաթիռային թռիչք այդ ուղղությամբ: Դուք կխնայեք Ձեր ժամանակն ու ուժերը, ինչպես նաև կունենաք հնարավորինս հաճելի զգացողություններ ուղղաթիռով թռիչքի ընթացքում: Օգտվեք ավելի մատչելի ուղղաթիռով թռիչքի տարբերակներից՝ հինգ տեղանոց As-350-ով 3312 եվրոյով կամ վեց տեղանոց H-130-ով 3562 եվրոյով, որոնք միաժամանակ շատ հուսալի են: Այս մոդելները օգտագործվում են տարբեր նպատակների համար, օրինակ՝ բժշկական ավիացիայում, որոնողական և փրկարարական աշխատանքների ժամանակ, բեռների առաքման, աերոլուսանկարչության և այլ նպատակների համար: Նրանք վաղուց արդեն ապացուցել են, թե որքան հզոր են և դիմակայուն էքստրեմալ իրավիճակներում:  Դե իսկ որակի և հզորության գագաթնակետն են երկշարժիչ ուղղաթիռներ՝ հինգ տեղանոց A-109SP -ը և վեց տեղանոց Aw-139-ը: Թռիչքը այդ ուղղաթիռներով կարժենա համապատասխանաբար 5812 և 8750 եվրո:

 

Մեժև Գրենոբլից՝ սկսած  3500 եվրոյից

Մեժև թռչել Գրենոբլից դժվար չէ, եթե Ձեր կողքին է հուսալի գործընկեր AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը: Միայն մեկ զանգ և Ձեզ կտրամադրվի հրաշալի ուղղաթիռ, որը արագորեն Ձեզ կհասցնի զարմանահրաշ ձմեռային հեքիաթ: Մնում է միայն ընտրել մոդելը և վճարել արժեքը: Մենք առաջարկում ենք մատչելի թռիչքի տարբերակներ՝ հինգ տեղանոց As-350-ով, որը կարժենա 3500 եվրո և վեց տեղանոց H-130-ով՝ 3812 եվրոյով: Իսկ եթե սովոր եք թռչելու  առանձնահատուկ հարմարավետությամբ, ապա Ձեզ կարող ենք առաջարկել հինգ նստատեղ ունեցող A-109SP -ին և վեց տեղանոց Aw-139-ը: Մեր մենեջերը սիրով կծանոթացնի Ձեզ մոդելների հետ, իսկ թռիչքը կարժենա 6000 կամ 9625 եվրո կախված ընտրված տարբերակից:

 

Մեժև Անսիից ՝ սկսած  2125 եվրոյից

Մեժև Անսիից թռչում են հիմնականում նրանք, ովքեր ցանկանում են համեմատել տարբեր դահուկային երթուղիները, ինչպես նաև հիանալ գեղեցիկ լեռնային տեսարաններով: Ճանապարհորդելով ուղղաթիռով համատեղում եք օգտակարը հաճելիի հետ, քանի որ արագ փոխադրումից զատ վայելում եք նաև օդային էքսկուրսիան, և սա Ձեր արձակուրդը անցկացնելու հիանալի տարբերակ է:  AVIAV TM (Cofrance SARL)  ընկերությունը ուրախ է առաջարկել Ձեզ հինգ տեղանոց As-350 ուղղաթիռը 2125 եվրոյով կամ վեց տեղանոց Н-130 –ը՝ 2312 եվրոյով: Եթե ​​Դուք հարմարավետության և շքեղության սիրահար եք, ապա կարող եք ընտրել ուղղաթիռի այնպիսի տարբերակ, որով թռչում են նախարարներն ու պետությունների ղեկավարները: Սիրով Ձեզ ենք առաջարկում հիանալի հինգ տեղանոց A-109SP ուղղաթիռը՝ 3500 եվրոյով և անկրկնելի վեց տեղանոց Aw-139 –ը՝ 5000 եվրոյով:

 

Մեժև Շամբերիից՝ սկսած  2500 եվրոյից

Թռիչքները Շամբերիից հատկապես տարածված են այնտեղ սովորող կամ աշխատող ուսանողների և դասախոսների շրջանում: Սակայն, հաճախ  Շամբերիից Մեժև են թռչում նաև  հասարակ զբոսաշրջիկներ: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը առաջարկում է ուղղաթիռով թռիչքներ բոլորի համար: Ձեզ մնում է միայն ընտրել հարմար տարբերակը: Մատչելի տարբերակ միշտ կգտնվի, օրինակ, եթե պատվիրեք վեց տեղանոց H-130 ուղղաթիռը, ապա կվճարեք ընդամենը 2687 եվրո, իսկ դա նշանակում է, որ յուրաքանյուր ուղևորի համար այդ ուղղաթիռով թռիչքը կարժենա 447 ​​եվրո: Մի քիչ ավելի թանկ կնստի, եթե ընտրեք թռիչքը հինգ տեղանոց As-350 ուղղաթիռով, որն արժե 2500 եվրո: Այս դեպքում թռիչքը յուրաքանչյուր ուղևորի համար կնստի 500 եվրո: Նրանք ովքեր նախընտրում են առավելագույնս հարմարավետություն թռիչքի ժամանակ, ապա կարող են ընտրել հինգ տեղանոց A-109SP ուղղաթիռը 4375 եվրոյով կամ յուրահատուկ վեց տեղանոց Aw-139 ուղղաթիռը 5437 եվրոյով: Բարձրացեք ուղղաթիռ և երեսուն րոպեից կլինեք Մեժևում:

 

Մեժև Մոնակոյից, Նիցցայից և Կաննից՝ սկսած 6375 եվրոյից

Ամենահետաքրքիր արկածները սպասվում են նրանց, ովքեր նախընտրել են Մեժև ուղևորվել շքեղ Մոնակոյից, Նիցցայից կամ Կաննից: Պատվիրեք ուղղաթիռ AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով և այն կսպասի Ձեզ նշանակված ժամին ու շատ արագ կհասցնի ձյունածածկ Ալպեր: Անհնար է պատկերացնել ավելի հետաքրքիր և հագեցած հանգիստ: Ուրախ ենք առաջարկել Ձեզ թռիչք հինգ տեղանոց As-350 կամ վեց տեղանոց H-130 ուղղաթիռներով՝ սկսած 6375 եվրոյից: Դե, նրանց համար, ովքեր նախընտրում են արքայական շքեղություն, կհավանեն հետևյալ տարբերակները՝ հինգ տեղանոց A-109SP 11625 եվրոյով և վեց տեղանոց Aw-139-ը 16375 եվրոյով: Թռիչքը այս ուղղաթիռներով, որը տևում է մեկ ժամից մի քիչ ավելի, ընթանում է հաճելի և հարմարավետ պայմաններում և Ձեզ է նվիրում առավելագույնս դրական լիցքեր:

Читайте также  Ուղղաթիռի վարձակալություն

 

Թռիչքներ դեպի Վալ դ’Իզեր և Թին

Վալ դ’Իզեր և Թին Արշամից՝ սկսած 2750 եվրոյից

Լեռնադահուկային սպորտի միայն իսկական սիրահարները գիտեն, որ բավարար չէ այցելել միայն շքեղ Կուրշևել և Մերիբել: Նրանք ցանկանում են լինել ամենատարբեր վայրերում, քանի որ ամեն անկյունը Ալպերում ունի իր ուրույն հմայքը: Նրանք, ովքեր ցանկանում են ուղևորվել դեպի զարմանահրաշ վայրեր, ինչպիսին են  օրինակ ֆրանսիական լեռնադահուկային կուրորտներ Վալ դ’Իզերն ու Թինը, ապա կարող են դիմել AVIAV TM (Cofrance SARL) ընկերություն, որը կազմակերպում է ուղղաթիռային թռիչքներ այդ ուղղություններով: Եթե ​​պատրաստվում եք թռչել Արշամից, ապա կարող եք դիտարկել 5 տեղանոց 2750 եվրոյով As-350 ուղղաթիռի տարբերակը: Թռչեք 6 ընկերներով և խնայեք: Թռիչքը վեց տեղանոց H-130-ով արժե ընդամենը 2937 եվրո: Դե, իսկ եթե ցանկանում եք տպավորություն գործել Ձեր ընկերուհու վրա կամ ապահովել հարմարավետ թռիչքի պայմաններ Ձեր ընտանիքի համար, ապա կարող եք Ձեր ուշադրությունը կենտրոնացնել հինգ տեղանոց, 4500 եվրո արժողությամբ A-109SP ուղղաթիռի կամ վեց տեղանոց, 8000 եվրո արժողությամբ Aw-139 ուղղաթիռի վրա:

 

Վալ դ’Իզեր և Թին Ժնևից՝ սկսած 3625 եվրոյից

Օդային ճանապարհորդությունը Ժնևից Վալ դ’Իզեր և Թին կտևի կես ժամից էլ քիչ, այնպես որ, եթե ցանկանում եք ուղևորվել զարմանահրաշ ձնե աշխարհ և սահմանել նոր ռեկորդներ դահուկային երթուղիների վրա, ապա կարող եք դիմել AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը: Մենք սիրով կկազմակերպենք Ձեզ համար ուղղաթիռային թռիչքներ: Եթե ​​ ընտրեք անաղմուկ և արագ As-350 ուղղաթիռը, ապա ուղևորությունը կարժենա 3635 եվրո: Հարմարավետ վեց տեղանոց H-130 ուղղաթիռը կարժենա 3937 եվրո: Եթե սովոր եք թռչել VIP պայմաններում, ապա դիտարկեք հինգ տեղանոց, 5875 եվրո արժողությամբ A-109SP կամ վեց տեղանոց, 9750 եվրո արժողությամբ Aw-139 ուղղաթիռների տարբերակները:

Վալ դ’Իզեր և Թին Լիոնից՝ սկսած 4185 եվրոյից

Եթե ծրագրել եք ուղևորվել Վալ դ’Իզեր և Թին Լիոնից, ապա անպայման դիմեք AVIAV TM (Cofrance SARL) ընկերություն, որը սիրով պատրաստ է առաջարկել Ձեզ  իր լավագույն ուղղաթիռները, ինչպես նաև լրացուցիչ այլ ծառայություններ: Եթե Ձեզ օգնություն է հարկավոր վիզայի ձևակերպման, կուրորտում կացարան գտնելու, ժամանցի կազմակերպման, օդանավակայան տեղափոխվելու հարցերում, ապա մենք պատրաստ ենք այդ ամենը նույնպես վերցնել մեր վրա: Դե, իսկ եթե միայն ուղղաթիռ է հարկավոր, ապա առաջարկում ենք հուսալի հինգ տեղանոց As-350 տարբերակը 4185 եվրոյով: Ուշադրություն դարձրեք նաև վեց տեղանոց 4 500 եվրո արժողությամբ H-130 ուղղաթիռին, որն էժան և բավականին հարմարավետ տարբերակ է `օդափոխության և աղմուկի կլանման համակարգով: Դե իսկ շքեղության սիրահարները անկասկած կհավանեն A-109SP մոդելը, որն նախատեսված է հինգ ուղևորների համար և թռիչքը արժե 7250 եվրո, ինչպես նաև վեց տեղանոց Aw-139 մոդելը՝ 11125 եվրոյով:

 

Վալ դ’Իզեր և Թին Գրենոբլից՝ սկսած 4312 եվրոյից

Շատ զբոսաշրջիկներ են Գրենոբլից ուղևորվում Վալ դ’Իզեր և Թին, իսկ նրանք, ովքեր ուղղաթիռով են անցնում այդ ճանապարհը միանգամայն շահում են: Ինչու կորցնել ժամանակը ավտոմեքենայով երկար լեռնային ճանապարհը հաղթահարելու վրա, եթե ուղղաթիռով թռիչքը տևում է առավելագույնը կես ժամ: Պատվիրեք ուղղաթիռ մեր կայքի միջոցով կամ պարզապես զանգահարեք մեր մենեջերին և միանգամից քննարկեք պատվերի մանրամասները: Ուղղաթիռները միշտ պատրաստ են թռիչքի: Մնում է միայն ճիշտ ժամանակն ու ուղղությունը որոշեք և ուղղաթիռը  Ձեզ կսպասի Գրենոբլում: Հինգ տեղանոց As-350 ուղղաթիռով թռիչքը արժե 4312 եվրո, իսկ վեց տեղանոց H-130- ը հնարավոր է վարձակալել 4812 եվրոյով: Եթե ցանկանում եք տպավորություն գործել Ձեր ուղեկիցների վրա, ապա կարող եք պատվիրել հինգ և վեց տեղանոց A-109SP և Aw-139 շքեղ մոդելները և զգալ, թե ինչ է իրականում հարմարավետ թռիչքը ուղղաթիռով:

 

Վալ դ’Իզեր և Թին Անսիից՝ սկսած 2812 եվրոյից

Եթե ​​ցանկանում եք ուղևորվել Վալ դ’Իզեր և Թին Անսիից, ապա ամենալավ տարբերակը, դա ուղղաթիռն է: Պարզապես դիմեք AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը և ճիշտ ժամանակին ուղղաթիռը տեղում կլինի: Մեծ բավականություն կստանաք, երբ տեսնեք ձյունածածկ Ալպերը բարձունքից: Դե իսկ այդ հաճույքի համար զուտ սիմվոլիկ գումար եք վճարելու: Հինգ զբոսաշրջիկների համար նախատեսված As-350-ով թռիչքը կարժենա 2812 եվրո: Կարող եք ընտրել նաև շքեղ հինգ տեղանոց A-109SP ուղղաթիռը վճարելով թռիչքի համար 4812 եվրո: Էկոնոմ, բայց հարմար H-130-ով արժե 3125 եվրո վեց ուղևորներով թռիչքի համար: Նույն քանակով զբոսաշրջիկներ կարող են թռչել ավելի հզոր և շքեղ Aw-139-ով՝ այս անգամ վճարելով 7750 եվրո:

 

Վալ դ’Իզեր և Թին Շամբերիից՝ սկսած 3312 եվրոյից

Նրանք, ովքեր պատրաստվում են ուղևորվել Վալ դ’Իզեր և Թին Շամբերիից, առաջարկում ենք ամենաարագ և արդյունավետ տարբերակը՝ ժամանակակից հզոր ուղղաթիռ: Շատերի մոտ ուղղաթիռները չգիտես ինչու ասոցացվում են աղմուկի, անհարմարության հետ, իսկ ոմանք նույնիսկ վախենում են թռչել նրանով՝ չվստահելով ավիացիայի ձեռքբերումներին: Սակայն մեկ անգամ պատվիրելով ուղղաթիռ AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով, կազատվեք նման նախապաշարումներից: As-350 մոդելը, որը արժե 3312 եվրո հինգ ուղևորի համար կամ վեց տեղանոց H-130 մոդելը 3687 եվրոյով, հանդիսանում են իրենց դասում ամենաանաղմուկները: Նրանք ունեն օդափոխության համակարգ և թիռչքը նրանցով հարմարավետ և հաճելի է: Դե, իսկ եթե ընտրել եք ավելի թանկ տարբերակ, ապա Ձեզ սպասվում են ինքնաթիռի բիզնես դասին համապատսխան պայմաններ` լայն սպիտակ բազկաթոռներ էկո կաշվից, մուլտիմեդիոն համակարգ LCD մոնիտորներով, ընդարձակ պանորամային պատուհաններ, որոնք հնարավորություն են տալիս լուսանկարներ անել: Պատվիրեք հինգ տեղանոց A-109SP ուղղաթիռը 5750 եվրոյով կամ վեց տեղանոց Aw-139-ը  7750 եվրոյով և բավականություն ստացեք թռիչքից:

 

Վալ դ’Իզեր և Թին Մոնակոյից, Նիցցայից և Կաննից ՝ սկսած 6437 եվրոյից

Եթե ​​անցկացնում եք Ձեր հանգիստը Ֆրանսիական Ռիվիերայում և միևնույն ժամանակ պատրաստվում եք այցելել լեռնադահուկային հանգստավայրերը, ապա AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը սիրով կօգնի Ձեզ այդ հարցում: Դժվար թե ցանկանաք կես օր վատնել և անցնել մոտ 600 կիլոմետր հոգնեցուցիչ ճանապարհը մեքենայով: Ուղղաթիռը այս դեպքում հիանալի լուծում է: Ճանապարհորդությունը նրանով տևում է ընդամենը մեկ ժամ, և դուք չեք ձանձրանա ճանապարհին, քանի որ տեսարանները բարձունքից հիասքանչ են և կարող եք կատարել անմոռանալի լուսանկարներ: Վերցրեք Ձեզ հետ մեկ շիշ շամպայն` թռիչքը իրական տոն դարձնելու համար: Ցանկության դեպքում հնարավոր է նաև պատվիրել թեթև նախուտեստներ: Թռիչքը Լազուրային ափից մինչև լեռնադահուկային հանգստավայրերը հինգ կամ վեց ուղևորների համար As-350 և Н-130 ուղղաթիռներով կարժենա սկսած 6437 եվրոյից: Դե իսկ շքեղության սիրահարները կարող են ընտրել հինգ տեղանոց A-109SP  ուղղաթիռը 12 000 եվրոյով կամ վեց տեղանոց Aw-139-ը 17250 եվրոյով:

Читайте также  Beechcraft

Թռիչքներ դեպի Վալ Տորանս

Վալ Տորանս Արշամից՝ սկսած 2437 եվրոյից

Վալ Տորանսը հիանալի լեռնադահուկային հանգստավայր է: Այստեղ Ձեզ են սպասում անկրկնելի դահուկային երթուղիներ, բարձրակարգ սպասարկում, հարմարավետ շալեներ և ժամանցի բազմաթիվ տարբերակներ: Նույնիսկ ուղղաթիռով ճանապարհորդությունը ինքնին մեծ ուրախություն կնվիրի Ձեզ, քանի որ այն իրենից ներկայացնում է անմոռանալի զգացողություններ պարգևող, հետաքրքիր օդային էքսկուրսիա: Այնպես որ, մի զրկեք Ձեզ նման հաճույքից: Արագընթաց և անաղմուկ As-350 ուղղաթիռը Ձեզ կտանի լեռնադահուկային հանգստավայր 2437 եվրոյով: Պատվիրեք թեթև և ճկուն H-130-ը, որը նախատեսված է վեց հոգու համար և արժե 2750 եվրո, ինչը նշանակում է, որ մեկ ուղևորը կվճարի ընդամենը 458 եվրո: Մի քիչ ավելի թանկ արժեն ավելի հարմարավետ և շքեղ տարբերակները, որոնք ունեն բոլոր պայմանները և արդարացնում են նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդների սպասումները: Ընտրեք 4625 եվրո արժողությամբ հինգ տեղանոց A-109SP ուղղաթիռը կամ վեց տեղանոց AW-139-ը՝ 7500 եվրոյով և զգացեք արքայավայել թռիչքի բոլոր առավելությունները:

 

Վալ Տորանս Ժնևից ՝ սկսած 3312 եվրոյից                 

Հեքիաթային արձակուրդը ձյունածածկ լեռներում կդառնա շատ ավելի ռոմանտիկ, եթե սկսեք այն օդային ճանապարհորդությամբ: Պատվիրեք ուղղաթիռ և նվիրեք անմոռանալի պահեր Ձեզ և Ձեր սիրելիներին: Թռիչքը ուղղաթիռով Ժնևից  Վալ Տորանս կտևի քսանից երեսուն րոպե: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը սիրով կօգնի Ձեզ Ժնևից ուղղաթիռով հասնել լեռնադահուկային հանգստավայր: Մատչելի տարբերակ է թռիչքը As-350  ուղղաթիռով, որն արժե 3312 եվրո հինգ ուղևորի համար:  Լրացուցիչ վճարներ չկան, պարզապես վարձակալեք այն և բավականություն ստացեք թռիչքից: Նույնքան մատչելի է ավելի ընդարձակ H-130-ը, որը նախատեսված է վեց ուղևորի համար և արժե 3750 եվրո: Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է հզոր և ժամանակակից ուղղաթիռ, հիանալի ինտերիերով և մուլտիմեդիոն համակարգով, ապա պատվիրեք հինգ տեղանի A-109SP ուղղաթիռը 6000 եվրոյով կամ վեց տեղանոց Aw-139-ը 9250 եվրոյով:

 

Վալ Տորանս Լիոնից ՝ սկսած 3875 եվրոյից

Եթե մտադիր եք Վալ Տորանս ուղևորվել Լիոնից, ապա ուղղաթիռով թռիչքը լավագույն լուծումն է: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը ուրախ է Ձեզ առաջարկել չորս ամենապահանջված ուղղաթիռների մոդելները: Ընտրեք թռիչքի ժամանակն ու ամսաթիվը և դրանցից յուրաքանչյուրը պատրաստ կլինի Ձեզ փոխադրելու ցանկալի լեռնադահուկային հանգստավայր: Ճանապարհորդությունը անաղմուկ և թեթև As-350 ուղղաթիռով հինգ ուղևորի համար արժե 3875 եվրո: Կարևոր է պարզապես գտնել անհրաժեշտ քանակի ուղևոր և լրացնել բոլոր նստատեղերը, որպեսզի յուրաքանչյուրը վճարի ընդամենը 775 եվրո: Ավելի շահավետ տարբերակ է` արագընթաց և գերհուսալի, վեց նստատեղ ունեցող H-130-ը՝ 4250 եվրոյով: Իսկ նրանց համար, ովքեր սովոր չեն խնայելու հաճույքների վրա, ուրախ ենք առաջարկել շքեղ և շատ հզոր A-109SP ուղղաթիռը հինգ ուղևորի համար 6500 եվրոյով և սքանչելի AW-139-ը՝ 9750 եվրոյով, որը շատերը համարում են կատարյալ:

 

Վալ Տորանս Գրենոբլից՝ սկսած 3875 եվրոյից               

Հասնել Գրենոբլից Վալ Տորանս դժվար չէ, եթե Ձեր կողքին է հուսալի գործընկեր AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը, որը կառաջարկի Ձեզ լավագույն ուղղաթիռները: Դուք կարող եք վստահել մեզ, քանի որ մեր ընկերությունը հանդիսանում է NBAA և EBAA հեղինակավոր ասոցիացիաների անդամ  և ունի անբասիր հեղինակություն: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ամենաբարձր որակի ծառայություններ: Վալ Տորանս Գրենոբլից հասնելու համար կարող եք պատվիրել հինգ տեղանոց As-350 ուղղաթիռը 3875 եվրոյով կամ 6500 եվրո արժողությամբ շքեղ A-109SP ուղղաթիռը: Եթե Ձեր խումբը բաղկացած է վեց անձանցից, ապա կարող եք պատվիրել մատչելի H-130 ուղղաթիռը 4250 եվրոյով կամ շքեղ Aw-139-ը՝ 10500 եվրոյով: Վայելեք լիարժեք ազատությունն ու անկախությունը:

Վալ Տորանս Անսիից՝ սկսած 2687 եվրոյից

Անսիից դեպի Վալ Տորանս թռիչքը երկար չի տևի: Ճանապարհի վրա առավելագույնը կծախսեք 15-20 րոպե, այնպես որ շտապեք անել հրաշալի լուսանկարներ: Ուղղաթիռի լավագույն տարբերակ պատվիրելու համար դիմեք AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը: Մենք լավ գիտենք «օդային տաքսիների» բոլոր առավելությունները և սիրով կառաջարկենք Ձեզ ամենալավ տարբերակը: Մատչելի As-350 մոդելը արժե 2687 եվրո հինգ ուղևորների համար: Վերցրեք Ձեր հետ վեցերորդ խիզախ ճանապարհորդին և վարձակալեք Н-130 –ը 2937 եվրոյով: Սակայն եթե ցանկանում եք թռիչքը դարձնել իսկական տոն, ապա պատվիրեք շքեղ մոդելները, օրինակ՝ հինգ տեղանոց 4500 եվրո արժողությամբ A-109SP մոդելը, որն ունի բոլոր անհրաժեշտ հարմարությունները կամ շքեղ AW-139-ը, որը կդարձնի Ձեր թռիչքը անմոռանալի:

Վալ Տորանս Շամբերիից՝ սկսած 3062 եվրոյից        

Շամբերիից կարող եք ուղիղ թռիչքով հասնել ոչ միայն հեղինակավոր Կուրշևել, գեղեցիկ Մեժև կամ հանգիստ Թին, այլ նաև հրաշալի Վալ Տորանս: Դիմեք AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը և ուղղաթիռը շատ արագ Ձեզ կհասցնի այդ հիանալի լեռնադահուկային հանգստավայր:  Իհարկե, ավելի լավ է ուղղաթիռը պատվիրել նախապես, որպեսզի մենք կարողանանք Ձեզ տրամադրել լավագույն տարբերակը: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք ուղղաթիռը անմիջապես տրամադրել, քանի որ գիտենք, որ որոշ հաճախորդներ սպոնտան որոշումներ են կայացնում: Վալ Տորանս Շամբերիից կարող եք հասնել հինգ տեղանոց As-350 ուղղաթիռով՝ 3062 եվրոյով կամ 3312 եվրոյով հիանալի վեց տեղանի Н-130-ով: Նրանք, ովքեր սովոր չեն զրկել իրենց հարմարություններից, խորհուրդ ենք տալիս երկու շքեղ մոդելներ, որոնցով հաճախ են թռչում բարձրաստիճան անձինք: Դրանք են՝ 5 000 եվրո արժողությամբ հինգ տեղանոց A-109SP մոդելը և 6250 եվրո արժողությամբ վեց տեղանոց Aw-139-ը:

Վալ Տորանս Մոնակոյից, Նիցցայից կամ Կաննից՝ սկսած 4750 եվրոյից

Մոնակոն, ինչպես նաև Լազուրային ափի քաղաքներ՝ Նիցցան, Կաննը, Սեն-Տրոպեն և մյուսները համարվում են փառահեղ վայրեր, որտեղ իրենց հանգիստն են գալիս անցկացնելու աշխարհահռչակ աստղերն ու ամենահարուստ մարդիկ: Հետևաբար, այստեղ քչերին կզարմացնես ծովափից դեպի ձնածածկ Ալպեր ուղևորվելու հանկարծակի ցանկությամբ: Եթե ​​նման հրաշալի գաղափար է ծագել, ապա անհապաղ դիմեք AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը և մենք կտրամադրենք Ձեզ լավագույն ուղղաթիռը: Ճանապարհը դեպի լեռնադահուկային հանգստավայր բավականին երկար է, բայց ուղղաթիռի համար դա մանրուք է: Պատվիրեք արագընթաց և մատչելի As-350 կամ H-130 ուղղաթիռները վճարելով սկսած 4750 եվրոյից: Բացի դրանից կարող եք պատվիրել ավելի շքեղ մոդելներ՝ հինգ տեղանոց A-109SP ուղղաթիռը 10 875 եվրոյով կամ վեց տեղանոց Aw-139-ը՝ 15 000 եվրոյով:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը անում է հնարավոր ամեն ինչ հաճախորդներին գոհացնելու համար: Մեզ հետ Ձեր ճանապարհորդությունը կլինի անվտանգ, հարմարավետ, արագ և լի հիանալի զգացողություններով: