Ուղղաթիռի վարձակալություն


Ֆրանսիայում ուղղաթիռի վարձակալումը հիանալի լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են զգալիորեն կրճատել երկրի ներսում տեղաշարժումների վրա ծախսվող իրենց ժամանակը, ինչպես նաև զմայլվել քաղաքի տեսարաննով թռչնի թռիչքի բարձրությունից: Չնայած նրան, որ թվում է թե ավտոմեքենան ճանապարհորդության համար հարմարավետ տարբերակ է, այնուամենայնիվ, ճանապարհի խցանումները, երկար հեռավորությունները հոգնեցուցիչ են, մինչդեռ ուղղաթիռը թույլ է տալիս արագ տեղաշարժվել մեկ վայրից մյուսը և ամենուր ժամանակին հասնել:

Ուղղաթիռ բիզնեսի համար

Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերը ապրում են Ֆրանսիայում կամ հաճախ են մեկնում այնտեղ գործուղման: Կյանքի նման արագ ռիթմի պայմաններում շատ կարևոր է խնայել ժամանակը, արագ և լավագույն տարբերակով լուծել առաջ եկած խնդիրները:  Ամեն քաղաքում կան հարյուրավոր վայրեր, որտեղ կարող է վայրէջք կատարել կոմպակտ չափերի ուղղաթիռը, իսկ նրա տարողունակությունը բավականին հարմար է մի քանի մարդկանց և փոքր բեռների տեղափոխման համար: Խիտ աշխատանքային գրաֆիկի դեպքում ուղղաթիռը ուղղակի փրկություն է: Դուք կարող եք նրա միջոցով արագ և ճիշտ ժամանակին հասնել երկրի հակառակ ծայրերում կազմակերպված կարևոր հանդիպումներին:

Ուղղաթիռ հանգստի համար

Ֆրանսիայի տեսարժան վայրերի հետ ծանոթությունը երկար տեղափոխություններ է ենթադրում: Որպես կանոն, մեկ արձակուրդի ընթացքում ուզում եք, որքան հնարավոր է շատ վայրեր տեսնել՝ առանց հյուրանոցներ փոխելու: Դուք կարող եք վարձել առանձնատուն ծովի մոտ, ճանապարհորդել ուղղաթիռով, իսկ երեկոյան վերադառնալ Ձեր հարմարավետ կացարան: Բացի այդ, վարձակալելով ուղղաթիռ օդաչուհի հետ միասին՝ կարճ զբոսանքների համար, կստանաք հաճելի տպավորություններ և նույնիսկ հնարավորություն կունենաք անմոռանալի պահեր պարգևել Ձեր սիրելիներին և հյուրերին, ինչպես օրինակ ամուսնության առաջարկություն անել օդում կամ տեղափոխել հյուրերին մասնավոր VIP խնջույքի:

Ինչպես ուղղաթիռ ընտրել

Ուղղաթիռ վարձակալելիս պետք է առաջնորդվել մի քանի պարամետրերով, ինչպիսիք են օրինակ` թռիչքի հեռավորությունը, տարողունակությունը և առավելագույն արագությունը: Դրանցից է կախված, թե օդանավի ինչ մոդել կընտրեք և, հետևաբար, որքան գումար կվճարեք դրա վարձակալության համար: Ոչ մեծ զբոսանքների համար կարող եք ընտրել թեթև «Dynali» ուղղաթիռը, որը նախատեսված է մեկ կամ երկու անձի համար: Հեռավոր ճանապարհորդությունների դեպքում, երբ ուղղաթիռը ստիպված է թռչել տասնյակ կիլոմետրեր առանց վերալիցքավորման, կարող եք նախապատվությունը տալ առաջադեմ ու շքեղ «Bell» ուղղաթիռին:

Читайте также  Մասնավոր ինքնաթիռ

Հաշվարկել անհրաժեշտ ուղղաթիռի վարձակալության արժեքը հնարավոր է Cofrance ընկերության մասնագետների միջոցով, որոնք տրամադրում են նաև լիարժեք փաստաթղթային աջակցություն և այլ հավելյալ ծառայություններ: