«Իսլամական պետությունը» նավթի վաճառքից օրական վաստակում է ավելի քան 3 միլիոն դոլար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում ու Իրաքում զգալի տարածքներ զավթած «Իսլամական պետություն» խմբավորումը նավթի վաճառքից օրական վաստակում է ավելի քան 3 միլիոն դոլար, ինչը նրան վերածում է աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպության:

Այս մասին են վկայել ամերիկյան հետախուզության տվյալները: Ներկայումս Սիրիայում ու Իրաքում զինյալների վերահսկողությակ տակ է գտնվում 11 նավթահանք: Դրանցում արդյունահանվող նավթն ավտոցիստեռններով հասցվում է Հորդանանի, Թուրքիայի ու Իրաքի «սև շուկաներ»:

Զինյալները մեկ բարել նավթը վաճառում են 25-60 դոլարով, մինչդեռ «սև ոսկու» շուկայական գինը կազմում է մեկ բարելի համար ավելի քան 100 դոլար: Ամերիկյան հետախուզության գնահատմամբ, ԱՄՆ ավիացիան հեշտությամբ կարող է ոչնչացնել զինյալներին եկամուտ բերող նավթային ենառակառուցվածքները:

Սակայն Վաշինգտոնը դեռ մտավախություն ունի, որ ավիահարվածների հետևանքով կտուժեն քաղաքացիական անձինք: Գործակալությունն ընդգծում է, որ «Իսլամական պետությունը» զգաի միջոցներ է վաստակում նաև կողոպուտից, մարդավաճառությունից ու պատանդների համար փրկագներ ստանալուց:

Читайте также  Գնել նոր կամ օգտագործված Piper ինքնաթիռներ
Translate »