Ինչ է կատարվում մասնավոր ինքնաթիռներում


Բորտուղեկցորդուհու աշխատանքը հեշտ չէ կանոնավոր թռիչքների ժամանակ: Իսկ ինչ կարելի է ասել մասնավոր ինքնաթիռներում աշխատող աղջիկների մասին: Նրանք անընդհատ ստիպված են ուղեկցել խոշոր բանկիրներին, նախարարներին, շոու-բիզնեսի աստղերին և այլ հայտնի մարդկանց: Մասնավոր ինքնաթիռներում երբեմն աներևակայելի դեպքեր են տեղի ունենում…

Եթե ​​Ձեզ թվում է, թե բորտուղեկցորդուհու աշխատանքը սահմանափակվում է միայն օդում անցկացված ժամերով, ապա Դուք սխալվում եք: Թռիչքից առնվազն երկու օր առաջ սկսվում են նախապատրաստական ​​աշխատանքները: Հարկավոր է գնել անհրաժեշտ ամեն բան, պատվիրել VIP ուղևորների կողմից ընտրված ճաշատեսակները: Երբեմն (եթե ոչ միշտ), պահանջվում է զարմանահրաշ ունակություններ ցուցաբերել, ինչպես, օրինակ, ինչ-որ կղզում հայթայթել  «Կլինսկայա» երշիկը, որը հանկարծ ցանկացել է VIP ուղևորը:

Անկանխատեսելի իրավիճակներից ամենաանկանխատեսելին է, երբ ինքնաթիռ է բարձրանում երեք ուղևորի փոխարեն միանգամից յոթը: Իսկ անհրաժեշտ մթերք նրանց համար չի գնվել: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում հրաշքներ գործել և հնարել նոր ուտեստներ:  Օրինակ, մեկ բանկա խավիարով լցոնած հացուտիկներ կամ բլիթներ պատրաստել:

Լինում է նաև այնպես, որ ավարտվում է որևէ սնունդ կամ խմիչք: Օրինակ, ուղևորը պահանջում է կոլա լայթ, որն վերջացել է: Ամոթ է նշել, բայց կոլա լայթի փոխարեն սովորականն է մատուցվում: Լավ է, երբ փոխարինումը աննկատելի է մնում:

Մեկ այլ ուշագրավ դեպք կապված հայտնի բանկիրի թռիչքի հետ, որը սարսափում էր բարձունքից: Բորտուղեկցորդուհին ստիպված էր ամբողջ թռիչքի ընթացքում նրա ձեռքից բռնել և ճակատից քրտինքը մաքրել: Բանկիրը պարտքի տակ չմնաց: Նա բորտուղեկցորդուհու ջանքերի համար լավ վճարեց : Նա կատարեց կանխավճարի մուծումը հիփոթեքային վարկով ձեռք բերվող բնակարանի համար: Եվ այս վճարը միայն նրա ֆոբիայի մասին լռելու համար էր:

Բորտուղեկցորդուհիներին չի թույլատրվում ինքնաթիռի սրահում բարձրակրունկներով քայլել, քանի որ հատակը ծածկված է թանկարժեք գորգերով, և VIP ուղևորները հաճախ քայլում են ոտաբոբիկ: Հնարավոր է պատահաբար բարձրակրունկով ուղևորի ոտքին կանգնել: Եթե ​​ուղևորը սեռական հարաբերություն է առաջարկում բորտուղեկցորդուհուն, ապա համաձայնվել կամ չհամաձայնել, դա նրա անձնական որոշումն է:

Читайте также  Ամրագրել ուղղաթիռ օդաչուով