Ինչ նպատակով էլ, որ թռիչք իրականացնեն ռուսական էստրադայի աստղերը, լինի դա հանգիստ, թե հյուրախաղ, նրանցից յուրաքանչյուրը ունի իր նախապատվությունները  և  ճաշակը:

Ստաս Միխայլով

Ստաս Միխայլովը ամբողջ խմբի հետ նախընտրում է թռչել հատուկ չվերթներով: Ժամանելուց հետո փոխադրվում են ներկայացուցչական դասի  սեփական  Mercedes կամ Lexus ավտոմեքենաներով:

Ֆիլիպ Կիրկորով

Ֆիլիպ Կիրկորովը անձնական ինքնաթիռ ձեռք բերելու համար ծախսել է 10 միլիոն դոլար, որը չափազանց կարևոր է համարում իր համար: Ռուսական էստրադայի ամենահարուստ երգիչը կարող է իրեն նման գնում թույլ տալ: Նրա Cessna Citation III ինքնաթիռը կարող է թռչել 15 կիլոմետր բարձրության վրա և առանց վառելիքի վերալիցքավորման անցնել 3700 կմ: Դա նույն է, ինչ Ռուսաստանի մայրաքաղաքից դեպի Դուբայ թռիչքը:

Ինչու՞ է աստղը նախընտրում թռչել սեփական ինքնաթիռով: Ընդարձակ սրահ, թռիչքի ընթացքում լիարժեք հանգիստ, վայրէջքից հետո լիմուզին, անվտանգության և սպասարկման անձնակազմի համար երկու ավտոմեքենա, ինչպես նաև ամբողջ երաժշտական կոլեկտիվի համար ավտոբուս:

Ալլա Պուգաչովա

Ալլա Բորիսովնան սիրում է ճանապարհորդել ցամաքային տրանսպորտով, և եթե կա հնարավորություն չթռչելու, ապա ընտրությունը ընկնում է գնացքի վրա: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը Պրիմադոննային VIP դասի անձնական վագոն է նվիրել, որում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները երգչուհու ճանապարհորդության և հանգստի համար:

Նիկոլայ Բասկով

Նիկոլայ Բասկովը հանգստի մեկնելիս օգտվում է մասնավոր չվերթներից: Այսպես, նա ուիքենդին Եվրոպա թռչելու համար 30 000 եվրոյով վարձակալել էր օդանավ: Իհարկե, նա մենակ չէր, այլ թռչելու էր իր գեղեցկուհի ընկերուհու հետ միասին:

«Մենք կանգ առանք Ֆրանսիայի մայրաքաղաքում, շքեղ Hôtel De Paris հյուրանոցում, իսկ հետո գնացինք տոնելու աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի 80-ամյակը », – պատմում է Նիկոլայը:

 

Տիմատի

Տիմատին առանձնանում է գեղեցիկ կյանքի և շքեղության իր անվերջ ձգտումով: Այս առումով ավիացիան բացառություն չէ: Հայտնի ռուս ռեփ երգիչը մեծ գումարներ է վաստակում և կարող է իրեն թույլ տալ թռչել հարմարավետ օդանավերով: Ինչը և նա անում է իրականում:

Ժամանակ առ ժամանակ Տիմատին սոցիալական ցանցերում հրապարակում է տարբեր օդանավերում արված տեսանյութեր և լուսանկարներ, ուստի հետաքրքիր էր պարզել, արդյոք երգիչն ունի իր սեփական ինքնաթիռը: Ըստ երևույթին, Տիմատին չի հանդիսամում որևէ ինքնաթիռի սեփականատեր և թռչում է վարձակալված ինքնաթիռներով, սակայն այս հանգամանքը չի խանգարում նրան վայելել  օդանավերի շքեղությունն ու հարմարավետությունը:

 

Օլգա Բուզովա

Օրեցօր դերասանուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան ավելի ու ավելի հայտնի է դառնում: Օլգան արդեն հրաժարվել է ավիաընկերությունների ծառայություններից: Նա գերադասում է մասնավոր ինքնաթիռներ, որոնց վարձակալության արժեքը սկսվում է 4000 եվրոից և կարող է հասնել մինչև 11 000 եվրո մեկ ժամ թռիչքի համար: Բացի այդ, մասնավոր ինքնաթիռի արժեքը կախված է տվյալ մոդելի կոնֆիգուրացիայից և ուղևորների քանակից:

Instagram-ում աստղը մի լուսանկար է հրապարակել, որտեղ նա գտնվում է մասնավոր ինքնաթիռի հարմարավետ սրահում: Օլգան մեկնում էր Ֆրանսիա հանդիպման, ինչի մասին  կիսվել էր իր բազմաթիվ երկրպագուների հետ: