Եթե ​​մտադիր եք այցելել էքստրեմալ զվարճանքների այգի և դուրս եք գալիս Երևանից, ապա ստիպված կլինեք ամբողջ օրը հատկացնել նախատեսված միջոցառմանը: Տեղ հասնելու համար կպահանջվի մոտ 2,5 ժամ, նույնքան էլ հետ վերադառնալու համար, մնացած ժամանակը Ձեր տրամադրության տակ է:

Yell extreme զբոսայգին գտնվում է Հայաստանի հյուսիսում՝ Ենոքավան գյուղի մոտակայքում, Երևանից 142 կիլոմետր, իսկ Թբիլիսիից 156 կիլոմետր հեռավորության վրա:

Ճանապարհին չեք կարողանա դիմակայել Սևանա լճի մոտակայքում գտնվող մի քանի լրացուցիչ կանգառներին, Դիլիջան և Իջևան քաղաքներին։ Կանգ կառնեք նաև գեղատեսիլ լեռների և կիրճերի հարևանությամբ:

Yell extreme զբոսայգում կան զվարճանքների մի քանի տեսակներ, բայց ամենահայտնին զիփլայնն է: Տոմս գնելուց հետո (մեկ անձի համար տոմսի արժեքը հանգստյան օրերին 15000 դրամ է, իսկ աշխատանքային օրերին՝ 11 000 դրամ), Ձեզ կհագցնեն հատուկ ժիլետ և սաղավարտ: Այնուհետև Դուք խմբի հետ ճանապարհ կնգնեք:

Նախ կլինի մի փոքրիկ ինստրուկտաժ  անվտանգության վերաբերյալ, այնուհետև կուղևորվեք դեպի առաջին զիփլայնը: Դրանք վեցն են և այս ամբողջ հաճույքը կտևի մոտ մեկ ժամ:

Շրջագայության ողջ ընթացքում Ձեզ կուղեկցեն երկու ինստրուկտոր, ովքեր միշտ կօգնեն խորհուրդներով և այլ հարցերում: Ամենահուզիչ պահն այն է, երբ առաջին անգամ մոտենում եք զառիթափին: Բայց առաջին քայլն անելուց հետո անհանգստությունն անմիջապես անհետանում է:

Ամենաերկար զիփլայնի երկարությունը 750 մետր է:

Թռիչքների արանքում կկարողանաք հետաքրքիր զբոսանքներ կատարել լեռնային արահետներով: Կարող եք այցելել պարանների այգի, այսպես կոչված «անտառային սրճարան», զբոսնել ձիերով և փեյնթբոլ խաղալ: Զվաճանքները բավարար են ամբողջ օրվա համար: Շրջագայության ավարտից հետո հնարավորություն կունենաք զբոսնելու Ենոքավանի գեղատեսիլ վայրերով: Եթե ​​որոշեք այստեղ որոշ ժամանակ մնալ, ապա մոտակայքում կա հարմարավետ հյուրանոցային համալիր: