Սոկոտրա արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաղկացած է ընդամենը չորս կղզիներից և երկու ժայռերից։ Ընդհանուր մակերեսը՝ 3796 կմէ։  Չորս կղզիներից բնակեցված են երեքը՝ Սոկոտրան, Սանհան և Աբդ-էլ-Կուրին։ Սոկոտրայի բնակչության թիվը կազմում է մոտ 43,000 մարդ, ովքեր խոսում են սոկոտրի և արաբերեն լեզուներով։

Սոկոտրան ունի փոքր, բայց միանգամայն ժամանակակից օդանավակայան։ Երկար տարիներ Սոկոտրան, որպես Եմենի Ժողովրդավարական Հանրապետության պաշտպանական ամրություն, եղել է փակ տարածք։ Այստեղ տեղակայվել է ռազմական գաղտնի բազա։

Օդանավակայանից տասներկու կիլոմետր հեռավորության վրա գտնվում է մայրաքաղաք և արշիպելագի ամենախոշոր քաղաք Խադիբուն։ Սոկոտրան Եմենի ամենաաղքատ և ամենավատ զարգացած տարածաշրջանն է։ Բնությունը կղզուն ընծայել է  այլ տեսակի հարստություն՝ հիանալի բնատեսարաններ։ էկզոտիկ արկածների նախերգանքը՝ Հնդկական օվկիանոսում լողալն է։ Վայրի ափերը ողողում են բուստախութերը։

Այստեղ դեռ չի հասել զանգվածային զբոսաշրջությունը։ Հետևաբար, այստեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ Ռոբինզոն Կրուզո։

Բոլոր ապրանքները Սոկոտրա են հասնում ծովային ճանապարհով։ Դրանց գները շփոթմունք են առաջացնում։ Պարենամթերքով նավերը գալիս են շաբաթը երկու անգամ։ Մուսսոնների ժամանակ ճանապարհորդությունը դառնում է շատ ռիսկային, ինչի մասին են վկայում նավահանգստում նավերի կմախքները։

Սոկոտրայում գյուղատնտեսություն գրեթե չկա։ Կղզիաբնակների մեծ մասը ապրում է ձկնորսության, ինչպես նաև առևտրի և զբոսաշրջության հաշվին։ Դատարկ ճալաքարային տարածքները գորշանգղերի բնակության վայրերն են։ Քաղցրահամ ջուր ունեցող բուստալճակները՝ ֆլամինգոների և մի քանի հազվագյուտ տեսակի ջրային թռչունների բնադրման վայրերն են։

Մեկուկես հազար մետր բարձրության վրա օդային հոսանքները ճնշում են ամպերը, որոնք  կղզու վրա արժեքավոր խոնավություն են ապահովում։ Սոկոտրան ընկած է մայրցամաքային շելֆի եզրին։ Հյուսիսային ափի քարային գոյացությունները  երկրաբանների համար հանդիսանում են մեր մոլորակի պատմության արժեքավոր տեղեկատվության աղբյուր։ Սոկոտրայի որոշ ափերը օկուպացված են դեղին ծովախեցգետիններով։ Գեղեցիկ տեսարան է։

Օվկիանոսի երկայնքով ձգվող ճանապարհը հիացնում է իր գեղեցկությամբ, իսկ անձեռնմխելի մնացած բնության պատկերները պարզապես ապշեցուցիչ են։ Սոկոտրայի վրա աճում են բազմաթիվ եզակի ծառեր, այդ թվում շշաձևը, վարունգի ծառը (դդմազգիների ընտանիքից է, աճում է միայն այստեղ), Վիշապածառը։

Ըստ լեգենդի՝ ծառի հյութը վերականգնում էր առողջությունը, երկարացնում կյանքը։ «Վիշապի արյունը» թույլերին ուժեղ էր դարձնում, իսկ ուժեղներին՝ զորեղ։ Բայց հյութի բուժական ազդեցությունը կարող էին զգալ միայն սրտով մաքուրները։ Դիքսամ սարահարթում (Diksam Plateau) խնամքով աճեցնում և պահպանում են վիշապածառերի անտառները: Վիշապածառի կարմիր, ինչպես արյունը, հյութից բնիկները պատրաստում են հազարամյակներով հայտնի կոսմետիկա։ Ասում են, որ այդ ծառերը 6-7 հազար տարի են ապրում։

Այստեղ է գտնվում նաև Շեբահոն՝ ֆանտաստիկ դիտահարթակը: Այստեղ է Սոկոտրայի ամենագեղեցիկ բնատեսարաններից մեկը։

Եվրոպայի խոշորագույն ռուսալեզու ավիաբրոքեր՝ Cofrance SARL- ն կօգնի շահավետ գներով վարձակալել ցանկացած օդանավ, որը Ձեզ կհասցնի երկրագնդի ցանկացած կետ, որքան էլ որ այն հեռու լինի։ Դիմեք մեզ և մեր խորհրդատուները սիրով կպատասխանեն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին: