Էզ գյուղը պատկանում է Նիցցա շրջանին: Բնակչությունը մոտավորապես 3000 մարդ է կազմում, իսկ գործունեության հիմնական տեսակը զբոսաշրջությունն է: Այստեղ կա տարբեր բույրեր արտադրող մի փոքրիկ գյուղ, որի համար հիմնական հումք է հանդիսանում լավանդան:

Էզը տեղակայված է բլրի վրա, և գրեթե ամենավերևում է գտնվում հնագույն մի եկեղեցի: Այս վայրը բնակության համար պատահական չի ընտրվել: Տեղանքից լավ տեսանելի է շուրջբոլորը: Եվ զավթիչների կողմից հարձակման դեպքում գյուղը շահավետ ռազմավարական դիրք ունի: Այս տեղի համար շատ մարտեր են եղել: Այստեղ եղել են թուրքերը, հռոմեացիները, իսպանացիները և հույները: Տարածքը փոխնիփոխ մի ձեռքից մյուսն է անցել:

Էզը համարվում է Ֆրանսիայի ամենափոքր հանգստավայրերից մեկը: Այն բաղկացած է երկու մասից, և դրանք զգալիորեն տարբերվում են միմյանցից: Զբոսաշրջիկները, ովքեր ընտրում են էզը որպես իրենց հանգստի համար վայր, առաջին հերթին պետք է նկատի ունենան, որ գյուղի այս հատվածները գտնվում են միմյանցից հեռու: Վերին կամ ստորին Էզ հասնելու եղանակները տարբեր են` ավտոբուս, սեփական մեքենա կամ գնացք: Նիցցայից, ի դեպ, դեպի Էզ ուղևորվող ավտոբուսներ կան։ Հեռավորությունը մոտ 15 կմ է կազմում: Ավտոբուսները ուշ-ուշ են շարժվում, ուստի ավելի լավ է անմիջապես ստուգել վերջին ավտոբուսի ժամանակը, որպեսզի վերադառնալիս ժամանակ չկորցնեք: Ճանապարհին բացվում են անհավանական տեսարաններ և համայնապատկերներ, քանի որ գյուղ տանող ճանապարհը գտնվում է ծովի մակարդակից մոտ 300 մ բարձրության վրա:

Քաղաքի ստորին հատվածը ունի իր անվանումը` Էզ-սյուր-Մեր: Այստեղ կան մասնավոր առանձնատներ, փոքր նեղ լողափ և երկաթուղային կայարան: Էզի ափամերձ հատվածն այնքան էլ չի հետաքրքրում զբոսաշրջիկներին: Պատճառը պարզ է. տեսարժան վայրերը, որոնք գրավում են ճանապարհորդներին, գտնվում են վերին հատվածում, ավելի ճիշտ ՝ Էզ գյուղում, որը գտնվում է ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա:

Հավանաբար չարժե Էզում մնալ Ձեր ողջ արձակուրդի ընթացքում: Գյուղը կատարյալ է մեկօրյա էքոսկուրսիայի համար: Տեղի հմայքն ու գեղեցկությունն անմիջապես աչքի են ընկնում:

Զբոսաշրջիկներին հիացնում են ժայռի գագաթից բացվող շքեղ տեսարանները: Էզի էկզոտիկ այգում կա երկու դիտահարթակ: Դրանցից մեկի պատրաստման աշխատանքները վերջերս են ավարտվել: Այգին համարվում է գյուղի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Այստեղ աճում են տարբեր տեսակի կակտուսներ, ներառյալ Հարավային Ամերիկայից բերվածները: Այս փշոտ բույսերը, ինչպես նաև այգում աճող արմավենիները շրջապատված են հին ամրոցով, որը շատ գեղեցիկ տեսք ունի:

Ըստ պատմիչների, այստեղ տեղանքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. վեցերորդ դարում: Իսկ առաջին ամրոցը հռոմեացիների կողմից սկսվեց կառուցվել մ.թ. առաջին դարում: Եթե ​​խոսենք Էզի ժամանակակից տեսքի մասին, ապա նա այսպիսին դարձել է տասը դար առաջ: Քարե տները և նեղ սալարկված փողոցները պատճառ դարձան, որ Էզն անվանեն «Հեքիաթային գյուղ»:

Էզի ամենահայտնի բնակիչը, իհարկե, Նիցշեն է, ով այստեղ ապրել է շուրջ 20 տարի: Ի հիշատակ նրա պահպանվել է «Նիցշեի արահետը», որով նա իջնում էր ծով:

Մասնավոր ինքնաթիռով դեպի Լազուրային ափ անմոռանալի հարմարավետ թռիչք իրագործելու հարցում Ձեզ կօգնի Cofrance ընկերությունը։