Կխոսենք Վենետիկի մասին, կկիսվենք արժեքավոր խորհուրդներով այն մասին, թե ինչպես պլանավորեք Ձեր ճանապարհորդությունը դեպի իտալական ամենառոմանտիկ քաղաք:

 

Վենետիկը մեկ օրում

Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Վենետիկի համար։ Կա մի կարծրատիպ, որ մեկ օրը այս քաղաքի համար բավական է։ Իրականում, Վենետիկի մթնոլորտը զգալու և նրա մեջ ընկղմվելու համար, դա շատ քիչ է։ Ճիշտ է կլինի նրան 5-6 օր հատկացնել։ Հավատացեք, Դուք կգտնեք շատ տարբերակներ Ձեր ժամանցի համար։ Նախ, բացի վենետիկյան հիմնական տեսարժան վայրերից ՝ Սան Մարկո, Կաննարեջո, Տորսո Դուրո, որտեղ կարելի է անվերջ զբոսնել, կան նաև կղզիներ՝ Մուրանո, Բուրանո, Լիդո, Տորչելո։ Նաև ոչ շատ հեռու է գտնվում Վերոնան, որտեղ հեշտությամբ կարելի է հասնել արագընթաց գնացքով մեկ օրվա ընթացքում։

Ինչպե՞ս հասնել Վենետիկ

Վենետիկում կա երկու օդանավակայան: Տրեվիզո թռչում են լոուքոսթերները: Այնտեղից Վենետիկ տեղափոխումը տևում է մեկ ժամ ավտոբուսով: Եթե սիրում եք գումար խնայել, ապա Ձեզ կտանք մի օգտակար խորհուրդ: Գնեք էկոնոմ դասի էժան տոմս դեպի ցանկացած եվրոպական քաղաք, որտեղից Ryanair-ը թռչում է Տրեվիզո: Օրինակ, Օդեսայից դեպի Կրակով գները սկսվում են 10 եվրոյից և նույն կերպ Կրակովից Տրեվիզո:

Չվերթների մեծ մասը ընդունում է Մարկո Պոլոյի օդանավակայանը։

Այնտեղից կա մի քանի տարբերակ Վենետիկի կղզային հատված հասնելու համար։ Դուք կարող եք հասնել ցամաքով, կամ ծովով: Ցամաքով Վենետիկ ավտոբուսները հասնում են մինչև հրապարակ, և այնտեղից արդեն կամ ոտքով կամրջի վրայով, կամ Vaporetto ջրային-վենետիկյան տրամվայով կարող եք հասնել Ձեր հյուրանոց: Նույնը կարելի է անել նաև տաքսիով, բայց Հռոմեական հրապարակից այն կողմ արդեն հայտնի ջրանցքներն են:

Читайте также:  Cessna Citation

Ծովով հասնելը ավելի ռացիոնալ է և հետաքրքիր: Գոյություն ունի հատուկ ջրային փոխադրամիջոց՝ Alilaguna: Գները և ժամանակացույցը կարելի է գտնել կայքում: Alilaguna-ի երթուղիները ընդգրկում են Վենետիկի ծովածոցի հիմնական կղզիները և բազային վայրերը: Այսինքն, այս տրանսպորտով կարելի է հասնել Ձեր հյուրանոցի մոտակա կանգառ:

Տոմսերը ավելի լավ է գնել ոչ թե օդանավակայանում, այլ նախապես կայքում, ընդ որում, երկու ուղղությամբ՝ դա թույլ կտա խնայել։ Բացի այդ, այս տրանսպորտը ունի ևս մեկ անվիճելի առավելություն։ Դուրս գալով ինքնաթիռից՝ նստում ես մոտորանավակի վրա և, ըստ էության, անմիջապես ընկղմվում ես ջրի վրա գտնվող քաղաքի իրականության մեջ։ Դա շատ տպավորիչ է։

Նույն ճանապարհը կարող եք նաև անցնել ջրային տաքսիով: Բայց արժեքը կլինի մի քանի անգամ ավելի բարձր։

Որտե՞ղ բնակվել Վենետիկում

Կա կարծիք, որ Վենետիկում ապրելը շատ թանկ է։  Դա այնքան էլ այդպես չէ։  Շատերը խնայելու համար ապրում են Մեստրեյում։ Դա մի փոքր քաղաք է կղզային Վենետիկից առանձնացված երկար կամրջով։ Ապրելը այնտեղ, իրոք, ավելի էժան է, բայց հասնել Վենետիկ ամեն օր, ապա երկար ճանապարհ անցնել կայարանից դեպի հիմնական վայրեր, իսկ երեկոյան հետ վերադառնալ՝ այդքան էլ հաճելի չէ։

Որտեղ բնակվել Վենետիկում, որպեսզի ձեռնտու լինի գնի տեսանկյունից։ Միանշանակ, ամենաթանկ և ամենապահանջված շրջանները գտնվում են Սան Մարկո հրապարակի և Ռիալտո կամրջի շրջակայքում։ Իսկ ահա Կաննարեջոյի, Դորսոդուրոյի, Կաստելոյի շրջանները ավելի էժան են։ Վերջին երկուսը գտնվում են Վենետիկի Կենտրոնական պալատներից հեռու, իսկ Կաննարեջոն ավելի մոտ:

Читайте также:  flydubai adds Astana to its growing network

Հյուրանոցներ ընտրել, թե՞ բնակարաններ։ Հյուրանոցները, իհարկե, ավելի թանկ կնստեն։  Բնակարանները ունեն որոշակի առավելություններ հյուրանոցների նկատմամբ։ Նախ, արժեքը ցածր է, և երկրորդ, կա կերակուր պատրաստելու հնարավորություն։ Վենետիկում տեղական ձկան շուկայից չօգտվելը մեղք է։

 

Տրանսպորտը Վենետիկում

Հասարակական և միակ տրանսպորտի տեսակը Վենետիկում Վապորետտո ջրային տրամվայներն են: Թող Ձեզ չվախեցնի մեկ ուղևորության արժեքը, որը կազմում է 7 եվրո։ Այստեղ կան որոշակի նյուանսներ։ Կարող եք ձեռք բերել մեկօրյա տոմս 20 եվրոյով և շրջել ամբողջ Վենետիկով, կազմակերպելով Ձեզ համար, ըստ էության, ջրային էքսկուրսիա կղզիների շուրջբոլորը։

Դուք կարող եք գնել տոմս երկու օրվա համար վճարելով 30 եվրո, երեք օրվա համար՝ 40 եվրո, իսկ մեկ շաբաթվա համար՝ 60 եվրո: Կանգառ մտնելիս տոմսը պետք է սկանավորել։ Մոտորանավակում ավելի լավ է նստել դիմացի ծայրին կամ հենարաններին, եթե Ձեր նպատակն է լուսանկարել և դիտել շրջակայքը։

Հայտնի գոնդոլները տուրիստական տրանսպորտ են, այդ պատճառով էժան չեն:

Մեկ ռոմանտիկ զբոսանքը արժե 80 եվրո։ Խնայելու համար խորհուրդ ենք տալիս ընկերություն որոնել: Գոնդոլում տեղավորվում է մինչև 6 մարդ։ Եթե շատ եք ցանկանում լողալ գոնդոլով, իսկ 80 եվրո պատրաստ չեք վճարել, ապա կարող եք օգտվել տրագետոյից: Ըստ էության, դա նույն գոնդոլն է միայն առանց զարդարանքների։ Այն օգտագործում են արագ տեղաշարժվելու համար այն վայրերում, որտեղ կամուրջներ չկան։ Այսպիսով, կարելի է 3-րոպեանոց զբոսանք կատարել գոնդոլով՝ վճարելով 2-3 եվրո։ Եթե արդեն սովորել եք մի քանի բառ իտալերեն, կարող եք տեղացի ձևանալ և վճարել ընդամենը 50 ցենտ։ Բայց ստիպված կլինեք տեղաշարժվել կանգնած։

Читайте также:  Ավիա չարթեր

 

Օգտակար խորհուրդներ

Վենետիկի հիմնական տեսարժան վայրերը, հատկապես պալատները, Սան Մարկո հրապարակը և Ռիալտոյի կամուրջը, ճիշտ կլինի ուսումնասիրել վաղ առավոտյան, մինչև զբոսաշրջիկների ավտոբուսների ժամանումը կամ երեկոյան ժամը վեցից հետո, երբ հեռանում են բոլոր նրանք, ովքեր եկել են Վենետիկ մեկ օրով: Լավագույն լուսանկարների համար ամենահարմար ժամանակը  լուսաբացն է։ Այդ ժամանակ  քաղաքը բոլորովին դատարկ է և ամբողջությամբ Ձեր տրամադրության տակ։

Վենետիկում պետք է կրել հարմարավետ կոշիկներ։ Նեղ փողոցներ, կամուրջներ, հեռավորություններ, որոնք, այսպես թե այնպես, պետք է հաղթահարել ոտքով և առանց հարմարավետ կոշիկների դա անելը շատ դժվար կլինի։ Զգուշացեք այն մարդկանցից, ովքեր Ձեր ձեռքը ինչ-որ բան են դնում, լինի  դա վարդեր կամ աղավնիների համար կեր: Վարդերի համար ստիպված կլինեք տպավորիչ գումար վճարել, իսկ աղավնիների կերակրման համար կարող եք հեշտությամբ ստանալ տուգանք ոստիկանության կողմից։

Սուրճը, թխվածքը և նույնիսկ կոկտեյլը սրճարանում Ձեզ վրա ավելի էժան կնստեն, եթե սեղանի շուրջ չնստեք և այդ ամենը վերցնեք Ձեզ հետ։

Cofrance ընկերությունը կազմակերպում է Ձեզ համար մասնավոր ինքնաթիռով հարմարավետ թռիչք դեպի Վենետիկ մոլորակի ցանկացած կետից։ Կպատվիրենք Ձեզ համար հյուրանոց կամ բնակարան, կապահովվենք տեղափոխումը օդանավակայանից նշված վայրը և հակառակը։ Դիմեք մեզ, մենք միշտ կապի մեջ ենք։

 

 

Translate »