Ճապոնիան մի երկիր է, որտեղ միշտ ուզում ես վերադառնալ և միշտ նոր բան բացահայտել: Առաջին հերթին պետք է տեսնել նրա մայրաքաղաքը:

Տոկիո

Տոկիոն համարվում է աշխարհում ամենամեծ քաղաքային ագլոմերացիան: Մեկ մունիցիպալիտետը մյուսից առանձնանում է փողոցի տարբեր կողմերով: Այս հսկայական «մրջնաբնում» ապրում է ավելի քան 35 միլիոն մարդ: Ճապոնիայում պետք է հաշվի առնել ևս մեկ կարևոր գործոն: Այստեղ փողոցների անուններ գործնականում գոյություն չունեն, իսկ բոլոր համարները քաոսային ձևով են դասավորված ՝ սովորաբար ըստ շինարարության ժամանակի:  Այստեղ հնարավոր է տեղաշարժվել միայն առցանց քարտեզներով:

Նման պայմաններում քաղաքում մեքենա վարելը հեշտ չէ: Հասարակական տրանսպորտը ավելի հուսալի է և արագ: Տոկիոյի մթնոլորտը զգալու համար առաջին հերթին պետք է լինեք մետրոյում: Տոկիոյի մետրոպոլիտենն այսօր աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկն է: Այն տարեկան փոխադրում է ավելի քան 3,5 միլիարդ ուղևոր և ուղևորահոսքի ցուցանիշով երկրորդ տեղում է: Պատվավոր առաջին տեղը զբաղեցրել է Պեկինի մետրոն:

Տոկիոյի մետրոյից առաջին տպավորությունն այն է, կարծես դժոխք ես ընկել: Առաջին վայրկյանների շոկից հետո սկսվում է ամենահետաքրքիրը: Նայելով ուշադիր, հասկանում ես, որ ուղևորների ողջ տեղաշարժը խստորեն կանոնակարգված է: Հատակին արված նշաններին հետևելով ուղևորները կանգնում են իրենց տեղում և հանգիստ սպասում գնացքին:

Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր կայարանում կա սպիտակ ձեռնոցներով մետրոպոլիտենի աշխատող (օսիյա), որի պարտականությունները ներառում է ուղևորներին տեղավորումը և գնացքի ճանապարհումը: Այս աշխատողները պահում են դռները և, անհրաժեշտության դեպքում, մարդկանց խցկում են վագոնների մեջ, ընդ որում, քիչ ջանքեր չեն գործադրում:

Մետրոյի վագոնում ընդունված չէ զրուցել, իսկ բջջային հեռախոսները պետք է դնել անձայն ռեժիմի վրա: Վագոնում այնքան հարմարավետ է և հանգիստ, որ շատ ուղևորներ օգտվում են առիթից և քնում են: Մետրոպոլիտենի աշխատանքի հստակությունը ապշեցնում է։ Այն աշխատում է ժամացույցի պես: Մետրոն կանոնավոր կերպով մաքրում են փոշեկուլով, իսկ յուրաքանչյուր կայարանում կան անվճար զուգարաններ: Ճապոնիայում հասարակական տրանսպորտը բոլոր առումներով կարելի է էտալոն համարել:

Առաջին անգամ հայտնվելով Տոկիոյում այնպիսի զգացողություն եք ունենում,  կարծես սա զուգահեռ իրականություն է: Մեկ այլ աշխարհ, այլ օրենքներ։ Կարծես աշխարհում գոյություն ունի մեկ այլ քաղաքակրթություն, որը զարգացել է մերից առանձին:

Սկզբում շատ բաներ անհասկանալի են, բայց Տոկիոյին միշտ առաջին հայացքից սիրահարվում ես: Փողոցները կատարյալ մաքուր են: Փողոցները բառացիորեն փայլեցնում են խոզանակներով: Աղբը դրսում չեն թափում, այլ վերցնում են իրենց հետ, այնպես որ մայթերին սովորական աղբամաններ չեք գտնի: Փողոցներում ծխողների համար հատուկ տեղեր կան: Եվ բոլորը հետևում են ընդունված նորմերին: Եվ տեղական զուգարանների կառավարման վահանակը ավելի շատ կոճակներ ունի, քան մեր բջջային հեռախոսները:

Էլեկտրոնիկան ամենուր է: Նույնիսկ շինհրապարակներում հաշվիչներ են տեղադրված, որպեսզի աղմուկի մակարդակը չաճի և գտնվի թույլատրելի սահմաններում: Ճապոնացիները խնայում են տարածությունը, ինչը նրանց մեծապես պակասում է:

Տոկիոյի փողոցներում հաճախ կտեսնեք ընտանի կենդանիներ։ Այստեղ կա 20 միլիոն կենդանի և 15-ից ցածր միայն 17 միլիոն երեխա: Այստեղ փողոցում փոքր երեխայի հանդիպելը ավելի դժվար է, քան շուն տեսնելը: Երեխայի համար դայակ գտնելը ավելի դժվար է, քան շների մանկապարտեզ գտնելը: Ինչքան էլ դա դաժան է հնչում, նորապսակների համար ավելի հեշտ է շուն ձեռք բերելը, քան երեխա ունենալը, քանի որ կյանքը Տոկիոյում շատ թանկ է:

Ճապոնացիները անխոնջ գործամոլ են: Նույնիսկ նոր տերմին է հայտնվել` կարոշի (ճապ. 過労死 ), որը նշանակում է մահ աշխատանքից գերհոգնածության հետևանքով: 2016 թ.-ին կարոշիից մահացել է 200 մարդ (ըստ պաշտոնական վիճակագրության): Բայց, արդարության համար պետք է նշել, որ ճապոնացիները երբեմն իրենց թույլ են տալիս հանգստանալ:

 

HanamiՃապոնիայի հիմնական ոչ օրացուցային տոն

Հանամին  ծաղիկներով հիանալու ճապոնական ավանդույթ է, մասնավորապես ՝ սակուրայով: Այս հաճույքը կարճաժամկետ է: Սակուրան ծաղկում է տարվա մեջ ընդամենը 7-10 օր, և զբոսաշրջիկների համար դժվար է կռահել, թե երբ դա տեղի կունենա:

Հետևաբար, յուրաքանչյուր տարի Ճապոնիայի յուրաքանչյուր առանձին շրջանի համար հատուկ քարտեզ է կազմվում, որտեղ նշվում է, թե երբ տվյալ տարածաշրջանում պետք է ծաղկի սակուրան:

Սակուրայի ծաղկման սեզոնին ճապոնացիների կյանքը, իհարկե, չի դադարում: Սա նման է կարճ արձակուրդի, երբ կարող եք մի փոքր շունչ քաշել, ցրվել խնդիրներից և անհանգստություններից, վայելել ծաղկող բնությունը և խորհել հավերժության մասին: Որոշ այգիներ ամբողջովին ծածկված են սակուրայի ծաղիկներով: Եվ երբ արևը դուրս է գալիս, և երկինքը մոխրագույնից կապույտ է դառնում, Ձեր առջև բացվում է մի ապշեցուցիչ պատկեր։

Հանամիի մեկ այլ առանձնահատկություն` ճապոնացիների սովորությունը ծառերի տակ հավաքվել` ուտել, խմել, զվարճանալ, շփվել … ճիշտ այնպես, ինչպես մեր մայիսյան տոներին է, միայն առանց խորովածի և շատ ավելի քիչ ալկոհոլի:

Ճապոնիայի շատ քաղաքներում բարձրախոսներ կան: Սա համակարգ է, որը կոչված է նախազգուշացնելու վերահաս երկրաշարժի մասին: Դրանցից տարեկան մոտ 15 000 է լինում: Ճապոնացիները, ինչպես երեխաներ, ուրախանում են ձյան վրա, որը այստեղ հաճախ չի լինում:

 

Կիոտո

Կիոտոն Ճապոնիայի նախկին մայրաքաղաքն է: Քաղաքը Տոկիոյի ճիշտ հակադրությունն է: Այստեղ երկնաքերեր չկան, չկա այդ խենթ ռիթմը, որը կա մայրաքաղաքում: Այստեղ է ավանդական Ճապոնիան, որը մենք գիտենք Ակիրա Կուրոսավայի գրքերից և ֆիլմերից:

Կիոտոյում կգտնեք աներևակայելի մեծ թվով տաճարներ: Նրանք տեղակայված են ամեն քայլափոխին: Դրանք 2000-ից ավել են: Տասը օրը չի բավականացնի բոլորը տեսնելու համար: Այստեղ կան նաև շատ դասական ճապոնական շենքեր, որոնք բոլորն էլ գերազանց վիճակում են: Այն փաստը, որ այս բոլոր ճարտարապետական ​​գլուխգործոցները գոյատևել են մինչև օրս, իսկական հրաշք է:

Ամերիկայի կողմից ատոմային ռմբակոծման ցուցակի առաջին տեղում էր Կիոտոն: Բայց ամերիկյան հանձնաժողովի խորհրդականը, որը պատասխանատու էր ատոմային հարվածի ենթակա քաղաքների ցուցակը կազմելու համար, իր մեղրամիսն անցկացրեց Կիոտոյում: Այնուհետև նա հեռացրեց ցուցակից Կիոտոն և այն փոխարինեց Նագասակիով: Այսպիսով, Կիոտոյին հաջողվեց խուսափել տխուր ճակատագրից:

Կիոտոյի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել կիմոնոյով աղջիկների: Մոտ 300 գեյշա դեռ աշխատում է այստեղ: Կան հին թաղամասեր, իսկ տեղական սակուրան նույնիսկ ավելի շքեղ է, քան Տոկիոյինը: Եթե ​​ուզում եք զգալ հին Ճապոնիայի ոգին, եկեք Կիոտո:

Եթե ցանկանում եք մասնավոր ինքնաթիռ վարձակալել, ապա Cofrance ընկերությունը կընտրի Ձեզ համար լավագույն տարբերակը: Ձեր արձակուրդը կամ գործուղումը հարմարավետ և անմոռանալի կլինի: Դիմեք մեզ: