Բիզնես-ջեթեր – այս շքեղ և թանկ խաղալիքների կամ այսպես կոչված բանող ձիերի ցեղատեսակը առաջացել է այլ ռեակտիվ ինքնաթիռների հետ միասին: Այսօր մենք կանդրադառնանք այս դասի առաջին ներկայացուցիչներից մեկին:

 

Lockheed JetStar

Ռեակտիվ ադմինիստրատիվ ինքնաթիռը, նույն ինքը՝ բիզնես ջեթը, մշակվել է Lockheed ընկերության կողմից 50-ականների վերջին: Jetstar- ը, ըստ էության, հանդիսանում է սերիական առաջին բիզնես ջեթը, որը այս տեսակի ինքնաթիռների արագ աճի սկիզբը դրեց և, միևնույն ժամանակ, բավականին երկար ժամանակ հանդիսանում էր իր դասի լավագույններից մեկը:

Եկեք ծանոթանանք: L-329 կամ L-13-29 նախագիծը սկսվել էր Lockheed ընկերության կողմից 1950-ականների սկզբին, այն ժամանակ, երբ ավիացիոն ինդուստրիայում մեկը մյուսի հետևից ի հայտ էին գալիս սկզբում ռեակտիվ ռազմական ինքնաթիռներ, իսկ այնուհետև հաջորդեցին քաղաքացիական օդանավերը: Բավարար ռեսուրսներ չունենալով լիարժեք խոշոր առևտրային ինքնաթիռներ ստեղծելու համար, ինչպես, օրինակ, դա անում էին Boeing- ը և Douglas-ը,  Lockheed ընկերությունը կենտրոնացել էր ոչ մեծ մեքենայի ստեղծման վրա, որը կարող էր տեղափոխել ընդամենը մի քանի մարդ, բայց միևնույն ժամանակ պետք է ունենար ավագ եղբայրների թռիչքային բնութագրերը:

Քաղաքացիական սեկտորը բավականին եկամտաբեր էր հանդիսանում, բայց այդ ժամանակ ռեակտիվ ինքնաթիռները արտասովոր էին և վտանգ կար, որ նման օդանավերը պահանջարկ չեն ունենա: Իսկ ահա կառավարական կառույցներն ու հատկապես զինվորականներն այդ ժամանակ մեծ ոգևորությամբ ձեռք էին գցում ոլորտի մեջ եղած ամեն ինչին: Ի սկզբանե զինվորականներն էին նախատեսվում որպես հիմնական հաճախորդ:

1950-ականների կեսերին ռազմաօդային ուժերը սկիզբ դրեցին UTX ծրագրին, որի շրջանակներում ցանկանում էին ձեռք բերել ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռներ, որոնք կարող էին բեռներ, ուղևորներ տեղափոխել և իրականացնել տարբեր հատուկ առաջադրանքներ: Տենդերի հիմնական մասնակիցներն էին Lockheed-ը իր Jetstar- ով, McDonnell- ը իր 119 մոդելով, ինչպես նաև North American-ը իր Saberliner- ով:

Պարզվեց, որ ամենապարզ տարբերակը  Sabreliner-ն էր ՝ բավականին թեթև երկշարժիչանի ինքնաթիռը, որը տեղավորում էր մինչև յոթ ուղևոր: North American-ը ստեղծեց հենց այն, ինչ ուզում էին զինված ուժերը` նվազագույն ռիսկերով, ավելին` խնայելով և կիրառելով որոշ լուծումներ, որոնք արդեն կիրառվել էին իրենց կողմից արտադրված և արդեն հայտնի դարձած F-86 Sabre կործանիչների վրա: Ընկերությունը հատուկ շեշտում էր այդ կապը:

McDonnell ինքնաթիռը, ի տարբերություն մրցակիցների, բավականին համարձակ կոնստրուկցիա ուներ` ցածրապլան, որն ուներ չորս շարժիչ թևի տակ: Զարմանալի է նման փոքր ինքնաթիռի համար:

Lockheed- ը փորձեց գտնել ոսկե միջինը և ստեղծել ավելի մեծ ինքնաթիռ, որոշակի ռիսկերի գնալ, բայց առանձնապես շատ չտարբերվել: Jetstar- ն ավելի դասական կոնստրուկցիա ուներ` շարժիչներ ֆլուզելյաժի հետևի հատվածում, փոքր նետաձևության թև և խաչաձև պոչ:

Ընդհանուր կառուցվածքով, այն նման էր վերջերս ստեղծված ֆրանսիական Sud Aviation Caravelle- ին, որն իրեն բավականին արժանիորեն դրսևորեց:

1957 թ.-ին Lockheed- ի գործարանում հավաքվեց երկու նախատիպ, որոնք հագեցած էին բրիտանական տուրբոռեակտիվ շարժիչներով: Այդ ժամանակ այդ շարժիչները նոր էին ի հայտ եկել և իսկական հրաշք էին թվում, որոնք ժամանակի ընթացքում դարձան տարբեր ինքնաթիռների ուժասարքերի հիմքը: 1957 թ.-ի սեպտեմբերին այդ շարժիչներով Jetstar նախատիպն առաջին անգամ օդ բարձրացավ:

Առաջին նախատիպը, նույնիսկ այսօրվա չափանիշներով բավականին սովորական բիզնես ինքնաթիռ է: Երկրորդը ավելի էկզոտիկ էր: Դրա առանձնահատկությունը թռիչքի հեռավորության մեծացումն էր, որին հասել էին թևին երկու վառելիքի բաքեր միացնելով: Շատ գոհ մնալով բրիտանական շարժիչներից, Lockheed– ը ցանկանում էր դրանք հետագայում ևս գնել իրենց ինքնաթիռների համար:

Բայց զինվորականները (հիմնական հաճախորդները) պահանջում էին, որ ուժասարքը ամերիկյան լիներ: Երկարատև աշխատանքից հետո ինժեներները հասան չորս շարժիչանոց սխեմային, մի շարք էլեմենտների վերանայմանը և արդեն գոյություն ունեցող շարժիչներին ևս երկուսի ավելացմանը: Նման սխեման կոմպրոմիսային էր, բայց նաև հեռանկարային էր համարվում:

Ինքնաթիռը ավելի մեծ և նույնիսկ ավելի ծանր էր դարձել: Բայց տնտեսության և բնութագրերի առումով 60-ականների համար Jetstar- ը բավականին լավն էր: Նաև, որոշ ժամանակ անց, շուկայում չորս շարժիչները օգտակար դարձան: Այդ ժամանակի ռեակտիվ շարժիչների հուսալիությունը շատ հարաբերական էր: Գնորդները վախենում էին դրանց խափանման պատճառով հնարավոր աղետներից: Այո, և երկշարժիչանի ինքնաթիռներն ունեին թռիչքային սահմանափակումներ: 1959 թ.-ին աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել էր: Սերիական տարբերակները սկսեցին թռչել արդեն 60թ.-ին:

Զինվորականները որպես տենդերի հաղթող ընտրեցին North American-ի  ամենապարզ նախագիծը: Lockheed մոդելը նույնպես պատվերներ ստացավ, բայց միայն մեկուկես տասնյակ ինքնաթիռ: Այս շրջադարձը ընկերության համար խնդիր ստեղծեց: Այսքան ժամանակ ու ջանք ներդնել հանուն մեկուկես տասնյակ մեքենաների, վիրավորական էր: Մյուս կողմից, նրանք արդեն ստեղծել էին ինքնաթիռ, որն իրեն վատ չէր դրսևորում:

Եվ քանի որ պետությունը չի ցանկանում գնել, ուրեմն թող մասնավոր սեկտորը գնի: Առևտրային շուկա մտնելու ռիսկերը դեռ բավականին մեծ էին, բայց ինքնաթիռը արդեն կար: Ի վերջո, Lockheed-ը ուշադրությունը սևեռեց քաղաքացիականի ինքնաթիռի վրա: Այս որոշումը Jetstar-ին դարձրեց սերիայով մատակարարվող աշխարհում առաջին բիզնես ինքնաթիռը:

Լինելով 50-ականներին արտադրված առաջին բիզնես-ջեթը, Jetstar- ը, ժամանակակից չափանիշներով ևս կարող է համարվել այս դասի բավականին տիպիկ ինքնաթիռ, չնայած մի շարք էկզոտիկ լուծումներին: