Եթե մինչև վերջերս առանց ուղեկցի թռչող երեխան առնվազն զարմանք էր առաջացնում, ապա այսօր ամեն ինչ կտրուկ փոխվել է: Փոքրիկ ուղևորները կարող են թռչել ինքնաթիռով նույնիսկ առանց ծնողների, ովքեր միշտ չէ, որ հնարավորություն ունեն ուղեկցել երեխային, ինչը մի շարք օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված: Այնուամենայնիվ, դա խոչընդոտ չի հանդիսանում, քանի որ ավիափոխադրողները ոչ միայն թույլ են տալիս երեխաներին օդային ճանապարհորդություններ իրականացնել, այլև ստեղծում  են բոլոր պայմանները անվտանգ թռիչքի համար:

Առանց ուղեկցի թռիչքը մի շարք կարևոր առավելություններ ունի: Նախ՝ երեխան ինքնուրույնություն է սովորում և երկրորդ՝ ծնողները ստիպված չեն փոխել իրենց պլանները միայն նրա համար, որպեսզի լինեն իրենց որդու կամ դստեր հետ թռիչքի ընթացքում: Բացի այդ, դա անմոռանալի տպավորություններ է պարգևում փոքրիկ ճանապարհորդներին:

Տարիքային ինչ սահմանափակումներ կան առանց ուղեկցի թռչող երեխաների համար

Ավիափոխադրողներն առաջարկում են երկու տարբերակ առանց ծնողների թռչող երեխաների համար.

  • Երեխան թռչում է առանց ուղեկցի, ինչպես մեծահասակ ուղևորը,
  • Երեխան թռչում է գտնվելով ավիաընկերության անձնակազմի հսկողության ներքո, ինչպես ինքնաթիռում, այնպես էլ օդանավակայանում:

Ռուսաստանի Դաշնության տարածքում ավիափոխադրումները, այդ թվում  անչափահաս երեխաների առանց ծնողների ուղեկցության թռիչքները կարգավորող  մի շարք կանոններ են գործում, ըստ որոնց, երեխան,  որն արդեն 12 տարեկան է, իրավունք ունի թռչելու առանց ավիաընկերության աշխատակիցների հսկողության: 2 տարեկանից բարձր երեխաներին ուղեկցում է ավիաընկերության աշխատողը:

Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշում, թե որ տարիքում է թույլատրվում երեխաներին առանց ուղեկցի օդանավ նստել: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող կանոնները կարող են չհամընկնել արտասահմանում հաստատված օրենքների հետ: Միջազգային թռիչքների դեպքում անհրաժեշտ է համաձայնեցնել թռիչքի բոլոր մանրամասները՝ ելնելով գործող կանոններից:

Սովորաբար, ավիաընկերությունները 5 տարեկանից ցածր երեխաներին առանց հարազատների չեն թույլատրում ինքնաթիռ նստել, և պահանջում են, որպեսզի 15 տարեկանից ցածր երեխաների հետ ուղեկցող անձ լինի:

Ավիաընկերության աշխատակիցների կողմից երեխայի ուղեկցումը կազմակերպելու համար անհրաժեշտ է մի շարք փաստաթղթեր ձևակերպել: 16-17 տարեկան դեռահասների համար հնարավոր է ուղեկցում ձևակերպել նաև ավիափոխադրողի ներկայացուցիչների միջոցով, ինչպես նաև այս տարիքի ճանապարհորդներին թույլատրվում է առանց ուղեկցի թռչել: Ընտրությունը Ձերն է:

Ստորև ներկայացված է այն ընկերությունների ցանկը, որոնք թույլ են տալիս 12 տարեկանից բարձր երեխաներին թռչել առանց ուղեկցի.

  • Աերոֆլոտ,
  • Բրիթիշ Էյրվեյս:

14 տարեկանից բարձր երեխաներին թույլատրում են թռչել հետևյալ ընկերությունները.

  • Դելտա,
  • KLM:

Սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ եթե օդային ճանապարհորդության ընթացքում նախատեսվում է միջանկյալ վայրէջք, ապա առանց ծնողների ուղեկցության կարող են թռչել միայն 16-17 տարեկան երեխաները: 8 տարեկանից բարձր երեխաները պետք է թռչեն ավիաընկերության աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ մինչ այս տարիքին հասնելը միայն հարազատների և ազգականների հետ:

Ամեն դեպքում, անհրաժեշտ է ճշտել թռիչքի պայմանները այն ավիաընկերությունից, որի ծառայություններից ցանկանում եք օգտվել: Անհրաժեշտ է նախօրոք ձևակերպել բոլոր փաստաթղթերը, որպեսզի երեխայի թռիչքը տեղի ունենա առանց խոչընդոտների:

Ուղեկցման ծառայությունների արժեքը սահմանվում է ավիաընկերության կողմից: Մոտավոր արժեքը տատանվում է 40-ից 100 եվրոյի սահմաններում: