VIP ավիափոխադրումները տարեցտարի ավելի ու ավելի է պահանջված են դառնում: Եվ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝

  • Թռիչքները իրականացվում են ցանկացած ուղղությամբ, աշխարհի ցանկացած վայր,
    • հարմար ժամանակ Ձեզ համար,
    • առավելագույն կոմֆորտով,
    • ինտերնետ մուտքի հնարավորությամբ հենց ինքնաթիռում,
  • պրոֆեսիոնալ ​​սպասարկմամբ,
    • ընտանիքի, ընկերների, գործընկերների հետ թռչելու հնարավորությամբ, այսինքն, առանց կողմնակի անձանց,
    • անձնական մենեջերի ուղեկցմամբ, սկսած թռիչքի պատվիրումից մինչև ինքնաթիռի ընտրված վայրում վայրէջք կատարելը,
  • գաղտնիության ապահովմամբ:

 

Գործարար մարդկանց գնալով ավելի ու ավելի են գրավում վերընշված պայմանների առկայությունը թռիչքների ժամանակ, քանի որ դրանք ապահովում են ժամանակի զգալի խնայողություն և գործերով զբաղվելու հնարավորություն են տալիս:

Cofrance ընկերությունը երկար տարիներ է, ինչ գործում է VIP ավիափոխադրումների շուկայում: Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Հայաստան և ամբողջ Եվրոպան՝ այն տարածքներն են, որտեղ մենք առաջարկում ենք բարձրակարգ ծառայություններ մասնավոր ավիափոխադրումների բնագավառում: Ավելին, մենք հանդիսանում ենք NBAA և EBAA հեղինակավոր մասնագիտացված ​​կազմակերպությունների անդամ:

Մեզ մոտ Դուք կարող եք վարձակալել՝
• Կոմպակտ թեթև ինքնաթիռներ,
• Միջին հեռավորության ավիալայներներ,
• Երկար հեռավորության ավիալայներներ:

VIP ավիափոխադրման պատվերի ձևակերպումից սկսած մինչև թռիչքի ավարտը, Ձեզ հետ անընդհատ կապի մեջ կլինի պրոֆեսիոնալ անձնական մենեջերը, ում միջոցով կկարողանք կարգավորել ուղևորության բոլոր նրբություններն ու մանրամասները:

Մեր օդանավերի սրահները աչքի են ընկնում իրենց առավելագույն հարմարավետությամբ, որոնք կահավորված են հաշվի առնելով գործարարների հատուկ կարիքները: Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք անցկացնել գործնական հանդիպումներ հենց օդում: Մենք դրանց համար ունենք հատուկ սրահներ ապահովված ինտերնետ հասանելիությամբ:

Նույնիսկ թռիչքից առաջ կհամոզվեք, թե որքան հարմարավետ է մասնավոր ավիափոադրման տարբերակն ընտրելը՝ չկան հերթեր և բազմամարդ սրահներ: VIP հաճախորդներին առաջարկվում են հատուկ պայմաններ և առանձին տերմինալներ:
Թռիչքի ընթացքում Ձեզ կառաջարկվեն համեղ ուտեստներ: Ճաշացանկը ընտրում եք անձամբ, իսկ Ձեր անձնական մենեջերը կպատվիրի այն ամենը, ինչ ընտրել եք թռիչքից առաջ, ներառյալ ալկոհոլային խմիչքները:
Մեր կողմից նախատեսված է ամեն ինչ, որպեսզի ժամանցը ինքնաթիռում լինի հետաքրքիր: Մենք առաջարկում ենք կինոֆիլմեր, գրքեր, ամսագրեր, իսկ եթե Դուք թռչում եք ընտանիքի և երեխաների հետ՝ նաև բազմաթիվ այլ զվարճանքներ: Թռիչքի ժամանակն անցնում է աննկատ:
Հետթռիչքային ծառայություններ
Նախատեսված վայրում վայրէջք կատարելուց հետո մեր հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու նաև այլ ծառայություններից: Ձեր անձնական մենեջերի միջոցով կարող եք պատվիրել VIP փոխադրում օդանավակայանից:

Դուք կարող եք օգտվել ներկայացուցչական դասի մեքենայի կամ ուղղաթիռ-տաքսի ծառայություններից, որոնք թույլ կտան հնարավորինս արագ հասնել անհրաժեշտ վայր` շրջանցելով խցանումները:
VIP թռիչքների արժեքը

 

VIP թռիչքի արժեքը կախված է մի քանի գործոններից՝
• ինքնաթիռի մոդելից,
• թռիչքի երթուղուց,
• լրացուցիչ ծառայությունների մատուցումից:
VIP թռիչքի մեկ ժամվա միջին արժեքը կազմում է 3000 եվրո:
Ուղղաթիռով կարճ հեռավորությունների վրա թռիչք իրականացնելը արժե 200-500 պ.մ.:
Cofrance SARL – ամեն ինչ Ձեր հարմարավետության համար: