Վանաձորի մասին ինֆորմացիան շատ քիչ է: Այս վայրը զբոսաշրջիկների շրջանում այնքան էլ մեծ պահանջարկ չի վայելում, բայց անկասկած արժանի է, որ իր մասին խոսեն:

Քաղաքի մասին երեք ամենահետաքրքիր փաստերը.

  • Վանաձորը բնակչության թվով Հայաստանի երրորդ քաղաքն է, որտեղ ապրում է 80 000 մարդ։
  • Խորհրդային տարիներին Կիրովական քաղաքը (ինչպես ավելի վաղ կոչվում էր Վանաձորը) քիմիական արդյունաբերության կենտրոնն էր: Այստեղ կար մոտ 30 գործարան, որոնց մեծ մասն այժմ չի աշխատում։
  • Բնությունն այստեղ շատ գեղեցիկ է:

Քաղաքի կենտրոնական հրապարակը կոչվում է Հայք, իսկ խորհրդային ժամանակներում այն կոչվում էր Կիրովի անվան հրապարակ: Վանաձորի կենտրոնում տեղակայված երեք հիմնական շենքերն են ՝ Գուգարք հյուրանոցը, մարզպետարանի և քաղաքապետարանի շենքերը: Վերջինս զարդարված է չորս արձաններով, որոնք խորհրդանշում են զարգացման չորս հիմնական ուղղությունները` կրթություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և բանակ:

Վանաձորի համալսարանից ոչ հեռու է գտնվում «Արցախ» պուրակը և փոքրիկ, բայց շատ հարմարավետ ջազ սրճարանը, որտեղ կարելի է գեղեցիկ կենդանի կատարմամբ ջազ ունկնդրել: Վանաձորը ասոցացվում է նաև ռոքի հետ: Քաղաքում կա յոթ ռոք խումբ ՝ CLOCKER, LAV ELI, VORDAN KARMIR, LOUSNELIUS և այլն:

Մինչև 1935 թվականը քաղաքը կոչվում էր Ղարաքիլիսա, 1935 թվականից 1992 թվականը ՝ Կիրովական, իսկ 1992 թվականից մինչ օրս ՝ Վանաձոր:

Քաղաքում է գտնվում Հենրիխ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնը։ Կենտրոնի շենքը նախկինում պատկանում էր Աբովյանների մեծահարուստ ընտանիքին: Խորհրդային տարիներին այնտեղ գործում էր թոքերի հիվանդությունների բուժման կենտրոն: Առաջին ռենտգեն ապարատը Վանաձոր է բերել Աբովյանների ընտանիքի ներկայացուցիչներից մեկը: Բայց անշահախնդիր արարքը չգնահատվեց խորհրդային իշխանությունների կողմից, որոնց թվում էր, թե ապարատը նպատակ ունի որոնել թաքցված գանձեր և Աբովյանների ընտանիքի ներկայացուցչին ուղարկեցին Սիբիր:

Վանաձորում կա 7 զբոսայգի: Սա շատ կանաչ քաղաք է: Խորհրդային տարիներին այստեղ զարգացած էր քիմիական արդյունաբերությունը: Այսօր գործում են միայն երեք գործարան, որոնց արտադրության ծավալները աննշան են:

Այսօր Վանաձորը նայում է առաջ, ստեղծում է նորագույն տեխնոլոգիական կենտրոններ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի առաքելությունն է քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի: Կենտրոնը զբաղվում է մենթորությամբ, մարքեթինգով և առաջխաղացմամբ, համաշխարհային շուկայում բիզնես կապերի հաստատմամբ ՏՏ ստարտափների և ընկերությունների համար:

Բացի այդ, նա դասեր է անցկացնում սկսնակ ծրագրավորողների համար, օգնում է գործող ընկերություններին դասընթացների և սեմինարներ անցկացման գործում և այլն: