Ո՞րն է օդային փոխադրումների իրական ազատությունը: Դա անկախությունն է օդանավակայանի և ավիափոխադրողի աշխատանքային գրաֆիկից: Դա հնարավորությունն է ինքնուրույն որոշում կայացնելու թռիչքի օրվա և ժամանակի վերաբերյալ:

VIP ինքնաթիռի վարձակալություն նախընտրում են հաջողակ մարդիկ, որոնք պատրաստ են վճարել հարմարավետության և բարձրակարգ ծառայության համար:

Մասնավոր չվերթների առավելությունները

Մասնավոր թռիչքները շատ առավելություններ ունեն կանոնավոր չվերթների համեմատ՝

  • Վարձակալելով ինքնաթիռ կարող եք 100% հանգիստ լինել օդանավի տեխնիկական վիճակի համար, հատկապես, եթե պայմանագիր եք կնքել հուսալի բրոքերի՝ AVIAV TM (Cofrance SARL) ընկերության հետ:

Մասնավոր ինքնաթիռների ուղևորներին առաջարկվում են լրացուցիչ ծառայությունների լայն ընտրանի՝ գրասենյակ, թռիչքի ժամանակ օնլայն ռեժիմով բանակցությունների վարման հնարավորություն, պատվիրատուի ցանկություններին համապատասխան ճաշացանկ:

  • Կարող եք թռիչք պատվիրել նույնիսկ մեկնումից չորս ժամ առաջ և չկա ավիատոմսերի նախապես ամրագրման կամ գնման անհրաժեշտություն:

VIP ինքնաթիռի վարձակալության գինը

Ինքնաթիռի վարձակալության արժեքը ձևավորվում է հիմնվելով մի քանի գործոնների վրա, ինչպիսիք են օդանավի տարիքը և մոդելը, թռիչքի երթուղին, հեռավորությունը, լրացուցիչ ծառայությունների շրջանակը:

Ստորև բերված է չորս ուղևորների համար մասնավոր ինքնաթիռի վարձակալության միջինացված արժեքը:

Մոսկվայից թռիչքը դեպի ֆրանսիական Կուրշեվել լեռնադահուկային կուրորտ արժե մոտ 40 հազար եվրո: Մոսկվայից Շամբերի հնարավոր է հասնել 25-30 հազար եվրոյով:

Մոսկվայից Նիցցա մեկ ուղղությամբ մասնավոր թռիչքի արժեքը կազմում է 12 հազար եվրո, իսկ երկու ուղղությամբ` մոտ 30 հազար եվրո:

Մասնավոր ինքնաթիռով Մոսկվայից Լոնդոն և հակառակ ուղղությամբ թռիչքը արժե 33 հազար եվրո: Փարիզ հնարավոր թռչել վճարելով 14 հազար եվրո:

Եթե ​​ցանկանում եք Մոսկվայից թռչել Ամստերդամ, պատրաստ եղեք վճարել  27 հազար եվրո  միակողմանի չվերթի համար:

Իմանալ ինքնաթիռի վարձակալության գինը

Թռչեք VIP ինքնաթիռներով AVIAV TM (Cofrance SARL) օգնությամբ և բացահայտեք հարմարավետության նոր կողմերը