Հայաստանում ինքնաթիռի վարձույթ

Վարձակալեք ինքնաթիռ Հայաստանում

 

Կանոնավոր թռիչքների անհարմարություններն ավելի ու ավելի շատ հարուստ մարդկանց են դրդում վարձակալել ինքնաթիռ Հայաստանում: Պատվերը կատարվում է տարբեր նպատակներով. որոշ հաճախորդներ բիզնես-թռիչքներ են իրականացնում, իսկ որոշներն էլ պարզապես մեկնում են հանգստի:

Իր ծառայություններն է առաջարկում Aviav TM ընկերությունը, որը հանդիսանում է Cofrance SARL ընկերության մասնաճյուղը: Նա մատուցում է մասնավոր ինքնաթիռների, բիզնես-ջեթերի վարձակալության ծառայություններ և առաջարկում է երթուղիների բոլոր հնարավոր տարբերակները:

Հեռախոսով կամ կայքի միջոցով խորհրդակցելով ընկերության մասնագետների հետ, պատվիրատուն կարող է ընտրել իր համար օպտիմալ պարամետրերը: Ընկերության աշխատակիցները գտնվում են կապի մեջ 24/7 ռեժիմով և սիրով կտրամադրեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Ի թիվս այլ բաների, մասնավոր ջեթի վարձակալությունը թույլ է տալիս խնայել զգալի գումարներ:

Ծախսերի կրճատումը հատկապես կարևոր է գործարարների համար, որոնք հաճախ են թռիչքներ իրականացնում: Ընկերության կայքում նրանք կարող են համեմատել թռիչքների գները և ընտրել համապատասխան առաջարկը:

Арендовать самолет в Армении

 

Տեխնիկական բազա

Որպեսզի Հայաստանում ինքնաթիռ վարձակալեք, որի գինը ձևավորվում է մի քանի չափանիշների հիման վրա, անհրաժեշտ է նախևառաջ կողմնորոշվել օդանավի ընտրության հարցում: Ցուցակում ընդգրկված են առաջատար արտադրողների օդանավերը՝ սկսած Boeing-ից և Airbus-ից մինչև Cessna: Մոդելները վերաբերվում են թեթև, միջին կամ ծանր օդանավերի դասին: Դրանցից է կախված ուղևորների քանակը և օդանավում գրասենյակ կազմակերպելու հնարավորությունը, որպեսզի աշխատանքային գրաֆիկից հետ չմնաք և կապի մեջ լինեք:

Գնի վրա ազդում է բեռնախցիկի տարողունակությունը: Անհրաժեշտության դեպքում երկրի ներսում կամ երկրների միջև բեռնափոխադրումներ իրականացնելու համար պատվիրվում է բեռնատար օդանավ, որը հարմարեցված է նման փոխադրումներին: Կարճ հեռավորությունների համար կատարյալ են թեթև շարժիչային ինքնաթիռները: Դրանց առավելությունը կայանում է նրանում, որ նրանց հարկավոր չեն հատուկ օդանավակայաններ և նրանք կարող են թռչել և վայրէջք կատարել բարդ լեռնային շրջաններում:

Խմբերով թռիչքների դեպքում ընտրվում են միջին և ծանր օդանավեր, որոնք տեղավորում են համապատասխանաբար մինչև 8 – ից 16 ուղևոր: Այս դեպքում գործարարները կարող են կիսել ծախսերը, քանի որ մարդկանց քանակը չի ազդում մասնավոր ջեթի վարձակալության արժեքի վրա և թռիչքի գինը սովորական ավիատոմսի արժեքի չափ է նստում: Բոլոր մոդելները կանոնավոր կերպով անցնում են տեխզննում և նախաթռիչքային պատրաստություն: Օդանավը ղեկավարում է փորձառու անձնակազմը, իսկ ուղևորներին սպասարկում են հատուկ պատրաստված բորտուղեկցորդները:

Օդանավերի ծառայության ժամկետը չի գերազանցում 10 տարին, միևնույն ժամանակ բոլոր օդանավերը մշտապես թարմացվում են: Նրանք հագեցած են ամենաժամանակակից սարքավորումներով, իսկ բոլոր մասերը, որոնց օգտագործման ժամկետը մոտենում է ավարտին, արագ փոխվում են: Նման մոտեցումը վերացնում է օգտագործված և նոր օդանավերի միջև եղած տարբերությունը, մինչդեռ դրանց վարձակալության արժեքը զգալիորեն տարբեր կարող է լինել:

Aviav TMի հետ համագործակցության առավելությունները

Aviav TM ընկերության անձնակազմը համալրված է փորձառու մասնագետներով, որոնք հիանալիորեն կողմնորոշվում են օդային փոխադրումների ոլորտում: Պատասխանելով հաճախորդների այն հարցին, թե որքան արժե Հայաստանում ինքնաթիռի վարձակալությունը, նրանք միշտ նշում են այնպիսի օդանավակայան, որտեղ վճարը շատ ավելի ցածր է միջինից: Որոշ դեպքերում, օրինակ, Լոնդոն կամ Փարիզ այցելության ժամանակ, դա հնարավորություն է տալիս խնայելու հազարավոր եվրոներ:

Երբեմն հաճախորդները օգտվում են արդեն ամրագրված թռիչքներից: Դա սովորաբար տեղի է ունենում, երբ մեկ կամ մի քանի ուղևորներ չեղյալ են հայտարարում իրենց ուղևորությունը: Այս դեպքում հնարավոր է խնայել թռիչքի գնի մինչև կեսը, ընդ որում՝ խոսքը գնում է բավականին տարածված պրակտիկայի մասին:

Միակ բանը, որի վրա Aviav TM (Cofrance SARL)-ն երբեք չի խնայում, դա ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունն է: Մասնավոր ինքնաթիռում Ձեզ կսպասի ուշադիր ու հոգատար անձնակազմը, ինչպես նաև կառաջարկվի հիանալի ճաշացանկ՝ հաճախորդի ցանկություններին համապատասխան:

 

Translate »