«Cofrance» ընկերությունը առաջարկում է ուղղաթիռային շրջագայություններ հետաքրքիր և գեղատեսիլ երթուղիներով: Թռիչքները Եվրոպայի ամենագեղեցիկ և հայտնի տեսարժան վայրերով յուրօրինակ հանգստի տարբերակ է՝ լի դրական տպավորություններով և նոր զգացողություններով:
Երկրի կենտրոնական հատվածով պանորամային թռիչքներ
Ամենահետաքրքրասեր, հաջողակ և փոխադրման ոչ սովորական տարբերակների սիրահար մարդկանց Cofrance ընկերությունը առաջարկում է ուղղաթիռային շրջագայություններ Ֆրանսիայի, Փարիզի և այլ մեծ քաղաքների տեսարժան վայրերով: Կարող եք տեսնել այդ հիանալի տեսարանները ժամանակակից և բարձր հարմարավետությամբ օժտված ուղղաթիռների սրահներից:
Որպեսզի տեսնեք Փարիզի առկայծող լույսերը, հիանաք ճարտարապետական անսամբլներով և նրբագեղ այգիներով, դիմեք Cofrance ընկերությանը: Այստեղ Ձեզ համար կձևակերպեն օդաչուի հետ ուղղաթիռի վարձակալությունը կամ կօգնեն օդանավ գնել: Ընկերության մասնագետները երաշխավորում են կատարյալ անվտանգություն թռիչքի ժամանակ և անում հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեր ուղևորությունը առավելագույնս հաճելի լինի:
Ուսումնասիրել մոտիկից և հեռվից
Ուղղաթիռով թռիչքը առանձնահատուկ հնարավորություն է ընձեռում ստանալու վառ տպավորություններ Ֆրանսիայի կենտրոնական հատվածի հնագույն և հայտնի վայրերից: Ուղևորների համար ամբողջ տարածքը երևում է ինչպես ափի մեջ: Հաճախորդի ցանկության դեպքում, օդաչուն կարող է մոտենալ հետաքրքրող օբյեկտին և ցույց տալ այն տարբեր կողմերից:
Ուղղաթիռը ճկուն է, կարող է զարգացնել բավականին մեծ արագություն և նստել շատ փոքր հարթակի վրա: Թռչնի թռիչքի բարձրությունից հնարավոր է տեսնել հսկայական տարածքներ և հավերժ հիշողության մեջ պահել ուղղաթիռով թռիչքից տպավորություններն ու վերևից բացվող գեղեցիկ տեսարանները: Ընկերության առաջարկները հետաքրքիր կլինեն, ինչպես անհատ հաճախորդներին, այնպես էլ փոքր խմբերին: Էքսկուրսիաների արժեքները տարբեր են և հիմնականում կախված են թռիչքի տևողությունից և ուղևորների թվից: Միայն թռչնի թռիչքի բարձրությունից կարելի է տեսնել Ֆրանսիայի իսկական մեծությունն ու գեղեցկությունը:
Մոնակոյի տեսարժան վայրերով թռիչքներ՝ հաճույք միայն ընտրյալների համար
Շատ հաջողակ մարդիկ նախընտրում են ակտիվ հանգստի տարբերակը, փնտրում են նոր տպավորություններ, յուրօրինակ տուրիստական երթուղիներ: Մոնակոն միլիոնատերերի երկիր է և մի վայր, որտեղ հավաքվում են աշխարհի էլիտան զվարճանալու և իրենց հանգիստը անցկացնելու համար: Պատվիրելով թռիչք ուղղաթիռով աշխարհահռչակ փոքր պետության վրայով, Դուք կստանաք անմոռանալի տպավորություններ:
Ոչ մեկին անտարբեր չեն թողնի կապույտ ծովը, շքեղ զբոսանավերը, գեղեցիկ պալատներն ու հյուրանոցները, որոնք շեշտում են երկրի բարեկեցությունն ու հարստությունը:
Լազուրային ափ. երազանք, որն իրականություն է դարձել
Ընդամենը մի քանի ժամ թռչելով, Դուք կանցնեք հսկայական տարածքներ, ինչը ավտոմեքենայի դեպքում շատ ավելի երկար և դժվար կլինի: Գալ Ֆրանսիա և չտեսնել Լազուրային ափը, ուղղակի անկարելի է: «Cofrance» ընկերությունը առաջարկում է շատ հետաքրքիր և մատչելի ուղղաթիռային շրջագայություններ:
Ուղղաթիռով թռչելիս Ֆրանսիական Ռիվիերան ասես կհայտնվի ափի մեջ իր վիլլաներով, հյուրանոցներով, առևտրային կենտրոններով, որոնք բարձունքից խաղալիք տնակներ են թվում: Դուք հնարավորություն կունենաք նաև զմայլվելու խնամված այգիներով, որոնք ասես զմրուխտյա ալիքներ իջնում են դեպի ծովը, ինչպես նաև կատարյալ ճանապարհներով, որոնք ինչպես ժապավեններ փաթաթվում են սարերին:
Նույնիսկ ամենակարճ զբոսանքը ուղղաթիռով անմոռանալի տպավորություններ, ադրենալին և բազմաթիվ սուր զգացողություններ է պարգևում: Ուղղաթիռով զբոսանքը Նիցցայի վրայով VIP անձանց նախընտրելի զվարճանքն է: Շատ ընկերություններ առաջարկում են նման ծառայություն, բայց միայն «Cofrance» ընկերությունն է ապահովում հարմարավետության, անվտանգություն և գնի կատարյալ համադրություն: Այստեղ Դուք կարող եք պատվիրել ուղղաթիռով էքսկուրսիա մեկ ուղևորի կամ մի խումբ զբոսաշրջիկների համար: Ընդ որում, վերջինիս դեպքում թռիչքը բավականին մատչելի է նստում: Նրանք, ովքեր ցանկանում են ինքնուրույն թռչել, անցկացվում են դասընթացներ: Ուղղաթիռով թռիչքի անվտանգության մակարդակը այնքան բարձր է, որ Լազուրային ափի վրայով ճախրելու Ձեր երազանքը դառնում է իրագործելի:
Պրովանս . խաղողի գինով ու լավանդայի բույրով ողողված աշխարհ
Տեսնել Պրովանսը նշանակում է զգալ ֆրանսիական գյուղերի շունչը: Ձեզ ենք առաջարկում ուղղաթիռային թեմատիկ շրջագայություններ.
– լավանդայի դաշտերի վրայով,
– խաղողի այգիների վրայով,
– Վենեսան կոմսության վրայով:
Սա քաղցր իրականություն է, իրական հանգիստ և վառ տպավորությունների փունջ: Պետք չէ ուշադրություն դարձնել թռիչքների արժեքին, պարզապես ընտրեք այն տարբերակը, որը Ձեր սրտով է: Դժվար է փողով չափել այն հրճվանք ու ուրախությունը, որոնք լցնում են ճանապարհորդի հոգին, որը նման էքսկուրսիայի է համաձայնվել:
Ալպեր
Ալպերի ամենաբարձր գագաթը գտնվում է Ֆրանսիայում: Նրանով կարելի է հիանալ միայն ուղղաթիռով թռիչքի ընթացքում: Բացվող տեսարան ուղղակի ապշեցուցիչ է: Լեռնագագաթների սպիտակ ձնե գլխարկները փայլում են արևի ճառագայթների ներքո: Գրավիչ են լեռնային ճանապարհների ոլորանները, բարձր լեռնային լճերը իրենց հայելային մակերեսով: Համեմատաբար կարճ ուղղաթիռային թռիչքի ընթացքում կարելի է տեսնել այս շրջանի ամբողջ շքեղությունը:
Հատկապես հիանալի է «Ալպերի մարգարիտ» համարվող Անսի լիճը, որը ձևավորվել է ավելի քան 20 հազար տարի առաջ սառցադաշտերի հալման արդյունքում: Այն մեծությամբ երկրորդ լիճն է երկրում: Ջուրը ոչ միայն անսովոր մաքուր է, կապույտ, այլ նաև ունի առանձհատուկ քիմիական բաղադրություն:
Ֆրանսիական Ալպերը հիանալի են: Ամեն ինչ արժեն լեռնադահուկային հանգստավայրերի տեսարանները, որոնք գրավում են ուղղաթիռով թռչող ցանկացած զբոսաշրջիկի սիրտը: Անհնար է անտարբեր մնալ Ալպերի գեղեցկությանն ու շքեղությանը, չզարմանալ մարդու ձեռքի շնորհքով, ճարտարապետների ֆանտազիայով և ճաշակով, որոնց արդյունքում լեռներում շքեղ հյուրանոցներ և զվարճանքի կենտրոններ են հայտնվել: Ուղղաթիռով նման ճանապարհորդության համար ոչ մի գումար պետք չէ ափսոսալ: Սա պետք է կյանքում գոնե մեկ անգամ տեսնել: