«Ահրար ա-Շամ» խմբավորման ահաբեկիչները հաշվահարդար են տեսել Հալեպի արևելյան շրջանների տեղական կառավարման խորհիդի 4 անդամների հետ, որոնք խնդրել են թույլատրել քաղաքի բնակիչներին հեռանալ քաղաքից մարդասիրական միջանցքով, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ այսօր Հալեպում Երևանի ժամանակով ժ. 09.00-ից «մարդասիրական դադար» է հաստատվել։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ու սիրիական ավիացիան դադարեցրել են հարվածները Հալեպի զինյալների օբյեկտներին։

«Մարդասիրական դադարն» սկսվելուն պես սիրիական զորքերը հետ են քաշվել՝ թույլ տալով զինյալներին ու տեղացիներին լքել Հալեպի արևելյան շրջանները։
«Ալ-Մայադին» հեռուստաալիքի տեղեկություններով՝ «Ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումները խոչընդոտում են քաղաքացիական անձանց ու զինյալների հեռանալուն՝ կրակելով անցագրային կետերի վրա։