Բժշկական ավիացիան մասնավոր ավիացիայի հատուկ ճյուղն է, որի շնորհիվ աշխարհում ամեն օր փրկվում են հարյուրավոր կյանքեր: Արտակարգ իրավիճակների դեպքում  հենց մասնավոր ինքնաթիռներով է հնարավոր աղետի գոտուց դուրս բերել լուրջ վնասվածք ստացած մարդուն և ապահովել նրա անվտանգ տեղափոխումը հիվանդանոց:

Բացի այդ, բժշկական ավիացիայի ծառայություններին դիմում են այն դեպքում, երբ հնարավոր չէ սովորական չվերթով հիվանդի տեղափոխումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ծննդաբերողին հիվանդանոց հասցնելու համար:

Բժշկական ավիացիան Հայաստանում

Հիվանդի կամ հղի կնոջ տեղափոխման համար այսօր կարող եք վարձակալել մասնավոր ինքնաթիռ Եվրոպայում խոշոր ռուսախոս բրոքեր՝ AVIAV TM (Cofrance SARL)-ից:

Սանիտարական ավիացիայի ինքնաթիռներում առկա են արտակարգ իրավիճակների ժամանակ հիվանդների տեղափոխման համար անհրաժեշտ ամեն ինչ. թոքերի արհեստական օդափոխման սարքեր, ԷԿԳ ապարատներ դեֆիբրիլյատորներով, վերակենդանացման սարքեր, բժշկական ֆիքսատորներ և սայլակներ, թթվածնի բալոններ: Այն դեպքում, երբ ինքնաթիռը վարձակալվում է վաղաժամ ծննդաբերության պատճառով, ինքնաթիռում կլինի բժիշկ, ինչպես նաև ինկուբատոր նորածնի համար (կուվեզ):

Անհրաժեշտության դեպքում կարող եք համապատասխան բժիշկ կամ մասնագետների խումբ հրավիրել, որոնք կաշխատեն ինքնաթիռում:

Ինչպես ինքնաթիռ կանչել

Բժշկական ավիացիայում ամենակարևորը արագ արձագանքելն է, քանզի կորցրած յուրաքանչյուր րոպեն կարող է հանգեցնել մարդկային կյանքի կորստի:

Օդանավ կարելի է պատվիրել՝ զանգահարելով Cofrance SARL կամ հայտ թողնելով ընկերության կայքում: Մեր մասնագետները արագ կապ կհաստատեն Ձեզ հետ և համապատասխան օդանավ կառաջարկեն:

Անհրաժեշտության դեպքում կարող եք ուղղաթիռ պատվիրել, որը օգտակար է հատկապես այն դեպքում, երբ պետք է վերցնել հիվանդին դժվար հասանելի վայրից:

Թռիչքների արժեքը

Օդանավի վարձակալության արժեքը կախված է նրա տեսակից, թռիչքի հեռավորությունից և նրանում առկա հատուկ սարքավորումներից:

Թռիչքի ճշգրիտ  արժեքը  Ձեզ կհայտնի Cofrance SARL ընկերության ռուսալեզու խորհրդատուն:

Հիշեք, որ ժամանակն ու առողջությունը ամենաթանկ բաներ են: Դիմեք Cofrance SARL –ը սանիտարական ավիացիայի ծառայությունների համար և հոգացեք Ձեր և Ձեր սիրելիների առողջության մասին: