Ռուսաստանի ավիացիան ավերում է Հալեպի հիվանդանոցները. Amnesty

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտնում է, որ ռուսական ու սիրիական կառավարական ավիացիան պարբերաբար ավերում է սիրիական հիվանդանոցները Հալեպ քաղաքի շրջաններում ռազմական օպերացիայի շրջանակում, հայտնում է BBC-ն:

Amnesty-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպությունն ապացույցներ ունի, որ վերջին 12 շաբաթում իրականացվել է նվազագույնը 6 հարձակում այդ շրջանի հիվանդանոցների ու բժշկական կազմակերպությունների վրա:

ՀԿ-ի տվյալներով՝ այդ ավիահարվածների հետևանքով զոհվել է նվազագույնը 3 քաղաքացիական անձ, ևս 44 մարդ տուժել է: Amnesty-ն հայտարարում է, որ նման հարձակումները կարելի է համարել ռազմական հանցագործություններ:

Իրավապաշտպանները նաև նշում են, որ հիվանդանոցների մոտ չեն եղել ռազմական ավտոմեքենաներ կամ զորամիավորումներ, որոնց կհասցվեին հարվածներ, հիվանդանոցները մատուցել են իրենց մարդասիրական առաքելությունը:

«Անգամ հաշվի առնելով փխրուն զինադադարի ուժի մեջ մտնելը սիրիական կառավարական զորքերը ու նրանց դաշնակիցներն ուժեղացրել են հարձակումները բժշկական հաստատությունների վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Читайте также  «Գրոհային ավիացիան սպասում էր իր հերթին, փառք Աստծո, միջամտության անհրաժեշտություն չեղավ. գործը դրան չհասավ»
Translate »