«Cofrance» ընկերությունը ընձեռում է առանձնահատուկ հնարավորություն ճամփորդելու Ֆրանսիայի Լազուրային ափով ժամանակակից հարմարավետ ուղղաթիռներով: Դիմելով մեզ տվյալ կայքի կամ հեռախոսակապի միջոցով Ձեր համար կկազմակերպվեն VIP դասի հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ: Մեր երկար տարիների փորձը և անբասիր հեղինակությունը երաշխիք են Ձեր միջոցների ճիշտ ներդրման և որակյալ հանգստի կազմակերպման համար:

Հեռ.:  +33629961135 (Նիցցա)

Լազուրային ափով ուղղաթիռային էքսկուրսիաների գները

Տուրերը Տևողությունը R44 – 3 մարդ AS350 – 5 մարդ EC130 – 6 մարդ
Էքսկուրսիա Լերինյան կղզիներով 6 րոպե 200€ 375€ 435€
Ուղևորություն Կռուազետ և Ժուան ծոց 12 րոպե 360€ 735€ 840€
Լերինյան կղզիներ և Էստերելի կարմիր ժայռեր 25 րոպե 700€ 1300€ 1480€
Մոնակո կամ ՍենՏրոպե 45 րոպե 1125€ 2235€ 2550€
Վերդոնի ձոր 1 ժամ 1420€ 2700€ 3000€

 Մենք կազմակերպում ենք թռիչքներ ամբողջ Եվրոպայով: Գներին ծանոթանալու համար դիմեք մեր խորհրդատուներին:

Ինչու հաջողակ մարդիկ ընտրում  են ուղղաթիռով թռիչք

Հաջողակ մարդիկ գիտեն, թե ինչպես պետք է հանգստանալ: Ֆրանսիայի հարավը գրավում է հայտնի և հարուստ ճանապարհորդներին ոչ միայն իր մեղմ կլիմայով և տեսարժան վայրերով, այլև հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրերով, սպասարկման բարձր մակարդակով, օրիգինալ և նրբաճաշակ ժամանցի տարբերակներով: Այստեղ կլոր տարին եռում է կյանքը: Հյուրանոցները լցված են ամբողջ աշխարհից եկած զբոսաշրջիկներով, ովքեր եկել են վայելելու իրենց շքեղ հանգիստը:

Վերջին ժամանակներում ամենապահանջված էքսկուրսիոն առաջարկներից են հանդիսանում օդային տուրերը Լազուրային ափով: Հասարակության վերնախավը գերադասում է զմայլվել բարձունքից Լազուրային ափի հիանալի տեսարաններով, օգտագործելով հարմարավետ ուղղաթիռներ: Նիցցա-Մոնակո երթուղին իդեալական է նման ուղևորությունների համար: «Cofrance» ընկերության միջոցով նման շրջագայությունների մասին երազանքները արագ և հեշտությամբ իրականություն են դառնում: