ԵԽ-ում պնդում են, որ հնարավոր է Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել առանց ԽՀԱԱԳ-ի. Էդուարդո Լորենցո Օչոա

168.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

– Բրյուսելում կայացավ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստը, որի ընթացքում, ըստ հաղորդագրությունների, քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, Հայաստանին ԵՄ աջակցության հարցերը։ Նախորդ տարվա վերջից  կողմերը վերսկսել են հարաբերությունների ապագայի շուրջ բանակցությունները: Ինչպե՞ս եք գնահատում  աշխատանքների դինամիկան և օրերս կայացած նիստի արդյունքները:

– Ես կարծում եմ, որ  արդյունքը դրական էր՝ հաշվի առնելով այն փաստը, որ կողմերը` Հայաստանն ու Եվրոպական միությունը, հաստատեցին իրենց հանձնառությունը՝ ընդլայնել ու խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում, որոնք  համատեղելի կլինեն Հայաստանի ստանձնած նոր միջազգային  պարտավորություններին: Շրջանակավորման վարժությունը շարունակվում է, որն ուղղված է Հայաստան-ԵՄ ապագա հարաբերությունների  պոտենցիալ շրջանակի ու իրավական հիմքի գնահատմանը:  Ի հավելումն սրա, ընդգծվել է  այն դրական առաջընթացը, որը գրանցվել է Շարժունակության համագործակցության փաթեթի ներդրման ընթացքում:

Այսինքն` եկեք մտքներումս պահենք հետևյալը, որ կողմերի` հարաբերությունների հստակեցման իրավական հիմքի շուրջ աշխատանքը ժամանակատար գործընթաց է, քանի որ կողմերը պետք է մտածեն երկարաժամկետ ապագայի համար, ուստի այդ որոշումը չի կարող կայացվել մեկ գիշերվա ընթացքում:

– Ամեն դեպքում, նախորդ տարի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ աշխատանքները կշարունակվեն 2015թ. սկզբին, իսկ Արևելյան գործընկերության՝ Ռիգայում կայանալիք գագաթաժողովը նոր սկիզբ կլինի կողմերի համար: Ձեր կարծիքով` ի՞նչ կհասցնեն կողմերը բանակցել մինչև մայիս, երբ նախատեսվում է գագաթաժողովը: Ռիգայի գագաթաժողովի ընթացքում բանակցությունները կամփոփվե՞ն արդյոք որևէ համաձայնագրով:

– Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները շարունակել են զարգանալ վերջին 18 ամիսների ընթացքում ևս՝ հստակ արդյունքներով. Վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագիր, Հայաստանի հասանելիությունը ԵՄ ծրագրերին ու գործակալություններին, Հայաստան-ԵՄ համատեղելիության ամենաբարձր աստիճան՝ առավել, քան երբևէ:

Читайте также  {:am}Հայաստանում բժշկական ավիացիայի զարգացման նոր շրջանը{:}{:ru} Новый виток в развитии санитарной авиации в Армении{:}

Իմ կարծիքով` այս ժամանակահատվածը կծառայի, որպեսզի Հայաստանն ու Եվրոպական միությունը  հստակեցնեն հետագա համագործակցության այն շրջանակը, որը ցանկանում են կազմել` հաշվի առնելով համատեղ հավակնություններն ու քաղաքական կամքը: Ես վստահ եմ, որ Ռիգայում  հայտարարություն կստորագրվի: Ինչ վերաբերում է  Ռիգայի գագաթաժողովին, ապա  կարող է տրվել մանդատ՝ բանակցությունների համար, բայց Եվրոպական միության Խորհուրդը կարող է հաստատել դա նախապես կամ գագաթաժողովից հետո:

Ամեն դեպքում, ամենակարևորը հարաբերությունների հստակ պատկեր, հնարավոր համաձայնագրի շրջանակի հստակ նկարագրություն ունենալն է:

– Տեսնում ենք, որ կողմերը գոնե հայտարարությունների մակարդակով Հայաստան-ԵՄ հարաբերությունները շարունակելու քաղաքական կամք ունեն, և ներկայիս բանակցությունների վերջնակետը պետք է լինի համաձայնագիրը: Ինչպիսի՞ համաձայնագիր կարող է լինել և ի՞նչ բովանդակությամբ:

– Ինչպես կողմերը հստակեցրեցին Վիլնյուսում, հարաբերությունների գլխավոր առանցքը կլինի ժողովրդավարական և դատական ինստիտուտների բարելավումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովումը, լավ կառավարումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու քաղաքացիական հասարակության ամրապնդումը:

Եթե ավելի հստակեցնենք, ապա համաձայնագիրը կարող է ներառել Հայաստանի և Եվրոպական միության Ասոցացման համաձայնագրի երեք հատվածները` բացառելով ԽՀԱԱԳ պայմանագիրը:

  • Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն,
  • Արդարադատություն և ներքին գործեր,
  • Խնդիրներ` վերաբերող շրջակա միջավայրին, գիտությանը, տրանսպորտին և կրթությանը:

Մասնավորապես, կլինի համապարփակ համաձայնագիր, որը կարտացոլի առկա լայն համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում, կզարգացնի այս ոլորտները ապագայում ևս: Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր որակն արտացոլելու համար պետք է ընթանալ ԳՀՀ սահմաններից դուրս:

Այդ հնարավոր համաձայնագիրը պետք է ապահովի ավելի հստակ հանձնառություն ընդհանուր արժեքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, լավ կառավարման, ՄԻ նկատմամբ հարգանքի, հիմնարար ազատությունների, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների, շուկայական տնտեսության և կայուն զարգացման ինստիտուցիոնալացված երկխոսության ուղղությամբ: Համաձայնագիրը պետք է խթանի  համագործակցությունն արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում` կենտրոնանալով տարածաշրջանային խնդիրների վրա: Խորացված համագործակցությունը տնտեսական ոլորտներում, ինչպիսին  բիզնեսն ու ներդրումային միջավայրն են, հանրային ֆինանսները, մակրոտնտեսական կայունությունը և սոցիալական հարցերը,  կարող են ընդգրկվել  տեքստում:

Читайте также  «Գաճաճների» փոխարեն պետք է ստեղծել մեկ միասնական ավիաընկերություն

Մյուս կողմից՝ ընդլայնված համագործակցությունն այլ ոլորտներում, ինչպիսին տրանսպորտն է, ավիացիան, շրջակա միջավայրը, հանրային առողջությունը, գիտությունն ու տեխնոլոգիան, կրթությունն ու մշակույթը, տեղեկացված հասարակությունը, ինչպես նաև՝ մեդիան, պետք է ընդգրկվի համաձայնագրում: Մարդկային շփումները, այդ թվում՝ փոխանակման և համագործակցության ծրագրերը՝ աշակերտների, ուսանողների, հետազոտողների համար, պետք է ավելացվեն:

Ի լրումն այս ամենի, արդարադատության, ազատությունների և անվտանգության ոլորտում  հետագա համագործակցությունը, որը մասնակիորեն ընդգրկված է ԳՀՀ-ում,  կարող է նոր համաձայնագրի մասը ևս կազմել:

Եվ վերջապես, ինչ վերաբերում է առևտրին, ապա, թեև ՀՀ-ն միացել է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը, կարող է մի սենյակ գտնվել այս ոլորտում համագործակցության համար ևս, որը կարող է  հիմնված լինել ոլորտային համագործակցության  վրա:

Այսպիսի ոլորտային համաձայնագրեր բնագավառներում, որոնցում կողմերը հետաքրքրված են շարունակել համագործակցությունը, կարող են ստորագրվել, հատկապես, երբ խոսքն արդեն տեխնիկական աջակցությանն է հասնում, ինչպես Թվինինգ ծրագիրն է: Առանցքային մարտահրավերը մնում է հետևյալը` Հայաստանն ունակ կլինի՞ առաջնորդվել  ԵՄ չափանիշներով և ամբողջությամբ  բարելավել ենթակառուցվածքների որակը` համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին, թե՞ ոչ:

– Կարո՞ղ ենք հուսալ, որ ամեն դեպքում կողմերը կստորագրեն Ասոցացման համաձայնագիրն առանց ԽՀԱԱԳ-ի, կամ նույնը` այլ խորագրի ներքո:

– Իմ կարծիքով` ամենակարևորը բովանդակությունն է և ոչ անվանումը, չնայած  Եվրոպական խորհրդի իրավասու ներկայացուցիչները պնդում են, որ հնարավոր է ստորագրել ԱՀ՝ առանց առևտրային բաղադրիչի:

Ամեն դեպքում, ես անկեղծորեն հավատում եմ, որ ինչ էլ որ լինի նոր համաձայնագրի անունը, բովանդակությունը չի տարբերվելու Հայաստանի Ասոցացման համաձայնագրից: Այս պատճառով էլ ես ասում եմ, որ երբ մանդատը տրվի, ապա բանակցությունները կընթանան արագացված կերպով: Վստահ եմ, որ շատ բաժիններ, որոնք արդեն բանակցվել են և համաձայնեցվել  Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի համար, կարող են իրենց տեղը գտնել նոր համաձայնագրում, ուստի, ինչպես նշեցի, գործընթացը կարող է կարճ ժամկետում կազմակերպվել:

Читайте также  Քաղավիացիան Երևանի տարածքում Թբիլիսիից ավիատաքսիով թռիչքներ իրականացնելու համար հայտ չի ստացել

 

 

Translate »