Reuters գործակալությունը հաղորդում է, որ ռուսական Airbus-321 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում այսօր Եգիպտոսի զբոսաշրջային Շարմ-էլ- Շեյխ քաղաքից դեպի Սանկտ Պետերբուրգ, կործանվել է Սինայի թերակղզու կենտրոնական մասում:

Գործակալությունը հայտնում է, որ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը հրավիրել է ճգնաժամային կոմիտեի նիստ՝ ինքնաթիռի կործանման փաստով:

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր RIA Novosti-ին, թե «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռը, որն իրականացնում էր չվերթ Եգիպտոսի զբոսաշրջային Շարմ-էլ- Շեյխ քաղաքից դեպի Սանկտ Պետերբուրգ, այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժ. 6.21-ին, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:

youm7.com պորտալն իր հերթին հայտնել է, որ Սինայի թերակղզու կենտրոնում արդեն հայտնաբերվել են ռուսական քաղաքացիական ինքնաթիռի բեկորները:
Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր ու անձնակազմի 7 անդամները: