Սահմանները փակ են։ Սահմանափակված է մարդկանց տեղաշարժը։ Համաճարակը թելադրում է իր պայմանները։ Միթե չի հաջողվի հանգստանալ վերջին ամիսների բոլոր ցնցումներից հետո։

Ըստ տուրիստական ընկերությունների փոքր ճանապարհորդությունների հույս, այնուամենայնիվ, կա։ Ռուսաստանի որոշ շրջաններում կարանտինի որոշ թուլացումներ կան: Դա վերաբերում է վրաններով տուրերին։ Օրինակ, Կարելիայում, հնարավոր է գնալ շրջագայության վրաններով, կան տուրեր Դաղստանում (դա ձիերով տուրեր են էլի վրաններով)։ Կամչատկայի տուրերը նույնպես հասանելի կլինեն, թեև մի քիչ կրճատված ձևաչափով:

Առագաստային ռեգատաները Սոչիում նույնպես նախատեսվում են այս ամռանը անցկացնել։ Հուսանք, որ քաղաքը բաց կլինի և կընդունի զբոսաշրջիկներին, և հնարավոր կլինի ծով դուրս գալ զբոսանավերով։ Բայց, անկեղծ ասած, շատ դժվար է կանխատեսել։ Մեկ գալիս է տեղեկատվություն, որ միջոցառումները կխստացվեն, մեկ՝ կհանվեն։ Իրավիճակը շատ անորոշ է։

Բոլոր առաջարկվող տուրերը չեն ենթադրում բնակություն հյուրանոցներում։ Նման հնարավորություն չկա, քանի որ մինչև հունիսի 1-ը հյուրանոցները, առողջարանները, հյուրատները և պանսիոնատները հյուրեր չեն ընդունում նահանգապետերի հրամանագրերով: Ի դեպ, որոշ տուրիստական ընկերությունները նման որոշում ինքնուրույն են կայացրել։ Տուրօպերատորներն ասում են, որ ռիսկի դիմել չեն ցանկանում։ Մարզերում բուժհաստատություններն ավելի քիչ են պատրաստ համաճարակին, քան խոշոր քաղաքներում։

Զբոսաշրջիկները հաճախ իրենք են համոզում տուրօպերատորներին կազմակերպել հանգիստը, բայց, այնուամենայնիվ, վերջիններս հաճախ են փակում ծրագրերը՝ ելնելով անվտանգության հարցերից։

Այսօր, ըստ տուրիստական ընկերությունների, ցանկացողները ովքեր ուզում են հանգստանալ մայիսին կամ հունիսին շատ չեն։ Հիմնականում մարդիկ պլանավորում են հանգստանալ ամռան երկրորդ կեսին, սակայն տուրիստական ընկերությունները հաճախ առաջարկում են ամրագրման  անվճար չեղարկում կամ ամսաթվերի տեղափոխում: Արդեն հունիսի 1-ից հույս ունեն գործարկել իրենց ծրագրերի հիմնական մասը, և տրամադրված են ակտիվորեն աշխատել։ Օրինակ, Կրասնոդարը ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում հունիսի համար և ուղեգրեր է վաճառում։ Հույս կա, որ ամեն ինչ կվերականգնվի։

Cofrance ընկերությունը Ձեր լավագույն օգնականն է թռիչքների կազմակերպման հարցում։ Մենք պատրաստ ենք անմոռանալի և լիարժեք հարմարավետությամբ թռիչք կազմակերպել աշխարհի ցանկացած կետից դեպի Ձեր նախընտրված վայրը: